Երևան
12 °C
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության կատարած աշխատանքը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, փրկարար և Էկոպարեկային ծառայությունների աշխատակիցներ։
«Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի արտակարգ իրավիճակների կառավարման, դրանց հետևանքների վերացման և արագ արձագանքման գործում։
ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է 471 կանչ, որից 134-ը՝ տեխնածին բնույթի, 30-ը՝ տարերային և այլ դեպքեր։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհերի թիվը նվազել է՝ 50, տուժածներինը՝ 11,5 տոկոսով։ Գրանցվել է 113 հրդեհ, որից 49-ը՝ բուսածածկ և խոտածածկ տարածքներում․ հրդեհի մեկ դեպք գրանցվել է անտառածածկ տարածքում։
Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է աղետների ռիսկի կառավարման պլաններն առկա իրավիճակին համապատասխանեցնելու և առավել իրատեսական դարձնելու նպատակով ակտիվացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Նախարարը հանձնարարել է համագործակցելով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների հետ՝ ակտիվացնել իրազեկման աշխատանքները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի ծառահատումների դեմ պայքարին։
Քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման, գետերի վարարումների, անտառային ճանապարհների բարելավման, կուտակված թափուկի մաքրման վերաբերյալ հարցեր։
Քննարկման առարկա են դարձել նաև կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման և այդ ուղղությամբ միջգերատեսչական համագործակցության հարցեր։
Կարևորվել է նաև գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես՝ խոտհնձի ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ բնակչության շրջանում բացատրական աշխատանքների անցկացումը։
Գետերի մաքրման և ափապաշտպան կառույցների ամրացման ուղղությամբ կատարված աշխատանքներն է ներկայացրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա նշել է, որ առկա ռիսկերը պահանջում են շարունակական և համակարգված ջանքեր հատկապես անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ Տավուշը առավել անտառածածկ մարզերից է։
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը նշել է, որ Տավուշի մարզի անտառամերձ և հանգստյան գոտիներում Փրկարար ծառայության ու Էկոպարեկային ծառայության աշխատակիցները համատեղ իրականացրել են հրդեհավտանգ տարածքների մշտադիտարկում, ինչպես նաև հրդեհների կանխարգելման գործողությունները համակարգելու նպատակով համայնքներում անցկացվել են հանդիպումներ։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ թեև ծառայությունը Տավուշի մարզում նոր է ձևավորվել, սակայն Փրկարար ծառայության հետ արդեն իսկ կա արդյունավետ համագործակցություն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է միջգերատեսչական մակարդակում համագործակցությունը՝ ընդգծելով, որ խնդիրների վերհանման և լուծման տեսանկյունից անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել նման ձևաչափով հանդիպումներ»,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT