Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ 

Վճռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Արդբերջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝ կյանքի իրավունքի եւ խտրականության մասին կետերը, իսկ Հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել:

Մասնավորապես՝ ըստ ՄԻԵԴ վճռի՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն ու խտրականության արգելքի մասին 14-րդ հոդվածը, Ադրբեջանը նաեւ, ըստ վճռի, չի կարողացել հիմնավորումներ տալ իր ԶՈՒ սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման չեղարկումը, քանի որ իր սպային Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո երկրի նախագահի կողմից նրան ներում են շնորհել, հռչակել հերոս եւ ապահովել նրա առաջխաղացումը զինված ուժերում։ 

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ (մոտ 9 միլիոն ՀՀ դրամ)՝ արված ծախսերի համար։ Այս գումարը դիմումատուները տրամադրելու են Լոնդոնում աշխատող 2 փաստաբանների՝ իրենց կատարած աշխատանքի համար, այլ փոխհատուցում դիմումատուները չէին պահանջել:

Հիշեցնենք՝ Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի (նա ՄԻԵԴ դիմումատուներից մեկն է եւ Մարգարյանի ծառայակիցը) սենյակ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալվելը:

Սաֆարովը դատապարտվել էր բացառապես դաժան, կանխամտածված սպանության եւ դրա նախապատրաստման համար, դատապարտվել Հունգարիայի դատարանների կողմից ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ:

Դտավարության ընթացքում Սաֆարովը խոստովանել էր, որ առանձնակի դաժանությամբ ինքն էր ծրագրել ու սպանել Գուրգեն Մարգարյանին իր հայ լինելու պատճառով:

2012-ին Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան՝ պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն:

Սակայն Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովը նախագահական ներում էր ստացել, ազատ արձակվել, ստացել մայորի կոչում, արժանացել նախագահի կողմից բնակարանի և ութ տարվա աշխատավարձի՝ որպես ազգային հերոս:

Նշենք, որ ՄԻԵԴ դիմումատուները դիմել էին նաեւ Հունգարիայի համար՝ գտնելով, որ Հունգարիան եւս եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը խախտել է՝ կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը, բայց համապատասխան երաշխիքներ չպահանջելով եւ հետեւողական չլինելով, որ վերջինս կրի իր պատժի մի մասը Ադրբեջանում: Այս մասով Եվրոպական դատարանն արձանագրել է՝ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։

ՄԻԵԴ դիմումատուներից մեկը՝ Մինասյանը, Գուրգեն Մարգարյանի քրոջ որդին է, սակայն այլեւս կենդանի չէ, եւ նրան փոխարինում է իր կինը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6897 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները