ՔԿՀ-ներում ազատազրկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը պիտի լինի անկյունաքարային. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝  քրեակատարողական հիմնարկներում կյանքի կազմակերպման, վերահսկման մեխանիզմները պետք է փոխվեն, որպեսզի հասնենք նրան, որ ազատազրկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը լինի անկյունաքարային. «Պետության դեմքը երեւում է փակ հաստատություններից. ինչպիսին է այդ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը, այդպիսին էլ այդ երկրում մարդու իրավունքների վիճակն է ընդհանրապես»,- ասում է նա:

Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից դատապարտյալների նկատմամբ բռնության դեպք էր գրանցվել: Նման ահազանգ էր ստացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ արագ արձագանքման այցի շրջանակում մեկնել ՔԿՀ: Ըստ ՄԻՊ-ի  հաղորդագրության՝ այցի ընթացքում պարզվել էր, որ նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ, որոնց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը նաեւ ՄԻՊ-ին է փոխանցել դիմում կատարվածի վերաբերյալ, կատարվել են ուսումնասիրություններ: Մեր զրույցում ՄԻՊ հանրային կապերի բաժնից մանրամասնել են, որ վնասվածքներ են արձանագրել ազատազրկված 3 անձանցից 2-ի մարմնի վրա. նրանք բոլորը ՔԿՀ-ում ենթարկվել են բուժզննման, 1-ը հետազոտություն է անցել նաեւ քաղաքացիական հիվանդանոցում:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը եվս նախօրեին այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որի ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա հրատապ հաշվետվություն կներկայացնի ՀՀ արդարադատություն նախարարություն եւ հանցագործության մասին հաղորդում՝ իրավապահ մարմիններին: Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ այցի մանրամասները կհայտնեն ԱՆ-ից պաշտոնական պատասխան ստանալուց հետո:

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը, արձագանքելով ԶԼՄ հրապարակումներին, պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ ՔԿՀ-ներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են խուզարկություններ՝ խցերում արգելված առարկաներ հայտնաբերելու նպատակով. «Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաեւ կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաեւ ֆիզիկական համաչափ ուժ եւ հատուկ միջոցներ»,- գրել էր ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց նկատմամբ բռնության դեպքերի, դրանց պատճառների եւ հնարավոր լուծումների մասին.

- Պարո՛ն Սաքունց, որքանո՞վ է արմատացած մեր իրականության մեջ բռնությունը ազատազրկված անձանց նկատմամբ, ինչի՞ հետեւանք է դա:

-Չկան հիմքեր՝ պնդելու, թե համակարգային ինչ-որ փոփոխություններ կատարվել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության առումով, որովհետեւ նոր-նոր մշակվում են քրեակատարողական ծառայությունը  կարգավորող օրենսդրության փոփոխությունները, ճիշտ է՝ կա քրեակատարողական ռազմավարությունը, պրոբացիոն ծառայությունը, բայց դրանց իրականացման ուղղությամբ դեռեւս այն գործողությունները, որ բովանդակային նշանակություն կունենային իրավիճակի փոփոխության համար, առկա չեն: Թեեւ բացառությամբ առանձին դեպքերի՝ ազատազրկվածների թիվն այսօր ակնհայտ քիչ է ամենավատ տարիների համեմատ, բայց վերաբերմունքի տեսակետից փոփոխություն դժվար թե ակնկալվի: Առաջին հերթին պետք է կադրային վերապատրաստումներ լինեն, բայց դա ընդամենը մի էլեմենտն է, պետք է լինի ռազմավարություն, թե ինչպես հասնել նրան, որ ՔԿՀ-ում անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը լինի անկյունաքարային:

-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է պետք հասնել դրան:

-Կան մի շարք գործոններ. անձնակազմի կրթվածություն, աշխատանքային պայմաններ՝ աշխատավարձ, տեխնիկական հագեցվածություն, սոցիալական իրավունքների պաշտպանություն եւ այլն, այսինքն՝ անձնակազմը եւս պիտի գտնվի պատշաճ վիճակում թե՛ պատասխանատու աշխատողի տեսանկյունից, թե՛ գիտելիքի: Ազատազրկված անձանց բողոքների արդյունավետության տեսանկյունից էլ կարեւոր է նաեւ, որ մեր ՔԿՀ-ներում դատախազական վերահսկողությունը փոխարինվի դատական վերահսկողությամբ, եւ եթե բողոքներ, հարց բարձրացնողներ չկան, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, պետք է երաշխավորված լինի հարց բարձրացնողների հետագա անվտանգությունը, այդ անվտանգության երաշխիքները չկան: Վերջին դեպքը, որ հիշում եմ, Վահագն Աբգարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահափորձն էր. քրեական գործը հարուցվել է, եւ մինչեւ հիմա արդյունավետ քննություն չկա: Ավելին, երբ Արդարադատության նախարարը «Նուբարաշեն» ՔԿՀ պետին տեղափոխեց «Գորիս» ՔԿՀ, փոխանակ դադարեցնի նրա լիազորությունները կոնկրետ այդ դեպքի հետ կապված, նշանակում է հովանավորություն: Երկար տարիներ ՔԿՀ-ներում այդ քրեական հիերարխիան գործել է հենց անձնակազմի հետ համագործակցության արդյունքում, հիմա հնարավո՞ր է պատկերացնել, որ դա կարող է վերացնել այդ նույն անձնակազմը: Իհարկե ոչ: Կարող եք ասել՝ բա որտեղի՞ց մարդ գտնեն. կան կադրեր, պետք է պատրաստել, կրթել, ապահովել արժանապատիվ աշխատավարձ: Կամ ի՞նչ է նշանակում ԱԱԾ աշխատակցին ՔԿՀ պետ նշանակել կամ ոստիկանության նախկին աշխատողին ՔԿՀ տեղափոխել… Ազատազրկման մարմիններում աշխատելը, ղեկավարելը վստահել մարդկանց, ովքեր ունեն սուբյեկտիվ վերաբերմունք հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, նշանակում է ռիսկի տակ դնել ազատազրկված անձանց, մինչդեռ պետք է գիտակցել, որ ազատազրկումը մեծագույն պատիժ է, եւ մարդը չպետք է այլ պատժի ենթարկվի ազատազրկման վայրում: Այսինքն՝ ՔԿՀ-ներում կյանքի կազմակերպման, վերահսկման մեխանիզմները պետք է փոխվեն:

-Ձեր նշած քայլերի իրագործման պարագայում հնարավոր համարո՞ւմ եք, որ քրեական ենթամշակույթը, բռնությունները իսպառ կվերացվեն ՔԿՀ-ներից:

-Իհարկե, ես տեսել եմ նման ՔԿՀ-ներ Նորվեգիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, նրանց մոտ էլ են տարիներ առաջ եղել այդպիսի վիճակներ: Կան երկրներ, որ կարողացել են հաջողության հասնել, կան, որ դեռ՝ ոչ, բայց խնդիրն այն է, որ եթե կա կամք, ձգտում՝ սովորելու, կրթվելու, արդյունքները երաշխավորված են: Օրինակ՝ Նիդեռլանդներում ազատազրկված անձանց տնտեսական աշխատանքների համար վարձատրությունն այնքան է, որ նույնիսկ մրցակցություն է առաջանում ազատազրկվածների միջեւ, եւ դա կոտրում է այդ քրեական հիերարխիայի ինստիտուտը, իսկ մեզ մոտ այնպես է, որ միայն «թռածները», քրեական հիերարխիայի ստորին օղակների ներկայացուցիչներն են ներգրավվում այդ աշխատանքներում, որի վարձատրություններն էլ անարժանապատիվ է, բնականաբար, դա նպաստում է քրեական հիերարխիայի գոյությանը:

-ՔԿ ծառայողների կողմից բռնության դեպքեր կհիշե՞ք, ե՞րբ էր նման բան եղել վերջին անգամ:

-2018-ին էր եղել, Վարդգես Գասպարիի նկատմամբ էլ է եղել՝ քրեական հեղինակությունների ներգրավմամբ, Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ էլ, կամ Գեւորգ Սաֆարյանին՝ ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկված անձին, տեղավորել էին քրեական միջավայրում, եւ նա խայտառակ հետապնդումների էր ենթարկվում… Բայց ՔԿՀ-ներում պատժիչ գործողությունները միայն քաղաքական հետապնդումների դեպքում չեն եղել, եղել են հիմնարկի թողտվությամբ կամ մասնակցությամբ այն անձանց նկատմամբ, որոնք չեն ենթարկվել քրեական աշխարհի կանոններին: Մենք ինչքան ասացինք՝ վեթինգ իրականացրեք՝ ոստիկան, դատախազ, քննիչ, ՔԿՀ ծառայող. եթե նրանց ուղղակի մասնակցությունն է արձանագրվել մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ, նրանք պետք է ազատվեին աշխատանքից: Հեղափոխության ամենամեծ ռեսուրսը մարդու իրավունքների զանգվածային խախտումները լսելի դարձնելն էր, անարդարության զգացման հետեւանքով մեծ էներգիա էր կուտակված, եւ պետք է դրանց արտահայտման հնարավորությունը տրվեր օրենսդրական կարգավորմամբ: Բայց դա չարվեց, եւ մարդիկ մնացին իրենց հոգսերի հետ մեկուսի, որովհետեւ այդ անարդարության վիճակից դուրս գալու ելքեր պետությունը չառաջարկեց: Երբ քաղաքացին, որ ոստիկանությունում բռնության է ենթարկվել, ենթադրենք, 2018 թվականից առաջ, հիմա մտնում է ոստիկանություն եւ տեսնում նույն այդ անձին, որը պետք է զբաղվի հանցագործության բացահայտմամբ, բայց պարզ է, չէ՞, որ էլ չի վստահելու... Կամ՝ ազատազրկված անձին ՔԿՀ-ում դիմավորում է այն նույն ծառայողը, որը տարիներ առաջ խախտել է իր իրավունքները:

- Պարո՛ն Սաքունց, իսկ կոնկրետ այս դեպքով նախարարության պարզաբանմանը ծանո՞թ եք:

- Այո, բայց թող հիմա հիմնավորեն, որ այդ բռնությունը եղել է իրավաչափ եւ համաչափ: Առանձին դեպքերը, իհարկե, կարեւոր են, բայց դրանք ցույց են տալիս համակարգային չլուծված խնդիրները:

Տպել
1308 դիտում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի