Տարիներով անասնագոմ ծառայած քարանձավը դարձել է Լոռու ամենաայցելվող զբոսաշրջային կենտրոններից մեկը (լուսանկարներ)

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին մեկ ամիս էլ չկա, ինչ բացվել է «Մենձ Էր» քարայր-սրճարանը, որը հավակնում է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը: «Մենձ էր» քարայր-սրճարանի հեղինակը, կառուցողն ու տնօրենը Լեւոն Պարանյանն է, Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ:

ՀԺ-ի հետ զրույցում ներկայացնելով մտահաղացման գաղափարը՝ ասաց՝ փայտի ստեղծագործության վարպետ է, ողջ կյանքի ընթացքում զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ. «Կյանքիս երկար ու ձիգ տարիներին նպատակ ունեի քարանձավը կյանքի կոչել, վարպետաց տուն ստեղծել: Քարանձավը բացեցինք, որպեսզի զուգահեռ բացենք նաեւ վարպետանց տուն, տարածքն օգտագործենք որպես լսարան, աշխատատեղ ու թանգարան»:

Քարանձավը տարիներ շարունակ ծառայել է որպես անասունների կացարան: Ամբողջը պատված է եղել աղբով ու գոմաղբով. «Տարածքը նախ աղբից ենք մաքրել, բացվածքները բացել, 9-10-րդ դարերի նմուշներ ենք տեղադրել: 1 շաբաթից արդեն կբացենք վարպետանց տունը, կսովորեն մոռացված մանրանկարչությունը, խեցեգործություն»,- պատմեց Լեւոն Պարանյանը:

Գոմաղբով պատված քարանձավը մաքրելու ու այն զբոսաշրջային միջավայր դարձնելու աշխատանքները, ըստ նրա, սկսվել են 2000 թ.-ից: Ինչ վերաբերում է քարանձավի անվտանգությանն ու քարաթափումների հնարավոր վտանգներին, տնօրենը հիշեցնում է՝ մինչ օրս որեւէ շարժ կամ քարաթափում չի եղել. «Քարանձավը միաձույլ է, քանդվող չէ, քարաթափումներ չեն եղել, բնական, հրաբխից առաջացած ձուլվածք է»:

«Մենձ էր» քարանձավը պաշտոնապես բացվել է օգոստոսի 18-ին, այն ներկայումս ծառայում է որպես թանգարան: Թանգարան դարձած բնական քարանձավի ամեն անկյունում մանեկենների միջոցով պատկերված են կյանքի որոշակի շրջան ու մի քանի մասնագիտություններ: Մեկ այլ անկյունում ստեղծված ու պատկերված է 200-ամյա մետալուրգիական Ալավերդու դարբնոցը, Ալավերդու կամրջի մոդելը, մետաղի մշակումը: Նմուշների մի մասը «Մենձ էր»-ին նվիրել են, մի մասն էլ գնել են:

Ասում են՝ քարանձավը շատ երկար է, աջակողմյան անցում ունի, որը, ըստ պատմագրության, ժամանակին միացել է Սանահին վանական համալիրին: Քարանձավի ներսում դրված են 9-10-րդ դարերի նմուշներ, գործիքներ, ափսեներ: Մանեկենների ու տիկնիկների միջոցով պատկերված է թել մանելու, ալյուր աղալու գործընթացը, հին լոռեցու կյանքն ու կենցաղը:

Քարայր սրճարանում մատուցվում է լոռվա ավանդական ուտեստներ, գները, ըստ տնօրենի, հարմար են ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաեւ տեղացիների համար: Ապագայում որոշել են կենդանիների կոնտակտային շփումներ կազմակերպել, ներկայումս սիրամարգեր ունեն միայն:

Տպել
5470 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները