Մեր զինված ուժերը մշտապես էլ պատրաստվում են նախ պատերազմի, չնայած շատ կուզեն, որ խաղաղություն լինի. Արծրուն Հովհաննիսյան

Մեր զինված ուժերը մշտապես էլ պատրաստվում են նախ պատերազմի, չնայած շատ կուզեն, որ խաղաղություն լինի. ՀԺ-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ ռազմական կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց երեք ամիս ժամկետով՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը, հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ, յուրաքանչյուրը՝ 10 օր տեւողությամբ։ Վարժական հավաքներին կներգրավվի 786 քաղաքացի, որոնցից 524-ը՝ շարքային կազմի, 82-ը՝ ենթասպայական կազմի, 180-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

Բացի այդ, այսօր ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ կազմակերպությունը Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների շրջանակում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը՝ մեր երկրում աշնանը սկսելով զորավարժություններ:

Այս ամենի շուրջ Հովհաննիսյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Հովհաննիսյան, կարծիքներ են հնչում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները ոչինչ չեն տալու, պետք է պատրաստվել պատերազմի: Համամի՞տ եք:

- Մեր զինված ուժերը մշտապես էլ պատրաստվում են նախ պատերազմի, չնայած շատ կուզեն, որ խաղաղություն լինի, որովհետեւ բոլորս կուզենք, որ մեր երեխաները ապրեն խաղաղ միջավայրում: Բայց ցավոք այսօրվա իրավիճակն այնպիսինն է, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել, կարող է խտանալ եւ այլն: Բայց որպես զինվորական գերատեսչության պատասխանատու պետք է ասեմ՝ պարզ է, որ մեր ամբողջ առօրյան, մեր ամբողջ օրվա զբաղմունքը, մեր ամբողջ ուշքն ու միտքը պատերազմի պատրաստվելն է, մարզվելը, որ անակնկալի չգանք, որ հակառակորդից մի քայլ առաջ լինենք եւ այլն:

- Վերջին շրջանում լրահոսում գերակշռող է դարձել ռազմական թեման: Աշխարհազորի ստեղծման մասին օրենքի նախագծի քննարկումներին զուգահեռ հիմա հայտարարվում է պահեստազորայինների հավաքի մասին: Ինչ-որ բան փոխվե՞լ է պատասխանատուների մոտեցումներում, թե՞ այս ամենը պլանային է:

- Դե գիտեք, ՀՀ Զինված ուժերը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, Պաշտպանության նախարարությունը իր առօրյա գործառույթներում ամեն ինչ անում է ՝ պաշտպանական համակարգը կատարելագործելու համար: Իսկ կատարեկագործումն իր մեջ ներառում է բազում գործառույթներ, դա միայն նոր տեսակի զենքերի ձեռք բերումը չէ, դա կառուցվածքային փոփոխություններն են, դա նոր տեսակի ստորաբաժանումներն են, նոր տեսակի զորավարժություններն են, մի խոսքով ամենօրյա մշտական, բարդ, լարված աշխատանք է: Հիմա աշխարհազորայինների մոդելի կիրառությունը դրանից մեկն է: Մենք մեր բանակը, մեր պաշտպանական համակարգը, մեր անվտանգային համակարգը ամբողջ երկրում ավելի ճկուն, ավելի կատարելագործված, նոր տեսակի պատերազմներին ավելի համընկնող, բնորոշ պետք է սարքենք, եւ դա պետք է դիտարկել այդ կոնտեքստում: Դրանից պետք չի ոչ ավել, ոչ պակաս, ոչ շատ, ոչ քիչ մտահոգվել մեր տարածաշրջանի խաղաղությամբ եւ այլն, ուղղակի պետք է դիտարկել, որ զինվորականները մի քայլ էլ ավել են կատարել իրենց պարտականությունները՝ ավելի կատարելագործված անվտանգային համակարգ ունենալու համար:

- Իսկ այդ դեպքում պահեստազորայինների հավա՞քը, որի մասին այսօր հայտարարվեց:

- ՀՀ զինված ուժերը պլանային զորավարժություններ ունի տարվա ընթացքում մի քանի անգամ, որոնց ընթացքում այս կամ այն քանակի պահեստազորայիններ հավաքագրվելու են, եւ դա շատ բնականոն, նորմալ գործընթաց է:

- Այսօր էլ ՀԱՊԿ-ն է հայտարարել, որ աշնանը զորավարժություններ են տեղի ունենալու Հայաստանում: Սա ե՞ւս պլանային է, խնդրում եմ լուսաբանել:

- Այո, դա պլանային զորավարժություններ են: Հայաստանն իր գործընկեր, դաշնակից պետությունների հետ ունի մարտական պատրաստության բարելավման իրականացման բազմակողմ բովանդակ պլաններ, եւ դրանցում ներգրավվում են թե զորատեսակներ, թե շտաբային մարզումներ են լինում, թե պահեստազորայինների մարտական պատրաստությունը բարձրացնող միջոցառումներՙ եւ միանգամայն նորմալ է այդ ամենը:

- Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս պահին էլ Հայաստանը պատրաստ է պատերազմի, թե՞ այս նախապատրաստություններն անհրաժեշտ են:

- ՀՀ զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ են հակառակորդի ոտնձգությունները հետ մղել, հակառակորդին արժանի հակահարված տալ, հակառակորդին սանձել իր նկրտումների մեջ:

Տպել
2294 դիտում

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները