Էդ ի՞նչ հաղթանակ ենք տարել, երբ որ ահագին հողեր են տվել, արյուն է թափվել. Ապրիլյանին ոտքը կորցրած գեներալ-մայոր

Ապրիլյան պատերազմի հանգամանքների շուրջ քննարկումները, որոնք թեժացան Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո, չեն դադարում:

4 տարի առաջ տեղի ունեցածի շուրջ երեկ իր տեղեկություններն է հայտնել նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Ըստ նրա՝ քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել մոտ 1500 մ լայնությամբ եւ 450 մ խորությամբ բնագծի (67,5 հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ վերահսկողության տակ առնել շուրջ 4300 մ լայնությամբ եւ 1000 մ խորությամբ առաջնագիծ (430 հա) կամ՝ 13 մարտական դիրք:

«Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք (մանրակրկիտ հաշվարկի դեպքում այս թվերը հնարավոր է ունենան նվազման, բայց ոչ աճի միտում)»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասրաթյանը:

Ընդգծելով, որ այս արդյունքին հասնելու համար Ադրբեջանը օգտագործել է իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, այլ ստորաբաժանումներ, Հասրաթյանը նկատել է, որ Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլեւ կատարյալ ձախողում էր: Ըստ ՊԲ նախկին մամուլի խոսնակի՝ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր:

Սենոր Հասրաթյանը տեղեկություններ է հրապարակել նաեւ Ադրբեջանի զոհերի մասին եւ համեմատել այդ թիվը հայկական կողմի կորուստների հետ: Նրա տվյալներով՝ Ադրբեջանի զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի: Համեմատության համար նախկին մամուլի խոսնակը արձանագրել է, որ նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմը տվեց 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր:

Մատնանշելով հանդերձ Ադրբեջանի պարտությունը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Հասրաթյանը հայկական կողմի դիրքերը հաղթական չի գնահատել եւ տեղի ունեցածը հաղթանակ չի անվանել:

Ապրիլին տեղի ունեցածը ոչ մի կերպ հաղթանակ չի համարում նաեւ գեներալ-մայոր, Երկրապահ կամավորականների միության Գավառի տարածքային բաժանմունքի ղեկավար Աշոտ Գասպարյանը: Վերջինս Ապրիլյան քառօրյային մասնակցել է 3 օր՝ ապրիլի 3-ից 5-ը, որի ընթացքում կորցրել է ոտքը: Ստորեւ ներկայացնենք մեր զրույցը ազատամարտիկի հետ.

- Պարոն Գասպարյան, Ապրիլյան պատերազմի թեմայով քննարկումները նորից ակտիվացել են: Սերժ Սարգսյանն ասում է, թե հաղթանակ ենք տարել 2016-ի ապրիլին, գործող իշխանության ներկայացուցիչները, մատնանշելով զոհերի եւ կորցրած դիրքերի թիվը, ասում են, որ դա հաղթանակ համարել չի կարելի: Քանի որ դուք եւս մասնակցել եք պատերազմին, ո՞րն է ձեր կարծիքը:

- Ես չեմ հասկանում, թե այդ ինչ հաղթանակ ենք տարել, երբ որ ես անձամբ Մարտակերտում հրամանատար եմ եղել, գիտեմ, որ հողեր են տվել ահագին, էդքան արյուն է թափվել: Անձամբ ես իմ ոտքն եմ կորցրել: Այդ պատերազմում մենք պաշտպանվել ենք, ես չեմ կարող հաղթանակ համարել դա:

- Այսօր շատ է հնչում հարցը, թե ինչ թերություններ են եղել, որն է եղել այդ տարածքների կորստի, զոհերի մեծ թվի պատճառը: Որպես մասնակից կարո՞ղ եք ասել՝ ո՞րն էր գլխավոր խնդիրը՝ զենքի՞, վառելիքի՞,  թե՞ մարդկային ուժի խնդիրը…

- Մենք ազատամարտիկներով Արցախ ենք գնացել ապրիլի 3-ին, պատերազմի սկսվելուց մեկ օր հետո: Երբ որ մենք գնացել ենք, արդեն ոչ մի խնդիր չի եղել, զենքն էլ ենք տարել, ամեն ինչ էլ եղել է: Թե դրանից առաջ ինչ է կատարվել՝ մենք չգիտենք: Ես եղել եմ ամբողջ Մարտակերտի շրջանի կամավորների հրամանատարը, մենք ոչ մի բանից չենք նեղվել, տարել ենք ամեն ինչ:

- Այնտեղ ժամկետային զինծառայողների հետ չե՞ք խոսել, ի՞նչ էին խոսում նրանք:

- Խեղճ զինվորները ի՞նչ իմանային, մենակ պաշտպանվել են, մինչեւ բահով էլ կռվել են խեղճ տղերքը:

- Դուք համաձա՞յն եք Սերժ Սարգսյանի հետ, որ կորցրած տարածքը ռազմավարական առումով կարեւոր նշանակություն չի ունեցել:

- Էսօր ամբողջ Թալիշը իրենց ձեռքն է, ամենալավ դիրքերը վերցրել են, վերեւից հսկում են Թալիշը, մինչեւ Մատաղիս տեսանելի է: Ջաբրայիլում ամենամեծ բարձրունքը, որտեղ մերոնք էին նստած, հիմա իրենց (ադրբեջանցի զինվորների –խմբ.) տիրապետության տակ է: Ճիշտ է՝ մենք մեր էրեխեքի արյան գնով ենք այս ամենը պահել, կարող ենք ասել հաղթել ենք, բայց զոհեր ենք տվել,  ի՞նչ հաղթանակ:

- Պարոն Գասպարյան, ըստ ձեզ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել, նա նույնիսկ իր իշխանության տարիներին ասուլիս չի տվել:

- Մենք երկրապահներով երբեք քաղաքականությամբ չենք զբաղվել, ոչ կուսակցություն ենք ունեցել, ոչ ունենալու ենք: Աստված տա պատերազմ չլինի, բայց եթե եղավ, մենք էլի գնալու ենք. մեր կյանքն էդ ա, մենք հեռու ենք քաղաքական հարցերից: Հիմա սպասում ենք Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովին, տեսնենք ինչ է պարզվել: Իրենք կորոշեն՝ ով է ճիշտ, ով սխալ:

- Կարծում եք զեկույցը կտա՞ այդ հարցերի պատասխանը:

- Բոլոր հարցերի պատասխանը կտա: Մենք չենք ուզում ինչ- որ հայտարարություններ անել, թող հանձնաժողովի զեկույցը հրապարակվի, բոլորս էլ իմանանք եղելությունը: Արժե իմանալ ինչ է կատարվել. էդքան զոհեր ենք տվել, չիմանա՞նք ինչի համար են զոհվել: Ո՞վ է պատասխան տալու նրանց համար:

- Պատասխանը ինչպե՞ս եք պատկերացնում:

- Դե պիտի իմանանք՝ ինչ եղավ, ոնց եղավ, որ մեր հետախուզությունը թերացավ, չկարողացավ իմանալ, որ հարձակում է լինելու: Էդքան զոհ չէր լինի, եթե անակնկալ չլիներ:

- Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հետախուզությունը չի իմացել հարձակման մասին, անակնկալ է եղել:

- Դե ուրեմն մի թերություն եղել է, որ չեն իմացել, ուրեմն լավ չեն աշխատել:

- Այդ առումով համեմատություններ են անցկացվում վերջին տավուշյան մարտերի հետ: Ըստ ձեզ՝ տեղի՞ն է:

- Էս (Տավուշի-խմբ.) պատերազմում մեր զինված ուժերը մարտական վիճակում էին, շատ ուժեղ, կարիք չեղավ որ թիկունքը հասներ երիտասարդ զինվորներին: Ընտիր վիճակում է այսօր մեր զինված ուժերը: Դրա համար էլ Ադրբեջանը որոշեց լայնածավալ պատերազմ սկսել, բայց որ տեսավ չի կարողանում, հետ քաշվեց:

- Իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, Ապրիլյանից հետո:

- Դե, նոր զենքեր շատ ունենք հիմա: Գաղտնիք է, չենք կարող ասել ինչ ունենք, բայց նոր զենքեր ունենք:

- Այսինքն՝ այնուամենայնիվ զենքի գործո՞նն է կարեւոր:

- Զենքն է, հետո ասենք տեսանելիության սարքեր են տեղադրվել, հետախուզությունն է ուժեղ:

- Կարելի՞ է հասկանալ, որ նախկինում ուժեղ չէր:

- Փաստացի էկել, հասել են տեղ, նոր իմացել ենք մենք (Ապրիլյան պատերազմի ժամանակ-խմբ.): Իրոք, հետախուզությունը ընդհանրապես չի իմացել, ուժեղ չի եղել, չի զբաղվել կամ զբաղվել է՝չի ասել: Էդքան շարժ է եղել, ո՞նց չեն իմացել որ պետք է հարձակվեին:

- Եթե պարզվի, որ չեն իմացել՝ ո՞վ եւ ինչպե՞ս պետք է պատժվի: Չէ՞ որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը քրեաիրավական գնահատական տվող մարմին չի:

- Մի լավ խոսք կա. թող Աստված պատժի: էդքան զոհ ենք տվել, մատղաշ էրեխեք, մենակ 17 հոգի մեր ազատամարտիկներից ենք զոհ տվել:

- Այսինքն ավելի շատ կարեւորում եք տեղեկատվությունը:

- Այո, ճիշտն իմանանք, նոր կորոշվի ինչ պիտի արվի: Մենք ոչ դատավոր ենք, ոչ դատախազ ենք, չգիտենք ինչ կլինի:

- Պարոն Գասպարյան, ըստ ձեզ Ադրբջանի կողմից նոր հարձակման հավանականություն կա՞:

- Մենք դեռ պատերազմի մեջ ենք: Մենք այս ընթացքում հավաքագրում ենք արել, շուրջ 7000 հոգի երկրապահներով, ազատամարտիկներով պատրաստ սպասում ենք, որ եթե հանկարծ մի բան լինի, դուրս ենք գալու առաջնագիծ: Իհարկե, լավ կլինի, որ խաղաղություն լինի, բայց եթե լինի էլ, պատրաստ ենք:

Հ.Գ. Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը գրեթե պատրաստ է: Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Քրիստինե Պողոսյանից տեղեկացանք, որ հանձնաժողովի անդամները անհատապես զեկույցներ են ներկայացրել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, հիմա զեկույցի վերջնական տեսքի վրա են աշխատում եւ ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում այն կհրապարակվի:

Տպել
3669 դիտում

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան