Երևան
12 °C
10 գոլ հիմնական ու լրացուցիչ ժամանակում, «քամբեք» կարմիր քարտ, 11-մետրանոցներ. դրամատիկ, լարված ու գոլառատ պայքարում առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր դարձավ «Նոան»։ Քիչ առաջ Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում ավարտված Գավաթի 2019-20թթ խաղարկության եզրափակչում առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում
8-րդ րոպեին հաշիվն «Արարատ-Արմենիայի» կազմում բացեց Օգանա Ուգոչուկվուն։ 23-րդ րոպեին «Նոայի» խաղացողները զավեշտալի ինքնագոլի հեղինակ դարձան։ Տուգանային հրապարակում նրանցից մեկը փորձեց հեռացնել գնդակը, այն դիպավ թիմակցին՝ Ալան Տատաեւին, եւ անդրադարձով հայտնվեց դարպասում։ 29-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում Յուսուֆ Օտուբանջոն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3։0։ 10 րոպե անց «Նոան» 1 գնդակ խփեց, աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը, սակայն 41-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» Օգանա Ուգոչուկվուի գոլի շնորհիվ վերականգնեց 3 գնդակի տարբերությունը։ Թիմերը ընդմիջման գնացին 4։1 հաշվով, թեեւ անկախ բաց թողած գոլերից չի կարելի ասել, որ «Նոան» անօգնական տեսք ուներ։
2-րդ կեսում «Նոան», ինչպես ֆուտբոլում ասում են, «քամբեք» արեց։ 56-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը 11-մետրանոցից խփեց իր թիմի 2-րդ գոլը, ապա Մաքսիմ Մայրովիչը եւ Դանու Սպատարուն, համապատասխանաբար 60 եւ 67-րդ րոպեների գրավելով մրցակցի դարպասը, վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը։ Հիմնական ժամանակում այլեւս գոլեր չգրանցվեցին, ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Մինչեւ այդ՝ հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին, «Արարատ-Արմենիայի» կազմում իր թիմին վերահաս գոլից վերջին հույսի խախտմամբ փրկեց Ալֆոնսեն. գոլ չեղավ, սակայն նա կարմիր քարտ ստացավ, ու թիմը մնաց 10 հոգով: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ «Նոայի» կազմում 11-մետրանոցով իր թիմին առաջ մղեց Վլադիմիր Ազարովը, քիչ անց Օտուբանջոն հաշիվը դարձրեց 5։5։ Այլեւս գոլեր չեղան, ու հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեց «Նոան», որը ֆուտբոլային վիճակահանությունում հաղթեց 7։6 եւ նվաճեց իր պատմության առաջին տիտղոսը:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։ Հյուրերի թվում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Երկրպագուներ, սակայն, չկային կորոնավիրուսի տարածման պատճառով:
Այս թիմերն ընթացիկ մրցաշրջանում միմյանց դեմ կխաղան եւս մեկ անգամ՝ Բարձրագույն խմբի առաջնություն վերջին՝ 28-րդ, տուրի շրջանակներում։ Այդ հանդիպումը նույնպես եզրափակչի նշանակություն կունենա, քանի որ մրցաշարային աղյուսակում դասավորությունն այնպիսին է, որ այդ խաղի հաղթողը չեմպիոն կդառնա։ «Արարատ-Արմենիան» առաջինն է ու «Նոային» գերազանցում է ընդամենը 1 միավորով։ Այդ խաղը հուլիսի 14-ին է։ Նույնպես տեղի է ունենալու Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT