Իսրայելական զենքի ադրբեջանական ակամա հակագովազդը. ինչով է Հայաստանին ձեռնտու, որ Իսրայելը զենք չվաճառի Ադրբեջանին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post  թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին՝ զենք մատակարարելուն, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ: 

Չնայած Մնացականյանի հայտարարությունն այս թեմայով առաջինը չէ, սակայն «պետք է» ձեւակերպումը որոշ վերլուծաբանների կարծիքով աննախադեպ է այդ խնդրի բարձրաձայնման պատմության մեջ:

Սա թերեւս արձագանք է հուլիսի 12-ի, 13-ի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, որի ընթացքում Ադրբեջանը այդ թվում հայկական բնակավայրերի ուղղությամբ կիրառում էր իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Ինչպես հայտնի է՝  մեծ աղմուկ բարձրացրեց հայկական զինուժի կողմից դրանցից մեկի՝ 30 միլիոն դոլար արժեքով Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցումը, մեկ այլ իսրայելական SkyStriker ԱԹՍ էլ անվնաս հայտնվեց ՀՀ զինված ուժերի ձեռքում, սակայն դրանից իրողությունը չի փոխվում:

Ահա այս պայմաններում ինչքանո՞վ է կարեւոր ՀՀ ԱԳ նախարարի նման հայտարարությունը, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հենց վաղը Իսրայելը կդադարի զենք մատակարարել Ադրբեջանին. թեմայի շուրջ զրուցել ենք արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ.

- Պարոն Պետրոսյան, վստահաբար ծանոթ եք Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին, որում անդրադարձ է կատարել իսրայելական զենքի մահաբեր ուժին եւ դրանք Հայաստանի դեմ կիրառելու անթույլատրելիությանը: Արդյոք այս հռետորաբանությամբ եւ այս մակարդակով առաջին անգա՞մն է նման կոչ արվում: Ի՞նչ ազդեցություն կունենա այն:

- Իսրայելաադրբեջանական համագործակցության, հատկապես ռազմական համագործակցության բացասական հետեւանքների մասին բազմիցս եղել են հայտարարություններ ՀՀ տարբեր գերատեսչությունների, տարբեր պաշտոնյաների կողմից: Կարեւոր է նման հայտարարությունների հնչեցումը, որը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իսրայելական իշխանություններին, հասարակությանը, ողջ աշխարհին՝ Ադրբեջանի կողմից նաեւ իսրայելական զենքի կիրառմամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին:

Իհարկե, առարկայական առումով այդ հայտարարությունները հազիվ թե ազդեցություն ունենան Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության վրա, քանի որ դրանց հիմքում բիզնես հարաբերություններ են: Բայց եւ այնպես այս մտահոգությունների հնարավորինս հաճախ հնչեցումը, կարծում եմ, կունենա որոշակի ազդեցություն: Շատ ավելի արդյունավետ եմ համարում մեր ԶՈՒ-երի կողմից իրականացված գործողությունների արդյունքում իսրայելական սպառազինության տարբեր տեսակների շարքից դուրս բերումը, որը թերեւս շատ ավելի լուրջ ազդեցություն կունենա Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության վրա: Հայկական ԶՈՒ-երի կողմից իսրայելական զենքի շարքից դուրս բերելը ակնհայտորեն նվազեցնում է իսրայելական սպառազինության հեղինակությունը: Չէ՞ որ հայկական զինված ուժերի կողմից դրանց արդյունավետ խոցումը քարոզչական թեմա է դառնում ոչ միայն հայկական տեղեկատվական դաշտում, այլեւ այլ երկրներում, մասնավորապես Իրանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլն:

- Իսկ մեզ ի՞նչ օգուտ, որ Ադրբեջանը հրաժարվի իսրայելական զենքից կամ Իսրայելը չվաճառի այն Ադրբեջանին: Ադրբեջանը չի՞ փորձելու այլ՝ միգուցե ավելի լավ աղբյուրներից զենքեր ձեռք բերել:

- Ընդհանրապես  չկարգավորված հակամարտությունների դերակատարներին միջազգային իրավունքի նորմերով հիմնականում արգելվում է հարձակողական բնույթի սպառազինության վաճառքը: Սա է պատճառը, որ մի շարք միջազգային կարեւոր դերակատարներ ներքին օրենսդրությունից ելնելով կամ հետեւելով միջազգային իրավունքի նորմերին՝ հրաժարվում են Ադրբեջանին շատ ավելի որակյալ սպառազինության մատակարարումը: Իսրայելը այն երկրներից է, որ մշտապես  ուղղորդվում է սեփական շահերով, հաշվի չառնելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ հարցին մոտենում է որպես բիզնես, հնարավորինս շատ վաճառելով սեփական ռազմական արտադրությունը: Իհարկե, չլինի Իսրայելը՝ կլինեն այլ երկրներ: Մենք գիտենք, որ բացի Իսրայելից Ադրբեջանին սպառազինության կարեւոր մատակարար է նաեւ ՌԴ-ն, Թուրքիան, Պակիստանը եւ այլն: Եթե Ադրբեջանի իշխանությունները զգան զենքի պահանջարկ, ապա այդ զենքը ձեռք կբերեն, բայց շատ կարեւոր է, որ Հայաստանը քաղաքական, դիվանագիտական մակարդակով պարբերաբար հնչեցնի նման հայտարարություններ, ոչ միայն ուղղված Իսրայելին, այլեւ սպառազինության մատակարարման հարցում Ադրբեջանի մյուս գործընկերներին, այդ թվում մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին:

- Այսինքն թեեւ պետք չէ սպասել, որ հենց վաղը Իսրայելը զենքի վաճառքը  Ադրբեջանին կդադարեցնի, բայց պետք են նման հայտարարությունները:

- Իհարկե: Այդպիսի հայտարարություններ եղել են նաեւ ՀՀ նախորդ իշխանությունների կողմից, բայց հատկապես վերջին ռազմական թեժացման պարագայում թեման արդիական էր եւ շատ ավելի լայն ազդեցություն ունեցավ, քան նախկինում՝ մանավանդ այն պարագայում, երբ այդ զենքի գործածման հետեւանքով կային զոհեր: Որպես մասնագետ, որը հետեւել է այս ամբողջ գործընթացներին եւ տարածաշրջանային արձագանքներին, կարող եմ միանշանակ փաստել, որ այդ մեսիջները իրենց թիրախին հասել են՝ գոնե մասնակիորեն: Առնվազն իսրայելական լրատվադաշտում արձանագրել եմ մի քանի հրապարակումներ, որոնք ներկայացրել են ՀՀ իշխանությունների մտահոգությունը կամ ակնարկը, ընդ որում, նաեւ հայամետ տեսանկյունից՝ նշելով, որ Ադրբեջանի հետ սպառազինության ոլորտում համագործակցությունը եւ Ադրբեջանի նման ձախողումները կարող են բավականաչափ  բացասական հետեւանքներ ունենալ Իսրայելի արտադրանքի վաճառքի վրա:

- Պարոն Պետրոսյան, կա՞  հաշվարկ, թե մեկ տարվա ընթացքում կամ մի քանի տարվա կտրվածքով Իսրայելի կողմից որքան զենք է վաճառվել Ադրբեջանին:

- Պետք է նշել, որ ընդհանրապես սպառազինությունների վաճառքի ոլորտը, եւ հատկապես ակտիվ հակամարտությունների գոտում, բավականաչափ ստվերային է, եւ բաց տեղեկատվություն այս ոլորտի հետ կապված հայթայթելը բավականաչափ բարդ է: Այնուհանդերձ, բաց տեղեկատվական ռեսուրսներում եղած տվյալների համաձայն՝ եթե չեմ սխալվում, վերջին 8 տարվա ընթացքում շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինության վաճառք է տեղի ունեցել Իսրայելից Ադրբեջան, նաեւ երկու երկրների միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում ծրագրեր են իրականացվել: Իհարկե, դրա դիմաց Իսրայելը ոչ միայն ֆինանսական, այլեւ ռազմավարական որոշակի օգուտներ է քաղել՝ իր հատուկ ծառայությունների գործողությունը ակտիվացնելով Ադրբեջանի տարածքում՝ ընդդեմ Իրանի:

- Խոսվում էր, որ Իսրայելում ՀՀ դեսպանության բացումը, որի վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվեց վերջերս, կնպաստի հայ- իսրայելական հարաբերությունների զարգացմանը: Ակնկալվում էր, որ դեսպանը քայլեր կձեռնարկի զենքի վաճառքի հետ կապված հավասարակշռություն պահպանելու ուղղությամբ: Որեւէ տեղեկություն կա՞, գործո՞ւմ է Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը:

- Որքանով ես էլ հետեւել եմ տեղեկատվությանը՝ դեսպանատան բացման քաղաքական որոշում կա, բայց երեւի թե կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ գործընթացը ձգձգվում է: Դեռեւս Թել Ավիվում դեսպանատունը պաշտոնապես չի բացվել, ամեն դեպքում ԱԳՆ կայքում եղած  տեղեկատվությունն էլ դա է վկայում:

- Այո, դեսպանատան հասցեն ԱԳՆ կայքում չի փոխվել՝ Երեւանում է:

- Այս պայմաններում առարկայական գնահատել չենք կարող դեսպանատան աշխատանքը, բայց Հայաստանի քաղաքական դիվանագիտության աշխատանքը չի կարող համեմատվել Ադրբեջան- Իսրայել համագործակցության հետ: Բիզնեսը եւ քաղաքականությունը տարբեր հարթություններ են: Այնուհանդերձ, դեսպանատան ուղղակի գործունեությունը Իսրայելում ինչպես այս ուղղությամբ շատ ավելի կմեծացնի հայկական կողմի առնվազն քաղաքական, քարոզչական ներազդման հնարավորությունները, այնպես էլ կբացվի շատ ավելի առարկայական նոր հնարավորություններ Հայաստան-Իսրայել երկկողմ օրակարգի  զարգացման, Իսրայել պետության տարածքում Հայաստանի ունեցած այլ հետաքրքրությունների, այլ շահերի պահպանության հարցում:

- Պարոն Պետրոսյան, կարծիքներ եմ լսել, որ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը Ռուսաստանի օգտին է, իբրեւ թե իսրայելական զենքից հրաժարվեք, օգտվեք ռուսական զենքից:

- Իհարկե, ես նշեցի, որ եթե Իսրայելը չվաճառի, կվաճառի Ռուսաստանը, Թուրքիան Պակիստանը եւ մյուս գործընկերները: Այո, այդ մտահոգությունը կա, բայց ի տարբերություն իսրայելական զենքի, որի խոցման տեխնիկական մեխանիզմները հայկական կողմի համար այդքան էլ հասանելի չեն, ռուսական զենքն ավելի մատչելի է: Հայաստանի հիմնական ռազմական մատակարարը համարվում է Ռուսաստանը, եւ այս առումով ռուսական սպառազինությունը շատ ավելի քաջածանոթ է ՀՀ ԶՈՒ-երին: Հետեւաբար դրանց դեմ գործելու արդյունավետությունը շատ ավելի մեծ է: Բացի այդ, մի կարեւոր հանգամանք էլ կա. նույն տեսակի սպառազինությունը Ռուսաստանը Հայաստանին վաճառում է շատ ավելի արտոնյալ գներով, քան Ադրբեջանին: Այսինքն համանման սպառազինության ձեռքբերման համար Ադրբեջանը շատ ավելի մեծ միջոցներ կվատնի, քան Հայաստանը, եւ դրանց խոցումը հայկական զինված ուժերի կողմից շատ ավելի  հեշտ կլինի, քան իսրայելականը: Չնայած որ վերջին ռազմական թեժացումը սահմանին ցույց տվեց, որ նաեւ այդպես ներկայացված անխոցելի իսրայելական սպառազինությանը եվս հայկական զինված ուժերը փայլուն կերպով կարողացան տապալել:

- Ամեն դեպքում Հայաստանի կողմից կարո՞ղ է լինել նման նկատառում՝ Իսրայելին ուղղված նման կոչ անել՝ հօգուտ Ռուսաստանի:

- Իհարկե ոչ, ես նշեցի մեր զրույցի ընթացքում, որ նման մտահոգությունները Հայաստանը մշտապես հայտնել է ոչ միայն Իսրայելի հետ կապված, այլեւ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցող բոլոր պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի հասցեին: Եվ ես ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո ՀՀ նախկին իշխանություններն էլ նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով Ռուսաստանի հասցեին հնչեցրել են նման մտահոգություններ: Այս ուղեգիծը պետք է պահպանվի եւ բոլոր պատեհ եւ հնարավոր առիթներով նման մտահոգություններ բարձրաձայնվեն:

Տպել
5130 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել