Ինտրիգային, հետաքրքիր, լարված պայքարով. այսպիսին էր անցած շաբաթ ավարտված Հայաստանի Բարձագույն խմբի 2019-20 մրցաշրջանը, որը ֆուտբոլային աշխարհում շատերի կարծիքով՝ վերջին տարիների ամենադիտարժանն էր: Թիմերի քանակի ավելացումը, որոշ ակումբների՝ իրենց առջեւ լուրջ նպատակներ դնելու ու դրանց իսկապես ձգտելու փաստը մրցակցություն ավելացրեց մրցաշարում: Դա իր ազդեցությունն ունեցավ նաեւ խաղադաշտում մղվող պայքարի վրա: Մյուս կողմից մրցաշրջանի սկզբում եվրագավաթներում հայկական ակումբների հաջող մասնակցությունն ավելացրեց նրանց մոտիվացիան, մեծացրեց երկրպագուների հետաքրքրվածությունը. ակումբներն սկսեցին իրենց հանդիպումների տոմսեր վաճառել, թեկուզ սիմվոլիկ գնով:  

Մրցաշրջանի սկզբում ստեղծված ընդհանուր այս մթնոլորտն ընթացքում պահպանվեց ու դրան չխանգարեց անգամ դժգույն «Երեւանը», որը պարտվում էր բոլոր հանդիպումներում, իսկ վերջերս էլ մեղադրվեց պայմանավորված խաղերում ներգրավված լինելու համար: Մթնոլորտը պահպանվեց ու սրվեց առաջնության հատկապես վերջնագծին մոտ: Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու հնարավորությունը ձեռքից բաց թողնելուց ու դրանից հետո երկար ժամանակ ուշքի գալուց հետո գարնանը տեղավորվեց առաջին հորիզոնականում, որտեղ մինչեւ այդ տեւական ժամանակ «Արարատն» էր, իսկ ձմեռային արձակուրդից առաջ էլ՝ «Լոռին»:

Սակայն այն ժամանակ, երբ պետք է կայուն կերպով միավորներ վաստակելով առաջնությունը հասցներ ավարտին, չեմպիոնն սկսեց միավորներ կորցնել: Այդպիսով հնարավորություն տվեց, որ մեծ թափ հավաքած «Շիրակը», որը 21-րդ տուրում իրեն զիջում էր 8 միավորով ու մրցանակային խմբի նախավերջին՝ 5-րդ, տեղում էր, աստիճանաբար մոտենալով խլի առաջին հորիզոնականը: Դա տեղի ունեցավ առաջնության ավարտից ընդամենը 3 տուր առաջ: Այդ պահին այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ տիտղոսի 3 իրական հավակնորդ կար՝ հավասար միավորներ ունեցող «Շիրակն» ու «Արարատը» եւ նրանց 3 միավորով զիջող «Նոան»:

Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում էր, քանի որ նրանք լրացոցիչ ցուցանիշներով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, սակայն նրանք չդիմացան ճնշմանն ու նախավերջին տուրում կորցրին չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները: Պայքարի մեջ մնացին «Արարատ-Արմենիան» ու «Նոան», որոնց 1 միավոր էր բաժանում ու որոնք վերջին տուրում միմյանց դեմ խաղում էին որոշելու չեմպիոնին: Այդ հանդիպումից մի քանի օր առաջ նրանք խելահեղ եզրափակիչ անցկացրին գավաթում, որում հաղթեց «Նոան»: Առաջնության վերջին խաղից առաջ «Արարատ-Արմենիան» դասեր էր քաղել այդ եզրափակչից (ինչպես ավելի ուշ նշեց նաեւ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը) ու եզրափակչի սխալները թույլ չտվեց: Հաղթեց եւ պահպանեց չեմպիոնի տիտղոսը:

Չեմպիոնն ու գավաթակիրը, բացի բուն խաղից, նաեւ այլ կողմով են աչքի ընկնում: Ֆուտբոլային հանրությունում հաճախ են գովեստի խոսքեր ասում նրանց ադմինիստրատիվ աշխատանքի վերաբերյալ, հայկական ֆուտբոլի համար ցավոտ իրողություն դարձած լեգենոներների մեծ թվի մասին խոսելիս էլ ընդծում են, որ, եթե այս ակումբներն արտասահմանցի ֆուտբոլիստներ են բերում, ապա նրանք որակյալ են: Իհարկե առաջնությունում կան նաեւ այլ ակումբներ, որոնք ադմինիստատիվ աշխատանքին, քաղաքականությանը եւ նման հարցերին նույնպես հատուկ ուշադրություն են դարձնում, պարզապես այս 2 ակումբներին առանձնացնում են, քանի որ մյուսների համեմատությամբ ավելի կարճ պատմություն ունեն՝ ըստ էության նորաստեղծ են:

«Շիրակն» առաջնությունը ոչ մմրցանակյին՝ 4-րդ տեղով, ավարտեց, սակայն դա ձախողում չէր: Թիմը չեմպիոնության համար պայքարի ընթացքում հանգամանքների բերումով հայտնվեց այդտեղ ու բացի այդ՝ եվրագավաթների մասնակցելու իրավունք ստացավ: «Արարատին», որը մեկնարկում լավ թափ էր հավաքել, իսկ ավարտեց մրցանակային խմբի վերջին տեղում, ցավոք, սովոր ենք այդ տեղում տեսել՝ հաշվի առնելով ակումբի մշտական խնդիրները: «Գանձասար-Կապանը», «Լոռին», «Ալաշկերտը», «Փյունիկը», «Ուրարտուն» իրենց խնդիրներն ունեցան, որոնք այս կամ այն կերպ ազդեցին արդյունքների վրա:

«Փյունիկն» ու «Ուրարտուն» անհաջող ելույթների ու վերջին տեղերում՝ անցումային խմբում, հայտնվելու պատճառով հատուկ ուշադրություն գրավեցին, քանի որ իրենց ակադեմիաներով երկար տարիներ համարվել են ՀՀ հավաքականի համար ֆուտբոլիստներ մատակարարող հիմնական ակումբները: «Փյունիկը» չկարողացավ նախորդ տարվա նման պայքարել մեդալների համար, իսկ վերջերս էլ հայտնվեց մեծ սկանդալի կենտրոնում, եւ ակումբի ղեկավար կազմում կարող էր անհասկանալի փոփոխություն տեղի ունենալ: «Ուրարտուն» էլ, որը ՀՀ-ի համար բացառիկ ենթակառուցվածքներ ունի, հերթական անգամ երկարաժամկետ ծրագրի մասին հայտարարելուց հետո փոփոխության դիմեց. Գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի փոխարինեց Ալեքսանդր Գրիգորյանով:

ՀՀ ֆուտբոլի ավարտված մրցաշրջանում, ինչպես աշխարհում ամեն ինչին, միջամտեց կորոնավիրուսի պանդեմիան: Առաջնությունում ու գավաթում դա հատկապես ազդեց երկրպագուների վրա: Մրցաշարերի վերսկսումից հետո նրանք անգամ սահմանափակ քանակով մարզադաշտ գնալու հնարավորություն չստացան, իսկ հաշվի առնելով, որ սուր մրցակցություն էր եւ երկրպագուների հետաքրքրվածությունն այդ պատճառով բավական մեծ էր՝ «Արարատ-Արմենիան», «Նոան» ու «Շիրակն» իրեց համար կարեւոր խաղերում տրիբունաներից մեծ աջակցություն կստանային, եթե չլիներ կորոնավիրուսը: Այն, որ ֆուտբոլասերների մի ստվար զանգված իրոք հետեւում է խաղերին ու կարեւորում է ՀՀ առաջնությունը, կարելի էր նկատել նաեւ ուղիղ հեռարձակման դիտումներից, որոնք մարզադաշտ հաճախելու արգելքի օրերին ավելի շատ էին, քան մինչեւ կորոնավիրուսը:

Բարձրագույն խմբի հաջորդ՝ 2020-21, մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 14-ին: Եվրագավաթային հանդիպումները հայկական թիմերի համար սկսվելու են օգոստոսի 18-ից: Չեմպիոնների լիգայում ՀՀ-ն ներկայացնելու է «Արարարտ-Արմենիան», Եվրոպա լիգայում՝ «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը»:

Տպել
2954 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է