Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի՝ մինչեւ օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Լևոն Գևորգյանը:

Մասնավորապես Սիրանուշ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով» կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին, ներում շնորհելով, Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:

Նկատի ունենալով այս գործի իրակավան կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին:

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:

Վճռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Արդբերջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝ կյանքի իրավունքի եւ խտրականության մասին կետերը, իսկ Հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել:

Մասնավորապես՝ ըստ ՄԻԵԴ վճռի՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն ու խտրականության արգելքի մասին 14-րդ հոդվածը, Ադրբեջանը նաեւ, ըստ վճռի, չի կարողացել հիմնավորումներ տալ իր ԶՈՒ սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման չեղարկումը, քանի որ իր սպային Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո երկրի նախագահի կողմից նրան ներում են շնորհել, հռչակել հերոս եւ ապահովել նրա առաջխաղացումը զինված ուժերում։ 

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ (մոտ 9 միլիոն ՀՀ դրամ)՝ արված ծախսերի համար։ Այս գումարը դիմումատուները տրամադրելու են Լոնդոնում աշխատող 2 փաստաբանի՝ իրենց կատարած աշխատանքի համար, այլ փոխհատուցում դիմումատուները չէին պահանջել:

Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի (նա ՄԻԵԴ դիմումատուներից մեկն է եւ Մարգարյանի ծառայակիցը) սենյակ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալվելը:

Սաֆարովը դատապարտվել էր բացառապես դաժան, կանխամտածված սպանության եւ դրա նախապատրաստման համար Հունգարիայի դատարանների կողմից ցմահ ազատազրկման 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ:

Դտավարության ընթացքում Սաֆարովը խոստովանել էր, որ առանձնակի դաժանությամբ ինքն էր ծրագրել ու սպանել Գուրգեն Մարգարյանին իր հայ լինելու պատճառով:

2012-ին Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն, սակայն Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովը նախագահական ներում էր ստացել, ազատ արձակվել, ստացել մայորի կոչում, արժանացել նախագահի կողմից բնակարանի և ութ տարվա աշխատավարձի՝ որպես ազգային հերոս:

Տպել
1618 դիտում

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ու՞ժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի նոր կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է