«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանի ձերբակալումը բողոքարկվել է դատարան. նա ցուցմունք չի տվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրապաշտպան Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ այսօր պարզ դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու կասկածանքով: Ըստ ՀՔԾ-ի՝ կասկածանքը նույն հիմնարկի կալանավոր, որպես քրեական հեղինակություն հայտնի Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է:

Սամվել Մկրտչյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերի.

- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր պաշտպանյալը կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ է:

- Ցուցմունք չի տվել, դատավարական-քննչական գործողություններին հրաժարվել է մասնակցել: Ձերբակալումն էլ արդեն բողոքարկել ենք դատարան, 24 ժամվա ընթացքում պետք է քննվի:

Ձերբակալման արձանագրության մեջ քննիչը ի՞նչ հիմք ու նպատակ է դրել:

- Եւ հիմքի եւ նպատակի հետ համաձայն չենք, սակայն եթե մանրամասնեմ, թե կոնկրետ ինչի հետ համաձայն չենք, վարույթն իրականացնող մարմնի համար կբացահայտեմ մեր մարտավարական քայլերը:

ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ձեր պաշտպանյալը  փետրվարի 24-ին Վահագն Աբգարյանին խցից այլ սենյակ տեղափոխելու հրահանգ է տվել, որտեղ էլ նա ծեծի է ենթարկվել, ապա կազմել է տվել կեղծ փաստաթուղթ: Նկարագրվածի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:

- Դա կասկածանքի էությունն է, որն ամբողջությամբ, աներկբա իրականությանը չի համապատասխանում: Սամվել Մկրտչյանը այնքանով կապ ունի այդ հանցագործության հետ, որքան՝ մեզնից յուրաքանչյուրը:

- Այդ դեպքում ինչի՞ հիման վրա է ՀՔԾ-ն նման հետեւության հանգել, նրա դեմ ցուցմու՞նք են տվել:

- Դե, ենթադրում եմ, մեր ենթադրություններն էլ ողջամիտ են, սակայն այս պահին չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ մեղադրանք դեռ առաջադրված չէ, կալանքի չի տարվել, մենք որոշակի նյութերի ծանոթ չենք, ունենք ձերբակալման արձանագրություն եւ ուրիշ ոչինչ, իսկ դրա հիման վրա ընդամենը ենթադրություններ կարող ենք կատարել:

- Իսկ առերեսում եղե՞լ է Ձեր պաշտպանյալի եւ Վահագն Աբգարյանի միջեւ:

-Եկեք այս պահին այդ հարցին չպատասխանեմ, ամեն դեպքում, դատավարական գործողությունների չի մասնակցել:

- Պարոն Հովհաննիսյան, Ձեզ հայտնի՞ է՝ ինչու է Սամվել Մկրտչյանը մարտ ամսին ազատվել աշխատանքից:

- Իր դիմումի համաձայն, թոշակառու է:

Նշենք, որ Սամվել Մկրտչյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններում, 2013 թվականին ազատվել է աշխատանքից: 2019 թվականի հուլիսի 25-ին, սակայն, դարձյալ նշանակվել է պաշտոնի՝ ղեկավարելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Պաշտոնից ազատվել է 2020 թվականի մարտի 3-ին: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնն այժմ զբաղեցնում է գնդապետ Գերասիմ Գեւորգյանը:

Տպել
2229 դիտում

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)