Բելառուսում ընդդիմադիր թեկնածուի հանրահավաքների ժամանակ լրագրողներին բերման են ենթարկում, քարոզարշավը՝ ճնշում

Օգոստոսի 9-ին նշանակված Բելառուսի նախագահական ընտրթւոյւնների նախապատրաստական աշխատանքներն ու նախընտրական օրերը անսպասելի ընթացք են ունենում: Անկախ պատգամավորների աջակիցների համար վերջին օրերին գոյանում են հսկայական հերթեր, յութուբ-բլոգերների հանդիպումներն իրենց հետեւորդների հետ վերածվում են քաղաքական հանրահավաքների, իսկ բելառուս իրավապահներն այս ամենին արձագանքում են ձերբակալություններով ու քրեական գործերով:

1994 թվականից ի վեր Բելառուսում անփոփոխ մնացած իշխանության ներկայացուցիչների եւ երիտասարդ ակտիվիստների սերունդի միջեւ թեժ մրցակցություն է ընթանում, եւ որքան մոտենում են ընրական օրերը, այնքան կրքերն ավելի են բորբոքվում:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ընթացել է երկրի ընդդիմադիր ուժերի՝ ոչ միայն արտոնագրված, այլ նաեւ ամենամարդաշատ հավաքներից մեկը: Հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի; Նրանք մեծամասամբ հավաքվել են՝ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային աջակցություն հայտնելու համար:

Տարբեր գնահատականների համաձայն, հանրահավաքին մասնակցել է առնվազն 25 հազար մարդ, որոշ աղբյուրների հավաստմամբ էլ՝ ցույցին գրեթե 65 հազար մարդ է մասնակցել:

Տիխանովսկայան՝ դիմելով բելառուսցիներին, հայտարարել է. «Նրանք՝ ներկա իշխանությունները, մեզ ասումե ն ինչ-որ հեղափոխությունների մասին, բայց ի սեր Աստծո, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, մեր ինչի՞ն է պետք հեղափոխությունը, նրանք մեզ սադրում են: Մեզ պետք չեն ոչ մեկի զինյալները՝ մեզ աջակցելու համար: Մենք խաղաղ մարդիկ ենք եւ ուզում ենք խաղաղ փոփոխություններ մեր երկրի համար»:

Տիխանովսկայան այժմ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «ամենաոխերիմ» հակառակորդն է համարվում, նա պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու ամուսնու՝ ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկիի փոխարեն, որին կալանքի տակ են առել:

Նախընտրական այս հանրահավաքներն ու թեժ իրադարձությունները տեղի են ունենում Բելառուսում աֆվելի քան 3 տասնյակ ռուսների ձերբակալությունների ֆոնին: Պաշտոնական Մինսկը հայտարարում է, որ նրանք կասկածվում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Մոսկվայից էլ, ի պատասխան հայտնում են, որ այլ երկրի ներքին գործերին միջամտելու սովորություն չունեն եւ իրենց հասցեին նման մեղադրանքներն անհիմն են:

Տիխանովսկայան զանգվածային հանրահավաքներ է անցկացնում ոչ միայն Մինսկում, սակայն գրեթե ամենուր տեղի են ունենում ձերբակալություններ:

Լիդում նախագահի թեկնածուի հանրահավաքի ժամանակ բերմեն են ենթարկվել «Белсат» հեռուստաընկերության լրագրողներ Գալինա Աբակունչիկն ու Վլադիմիր Լունեվը: Լրագրողները ուղիղ եթերով լուսաբանելիս են եղել հանրահավաքը, որին անձամբ ներկա է եղել Տիխանովսկայան: Ավելի վաղ բերման են ենթարկվել Մոլոդեչնոյում թեկնածուի հանրահավաքն ուղիղ եթերով լուսաբանող «Белсат»-ի լրագրողներ Դմիտրի Միցկեվիչն ու Դենիս Ձյուբան: Ոստիկանները բերման ենթարկելու պատճառներ չեն նշել, այլ միայն պահանջել են անջատել տեսախցիկները: Հեռուստաալիքը հայտնել է, որ լրագրողներնրին բերման ենթարկելիս ոստիկանները կոտրել են տեսանկարահանում իրականացնող տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:

Պետական ձեռնարկություններն ու մասնավոր ընկերությունները, որոնք իրականացնում են արտաքին գովազդ, հրաժարվել են Սվետլանա Տիխանովսկայայի որեւէ գովազդային պաստառ փակցնելու թույլտվություն տալ: Միայն հուլիսի 30-ին է հաջողվել Տիխանովսկայային  համաձայնագիր կնքել պետական «Гомельоблреклама» ընկերության հետ՝ Գոմելի մարզի 7 գովազդային վահանակների վրա գովազդային պաստառներ փակցնելու համար: Սա, ըստ էության, միակ կազմակերպությունն է, որը թույլատրել է թեկնածուի պոստառների տեղադրումն իր վահանակների վրա, սակայն ընդամենը մեկ օր անց ընկերության տնօրենը զանգահարել եւ ներողություն է խնդրել՝ պայմանավորվածությունը միակողմանի խզելու համար ու հայտնել, որ չի կարողանալու իրականացնել Գոմելի մարզում իր վահանակներով գովազդի ապահովումը, քանի որ տեղի իշխանությունները չեն տվել թույլտվություն:

Բելառուսի Ներքին գործերի նախարարությունից պաշտոնապես հայտնել են, որ թեկնածուի՝ Մինսկում հուլիսի 30-ին տեղի ունեցած հանրահավաքին  18250 մարդ է մասնակցել: Նրանք հաշվարկել են՝ հանրահավաքի վայր տանող մուտքերից ու ելքերից օգտված քաղաքացիներին հատուկ հաշվարկի մեթոդով:  «Вясна»  իրավապաշտպան կենտրոնն էլ հայտարարել է հանրահավաքին 63000 մարդու մասնակցության մասին:

Հուլիսի 29-ին բերման է ենթարկվել քաղտեխնոլոգ Վիտալի Շկլյարովը՝ որոշակի արգելված գործողությունների հրահրման մեղադրանքով: Ինքը Շկլյարովը պնդում է, որ Տիխանովսկայայի հետ կապ չունի: Բացի այդ, քաղտեխնոլոգի կինն աշխատում է ԱՄՆ-ի դեսպանատանը, վերջինս ամերիկյան անձնագիր ունի ու իր ձերբակալումն ապօրինություն է համարում:

Սլուցկում եւս, Տիխանովսկայայի հանրահավաքի ժամանակ 3 մարդ է բերման ենթարկվել: Նրանք «Страна для жизни» կազմակերպության կամավորներ են եղել, որոնք բրոշյուրներ են բաժանել:

Մինսկի «Ազգերի բարեկամություն» անունը կրող այգին շրջափակվել է մետաղական խոչընդոտներով: Դա ընդդիմադիր թեկնածուի հանրահավաքների անցկացման եւ հանդիպումներ հիմնական վայրն է:

Ստացվում է՝ քաղաքական ուժը հնարավոր բոլոր միջոցներով ճնշում է ընդդիմադիր թեկնածուի նախընտրական հանդիպումների ու արշավների բոլոր փորձերը: Անգամ հնարավորություն չի ստեղծվում գովազդային արշավի, քարոզչական նյութերի տարածման համար, չեն կարողանում իրենց աշխատանքն իրականացնել անգամ լրագրողները, եթե փորձում են լուսաբանել ընդդիմադիր թեկնածուի ուրեւ հանդիպում:

Տպել
1821 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը