Հայ գիտնականները դիմակների պատրաստման նոր տեխնոլոգիաներ են մշակել, այդ թվում՝ արծաթի եւ պղնձի նանոմասնիկներով

Համավարակի պայմաններում դիմակը մարդկանց առօրյայում սկսել է մեծ տեղ զբաղեցնել՝ դառնալով ամենօրյա օգտագործվող իր՝ բժշկական, կտորե, տարբեր գույների, ձեւերի եւ ոչ միայն։ Հայ գիտնականները մշակել են դիմակների պատրաստման նոր տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն հնարավորինս պաշտպանում են վարակվելուց, այլեւ ոչնչացնում վիրուսը։

Արծաթի եւ պղնձի նանոմասնիկներով դիմակներ

Ա․ Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայում ստեղծել են դիմակ, որն ի տարբերություն սովորականի՝ կատարում է ոչ թե ֆիլտրի դեր, որը չի թողնում՝ վիրուսն անցնի, այլ պարզապես ոչնչացնում է այն։

Լաբորատորիայի իզոտոպների հետազոտության եւ արտադրության բաժնի նոր սինտիլյացիոն բյուրեղների ստացման եւ հետազոտման խմբի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը մեզ ավելի մանրամասն է պատմել այդ դիմակների մասին։

Դրանք եռաշերտ են, արտաքին եւ ներքին շերտերի միջեւ մի շերտ էլ կա, որը բամբակի գործվածք է՝ պատված արծաթի եւ պղնձի նանոմասնիկներով։ Հենց դրանք են կատարում հիմնական գործողությունը․ պայթեցնում են վիրուսի թաղանթը, ռեակցիայի մեջ մտնում վիրուսի սպիտակուցների հետ եւ լրիվ ոչնչացնում վիրուսը։

«Եթե նույնիսկ հիվանդ մարդը կրում է այն, փռշտալիս կամ հազալիս վիրուսը կպնելով այդ դիմակին, ոչնչանում է»,- նշեց Մկրտչյանը։

Ինչպես ներկայացրեց մասնագետը, բամբակյա գործվածքը մտնում է լուծույթի մեջ, որը պարունակում է արծաթ եւ պղինձ, այն ներծծվում է գործվածքի մեջ, հետո դրանից հեռացնում են հեղուկ մասը, չորացնում։ Այնուհետեւ դրվում են արտաքին ու ներքին շերտերը եւ կարում դիմակը։

Մկրտչյանը վստահեցրեց՝ այդ մասնիկները բամբակյա գործվածքին շատ ամուր են կպչում, պետք չէ վախենալ, թե դրանք հանկարծ կպոկվեն, նույնիսկ մեկ-երկուսի պոկվելու եւ օրգանիզմում հայտնվելու դեպքում՝ վնաս չեն տա։

Սա հայաստանցի գիտնականների մշակած տեխնոլոգայով պատրաստվող դիմակների միակ առավելությունը չէ․ դրանք ի տարբերություն մյուսների՝ ամբողջովին փակում են բերանի եւ քթի խոռոչները, կողքերից էլ բաց տեղ չի մնում։

Այդ դիմակները նաեւ բազմակի օգտագործման համար են նախատեսված, երկկողմանի են, տարբեր գունային
համադրությամբ, կարելի է կրել 3-4 ամիս՝ պարբերաբար լվանալով։

Մկրտչյանի խոսքով՝ համապատասխան լուծույթը մշակել է իրենց գործընկեր «ՏԷՍԼԱ Կրիստալս» ընկերությունը, իրենք էլ կատարել հետազոտական աշխատանքները։

Դիմակները տարել են փորձաքննության Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ Այնտեղ բաց են թողել տարբեր քանակի վիրուսներ, որոնք մեկ րոպե անց ոչնչացել են։

Վիրուս ոչնչացնող դիմակներից որոշ օրինակներ նվիրել են մի շարք պաշտոնյաների եւ ոչ պաշտոնյաների։ Դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի մասնակցեն համապատասխան դրամաշնորհի մրցույթին։  Այժմ սպասում են արդյունքներին։ Դրական պատասխանի դեպքում կկարողանան մասսայական արտադրություն սկսել։ Մեր զրուցակից գիտնականի կարծիքով՝ օրական 5․000-10․000 հատ կկարողանան արտադրել։

Դիմակների գինը կլինի մոտ 700 դրամ: Մկրտչյանի խոսքով՝ մատչելի, քանի որ կարող են լվանալ եւ օգտագործել, ու միեւնույն ժամանակ՝ անվտանգ։

Մասնագետի տեղեկացմամբ՝ իրենց աշխատանքը միայն դիմակներով չի սահմանափակվում, կարելի է ստացված նույն լուծույթով վիրակապ սարքել, վերքը փակել ու նաեւ բակտերիաները վերացնել։ Մեկ այլ տարբերակ է նույն լուծույթով զինվորների համար գուլպաներ ստեղծելը կամ այն մարդկանց համար, որոնք ոտքերի հետ կապված խնդիրներ ունեն: Օրինակ՝ այն կարող է ամբողջովին վերացնել հոտը, ոտքերին նաեւ չեն լինի բակտերիաներ։

Նոր շունչ օգտագործված դիմակին ու ձեռնոցին

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն էլ դիմակների հետ կապված 2 առաջարկ ունի։ Նախորդի նման այն ավելի էֆեկտիվ կդարձնի դիմակն ու կոչնչացնի վիրուսը։

Պոլիէթիլենային թափոնները՝ նույնիսկ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները վերամշակելով այստեղ ստացել են գրաֆիտի փոշի, որով կարելի է պատել եռաշերտ բժշկական դիմակների մեջտեղի շերտը։ Այն կֆիլտրի ու կոչնչացնի տարբեր տեսակի վիրուսներ։

Մեզ հետ զրույցում ինստիտուտի պինդ մարմինների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Արամ Մանուկյանն այն մատչելի տեխնոլոգիա անվանեց, որն իրենից լուրջ բարդություն չի ներկայացնում։ Ի դեպ, այն միայն դիմակներին չի վերաբերում, նաեւ կարող է ջրի ֆիլտր լինել։

Նա նշեց, որ գրաֆիտը հետազոտված նյութը է, այն մարմնի հետ կենսահամատեղելի է, թունավոր հատկություններ չունի։ Դիմակներն էլ կլինեն բազմակի օգտագործման․ կարելի է լվանալ եւ նորից կրել։

Մեթոդն արդեն մշակել են, այժմ որոշ քանակություն ստանում են փորձերի համար, ունեն արտադրական սարքի մշակված վերջնական տեսքը, որը մեկ ժամում կարող է պոլիեթիլենային 3 կգ թափոն մշակել։

Այսօր եթե շահագրգիռ կողմ լինի դիմակ արտադրող, կարող են համագործակցել եւ այդ հարցով զբաղվել։

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի 2-րդ առաջարկը վերաբերում է ռեսպիրատորներին, որը մշակել են Ազգային գիտական լաբորատորիայի հետ համատեղ։ Վերջինը պատրաստել է դիմակ, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն էլ դիմակի մեջ գտնվող ֆիլտրը, որը կրկին գրաֆիտով է, պաշտպանում է տարբեր տեսակի վիրուսներից։

Ռեսպիրատորը ստուգվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, պարզ է դարձել, որ արդյունավետ աշխատում է, բոլոր վիրուսները, նույնիսկ COVID-19-ից փոքր, ֆիլտրել է (ինստիտուտը հնարավորություն չունի կոնկրետ COVID-19-ի դեպքում ստուգում իրականացնելու, այդ պատճառով ստուգվել է դրանից ավելի փոքր վիրուսը)։

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանում այսօր հնարավորություն չկա դիմակների բժշկական թեստերն անելու, այսինքն՝ հավելյալ ստուգումներ, որպեսի տրամադրվեն սերտիֆիկատներ եւ կարողանան արտադրանքը շուկա մտցնել։

Արամ Մանուկյանի խոսքով՝ այժմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցում են, ֆինանսավորման համար չեն դիմել, պարզապես միասին փորձում են ուղղություններ գտնել, տեղեր, որտեղ այդ թեստերը կկարողանան անել։ Իրենց ու նախարարության շահերը համընկնում են, այժմ էլ ինտենսիվ աշխատում են, որ հետագա քայլերն իրականացնեն։

Այն հարցին էլ, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք հնարավոր է, որ նոր տեխնոլոգիաներով արտադրանքը շուտով մտնի շուկա, նշեց․ «Եթե մի գործով ինտենսիվ զբաղվում ես, ինքդ հավատում ես գործի հաջողության․ կարծում եմ՝ գործը հաջողություն կունենա»։

Տպել
2967 դիտում

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ