Նժդեհն ընդդեմ Սպանդարյանի

20/11/2010 schedule13:00

Ու ոչ ամեն անգամ, բայց հաճախ, երկար-բարակ բացատրություններից հետո լսում եմ. - Պարզ է, Նժդեհի արձանի ոտքերի տակ: Ոչ ամեն անգամ է տրամադրություն կամ ժամանակ լինում բացատրելու, որ «այ ընգեր, ի՞նչ Նժդեհ, դա Սպանդարյանի արձանն ա...»: Չնայած վերջերս մեկին փորձեցի ուղղել, բայց խոսքս չավարտած, զրուցակիցս, որ ի դեպ, լավ էլ «ազգային դեմք» էր, վրա տվեց. - Չէ, չէ, Նժդեհն ա, երկար «շինելով», բարակ բեխերով... - Ինչու՞ եմ զարմանում,- մտածեցի,- տարօրինակությունն, իսկապես, այնքան տարօրինակ է, որ անգամ զարմանալ կարելի է: Հրապարակը ազգային գործիչ, լեռնահայաստանի հերոս, սպարապետ, մտածող, քաղաքական այր, սյունյաց աշխարհը Հայաստանի գրկում պահած զորավար Գարեգին Նժդեհի անունն է կրում, իսկ այնտեղ կանգնած է Լենինի զինակից, բոլշեւիկյան գործիչ, հեղափոխական գաղափարների համար կյանքը զոհած Սուրեն Սպանդարյանի արձանը: Թյուրիմացություն է, որ կա: Շփոթմունքի իսկական ծուղակ: Այն աստիճանի, որ ՀՀ նախորդ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, թեկնածուներից մեկը ձեռքը պարզել էր դեպի արձանն ու բացականչել. - Ինչպես ասում էր Մեծն Գարեգին Նժդեհը... Ո՞վ էր թեկնածուն` կարեւոր չէ: Ինչպես խորհրդային տարիների հայտնի մուլտֆիլմում էր. «Չենք ասի, թե ով էր, բայց դե բոլորս էլ գիտենք, որ դա փղիկն էր»: Հիմա դառնանք պատմությանը: Նախ` ինչու է մայրաքաղաքի այդ շրջանին տրվել «3-րդ մաս» անվանումը: 1930-ական թվականներին կառուցվող Կաուչուկի քիմիական գործարանային համալիրը 4 տեղամասի էր բաժանված: Շինարարությունն սկզբում ծավալվեց 1-ին եւ 3րդ մասերում: 1-ինում արտադրամասերն էին, 3-րդում` բնակելիները, որոնց անվանումներն էլ ձուլվեցին քաղաքի պատմությանն ու մնում են առ օրս: Եւ ահա, 1959-ի ապրիլի 30-ին` մայիսմեկյան տոնի նախօրյակին Երեւանի 3-րդ մասում բացվում է թաղամասի կենտրոնական հրապարակը: Ըստ ժամանակի մամուլի, հանդիսությանը մասնակցել են երկրի գլխավոր դեմքերը` կուսկենտկոմի 1-ին քարտուղար Սուրեն Թովմասյան, Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյան, Երեւանի քաղաքային ու գործադիր կոմիտեների, շրջանի ղեկավարներ: Ի դեպ, թեեւ ժողովուրդների հոր մահից 6 տարի էր անցել, շրջանը կոչվում էր Ստալինի անունով: Միտինգում գործկոմի նախագահ Գուրգեն Փահլեւանյանը հրապարակեց Երքաղսովետի որոշումը` «Կիրովի անվան բանվորական ավանի նորակառույց հրապարակը ականավոր ռեւոլյուցիոներ Սուրեն Սպանդարյանի անունով կոչելու եւ այնտեղ նրա արձանը կանգնեցնելու մասին»: Թե ով էր Սպանդարյանը, խորհրդային տարիներին ապրածները գիտեն. պրոֆեսիոնալ հեղափոխական, Լենինի զինակից, Թիֆլիսում, Գերմանիայում, Մոսկվայում կրթություն ստացած, 5 անգամ ձերբակալված, ցմահ Սիբիր աքսորված եւ այնտեղ 1916-ին մահկանացուն կնքած` հեռու մերձավորներից, ինչպես այն տարիներին էին գրում` «չտեսած երազած ազատությունը»: Ժամանակին նրա անունով անվանակոչվել էին գյուղեր Շիրակում, Զանգեզուրում, Երեւանի մերձակայքում, հիդրոհանգույց` Որոտան գետի վրա, ջրամբար` Սիսիանում, աքսորավայրում բացվել էր տուն-թանգարան, ամեն տարեդարձի հոդվածներ էին հայտնվում թերթերում... Մի խոսքով, հեղափոխականի հիշատակը հավուր պատշաճի հարգվում էր, բայց արձան տեղադրելու խոստումը չի կատարվում: Իսկ 1982-ի դեկտեմբերի 8-ին, երբ հանդիսավորությամբ նշվում էր հեղափոխականի ծննդյան 100-ամյակը, հրապարակում տեղադրվում է ընդամենը ցուցանակը. «Այս հրապարակում կդրվի պրոֆեսիոնալ հեղափոխական, կոմկուսի ականավոր գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը»: Ավագ սերունդը կհիշի, որ շրջանը կոչվում էր Լենինյան, հրապարակը բավական բարեկարգ էր, կանաչապատ, գործում էին շատրվանները, տրամվայներ էին պտտվում: Հրապարակի տեսքը փոխվում է Երեւանի մետրոպոլիտենի կառուցումով, որի վերջնականգառը լինելու էր հենց այստեղ: «Երեկոյան Երեւան» օրաթերթ, 6 մայիսի, 1987 թվական. «Մետրոպոլիտենի գնացքները հասան Սպանդարյան հրապարակ, որով ամբողջացավ ստորգետնյա մայրուղու 1-ին հերթի գիծը»: Ի դեպ, Սպանդարյան հրապարակի վերակառուցման նախագիծն արժանացել է ՍՍՀՄ ճարտարապետների միության տարվա լավագույն կառույցի մրցանակին` ոսկե մեդալի եւ դիպլոմի: Համալիրն ունենալու էր կինոդահլիճ, ցուցասրահ, սպասարկման ծառայություններ, բացօթյա հանդիսավայր: Մի խոսքով, ոչ այնպիսի «տոնավաճառ», ինչպիսին ներկայումս է: Տեղ էր որոշված նաեւ արձանի համար: Խիստ ուշացումով պատվերը տրվում է նկարիչների միության անդամ, շնորհալի քանդակագործ Թոմ Գեւորգյանին: Գեղարվեստի կոմբինատում այն կյանքի կոչվեց` բրոնզից, բայց... Սկսվեց Արցախյան շարժումը, փլուզվում էր խորհրդային կայսրությունը, հոգեվարքի մեջ էր կոմկուսը: Այստեղ, իմիջիայլոց, պետք է նշեմ, որ թեմային մոտ երկու տարի առաջ փորձել ենք անդրադառնալ «Այս օրը» հեռուստահաղորդաշարի շրջանակներում: Մեր փնտրտուքը մեկ ամիս էր տեւել` պարզելու, թե երբ է տեղադրվել արձանը: Ժամանակի մամուլում ոչինչ չկար, քաղաքապետարանի` 2002-ին լույս ընծայած «Երեւան» շքեղ ալբոմում փաստը շրջանցված էր, պատվանդանին նշում, մակագրություն չէր արվել, նկարիչների միությունում չգիտեին, քանդակագործը 2006-ին հանկարծամահ էր եղել, հարազատները շփոթում էին` 88-ին, կամ 90-ին` մի խոսքով` «սովետի փլուզման օրերն էին»: Խոսք էր գնում հրապարակի անվանումը փոխելու մասին: Ինչպես պարզել էր հեռուստածրագրի խմբագիր Արամ Հովհաննիսյանը, շատերի պես քանդակագործն էլ էր դեմ, որ Սպանդարյանի արձանը դրվի եւ պատրաստ էր պատվեր ստանալու դեպքում շատ արագ այն ձեւափոխել, մանավանդ` Նժդեհի դիմաքանդակի փորձեր արդեն արել էր: Մի գիշեր էլ, առանց նրան տեղյակ պահելու, իշխանությունները գաղտնորեն արձանը փոխադրում են հրապարակ: Ճանապարհին բեռնատարի թափքից ընկնում է, եռակցված տեղից կոտրվում: Հարկ է լինում վերստին հետ տանել, եռակցել ու էլի գաղտնի, «մթության քողի տակ» տեղադրել... «Երեկոյան Երեւանի» 1990-ի օգոստոսի 20-ի համարում կա հետեւյալ հրապարակումը. «Փողոցները եւ հրապարակները վերանվանել այնպիսի անուններով, որոնք կապված են հայ ժողովրդի, նրա արվեստի, պատմության եւ ականավոր գործիչների հետ: Թույլ չտալ միեւնույն գործչի անունով կոչել փողոց, դպրոց, հրապարակ, հաստատություն, իսկ եթե այդպիսիք կան, վերացնել»: Այս նպատակով, 1991-ի մայիս 25-ին Երեւանի քաղգործկոմին առընթեր անվանափոխումների հանձնաժողով է ստեղծվում, որն էլ Սուրեն Սպանդարյանի անվամբ կնքված հրապարակին եւ մետրոյի կայարանին տալիս է Գարեգին Նժդեհի անունը: Անցել է երկու տասնամյակ, սակայն «խառնաշփոթը» առ օրս մնում է, քանզի անբնական է` հրապարակը, կայարանը Գարեգին Նժդեհի անունով են, իսկ արձանը Սուրեն Սպանդարյանինն է: Անկախության տարիների հենց սկզբից Գարեգին Նժդեհը ազատվեց խորհրդային կապանքներից, ավելի պարզ` ԽՍՀՄ-ի օրոք նրա անվան ու գործունեության վրա դրված արգելքը հանվեց: Բազմաթիվ հոդվածներ, գրքեր, աշխատություններ լուսերես ելան, իմացանք նրա «ո՞վ լինելն» ու «ի՞նչ արածը», տեղեկացանք գործունեության մանրամասներին, դեռեւս «սովետի օրոք» գաղտնիության պայմաններում Հայաստան բերված աճյունին` Խուստուփում ու Սպիտակավորում, խաչքար ու տապանաքար դրեցինք, ազատամարտի տարիներին նրա անունով վաշտեր ու ջոկատներ կոչեցինք, գաղափարներով ու ասելիքով ոգեշնչվեցինք, կուսակցություններից մի քանիսը նրա գործի շարունակողներ հռչակվեցին, փողոց, դպրոց, հրապարակ անվանակոչեցինք, Կապան քաղաքում հուշահամալիր կառուցեցինք, նոր գրքեր գրեցինք, ֆիլմեր նկարահանեցինք, սակայն Երեւանի գլխավոր հրապարակներից մեկի վրա բազմած մնաց բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանը: - Ի՞նչ անել,- կհարցնեք: - Ի՞նչ պիտի անենք: Եկեք միասին որոշենք: Ինձ որ մնա, կառաջարկեմ` եղածը հանել (ապամոնտաժել, տեղափոխել այլ վայր) ու այնտեղ Նժդեհի արձանը կամ նրա անձն ու գործը խորհրդանշող կոթող տեղադրել: Մանավանդ, հաջորդ տարի` 2011-ին լրանալու է Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակը: Ոմանք, երեւի թե, կասեն` ռուսները մեզանից կնեղանան, կոմունիստները կաղմկեն: - Է՜, նեղանում են` թող նեղանան, աղմկում են` թող աղմկեն: Այդպիսիներին կարելի է մեկ հարց տալ. - Ի՞նչ է արել Սուրեն Սպանդարյանը հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Հ.Գ. Տեղեկացա, որ քննարկվում է Գարեգին Նժդեհի 125-ամյակը շուքով նշելու հարցը, պետական հանձնաժողով ու աշխատանքային խումբ է ձեւավորվելու: Բազմաթիվ առաջակներ, հաստատ, կլինեն: Դրանցից մեկն էլ սա է:

Տպել
2800 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց