ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագվեց փոխըմբռնման հուշագիր

Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից: 

Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:

Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների:

Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը:

Այս մասին տեղեկայցնոմ է ՀՀ ԱԺ կայքը:

Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից: Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար: 

Ստորեւ ներկայացված է նաեւ փոխըմբռնման հուշագրի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ:

Փոխըմբռնման Հուշագիր

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ

* Նշանավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, ամերիկյան եւ հայ ժողովուրդների հարատեւ բարեկամությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ամուր կապերը, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող ամերիկացիների շարունակական ներդրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

* Ընդգծելով, որ մեր երկու ժողովրդավարական պետությունների միջեւ այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու շահերի վրա, եւ ընդգծելով մեր փոխադարձ ցանկությունը` ամրապնդելու մեր հարաբերությունները տնտեսության, էներգետիկայի, ժողովրդավարության, նորարարության եւ նորագույն տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ անվտանգության ոլորտներում:

*Հաշվի առնելով այն փաստը, որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլլարի աջակցություն է տրամադրել՝ բարելավելու Հայաստանում եւ Արցախում ապրող հայերի կյանքը, աջակցելու ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերին: 

*Երկուստեք կարեւորելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ու հիշատակման վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված H.Res.296 եւ 2019թ.  դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված S.Res.150 երկու բանաձեւերի ընդունումը:

*Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 2019թ. ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը` հասցնելով այն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլլարի, ինչը 40 տոկոսով ավելի է 2018թ.–ի ապրիլ–մայիս ամիսների ,Թավշյա հեղափոխությանե արդյունքում տեղի ունեցած խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով իշխանության անցումից եւ 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ եւ արդար ճանաչված ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններից հետո:

*Երկուստեք ընդունելով, որ Հայաստանի համար աջակցությունից  առեւտրային գործընկերություն փոխշահավետ համագործակցության անցումը պահանջում է ԱՄՆ–ի կողմից  առեւտրի եւ ներդրումների շարունակական խթանում, առավել ընդարձակ ներգրավում միջկառավարական հանձնաժողովի եւ Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության փոխշահավետ համաձայնագրերի կնքման ուսումնասիրութուն:

*Միացյալ Նահանգների Կոնգրեսը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում են ԱՄՆ–Հայաստան գործընկերության ամրապնդման կարեւորությունը 2019թ. սկզբին մեկնարկած Ռազմավարական երկխոսության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է:

Երկու կողմերը գիտակցում են, որ երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ոլորտում առկա են չօգտագործված հնարավորություններ, որոնց իրացումը կօգնի կառավարություններին նոր որակի բարձրացնել հայ–ամերիկյան երկկողմ գործընկերությունը:

Կողմերը փոխադարձ համոզմունք են հայտնում առ այն, որ կա անհրաժեշտություն զորակցելու հայ ժողովրդին եւ ամրագրելու նրա առաջընթացը՝ ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ երկկողմ այցերի, խորհրդակցությունների, ընդլայնված համագործակցության, առեւտրի եւ ներդրումների թիրախային խթանման եւ կուսակցական համակարգի զարգացման միջոցով, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ թափանցիկությանն ու ճկունությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ մամուլի ազատությանն աջակցելով:

Երկու կողմերը կիսում են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:

Փոխըմբռնման այս հուշագիրը ստորագրվում է Երեւանում եւ Վաշինգտոնում 2020թ.-ի հուլիսի 31-ին՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով, երկու տեքստերն էլ հավասարազոր են: 
  

Տպել
4930 դիտում

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու