Ուսուցչի օրվան ընդառաջ կխրախուսվեն լավագույն ծրագրերը. դրամական պարգևի առավելագույն չափը 500 հազար կամ 1 միլիոն դրամ է

Այս տարի ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին, նախատեսվում է տարվա լավագույն տնօրեններին, ուսուցիչներին ու դաստիարակներին պարգեւատրել նոր կարգով՝ մրցույթի նոր անվանակարգերում։

Նրանց խրախուսող «Տարվա լավագույնները» մրցույթի կարգի նոր նախագիծն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական վարչությունից մեզ տեղեկացրին, որ մրցույթը նոր կարգով կանցկացվի ամենայն հավանականությամբ արդեն այս տարի։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվող հանդիսավոր արարողության ժամանակ պարգեւատրվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգերում հաղթողները: Առաջին երկուսին շնորհվել է ավտոմեքենա, իսկ տնօրենը ստացել է համակարգիչ:

Նոր մրցույթ՝ նոր կանոններով

Մշակված նոր տարբերակով տարվա լավագույններին ընտրելու մեթոդաբանությունն ամբողջովին կփոխվի։ Եթե նախկինում անցկացվող մրցույթում առավել ուշադրություն էր դարձվում տվյալ մասնագետի տարիների փորձին, գործունեությանը, ստացած պարգեւներին, իսկ մրցույթը «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն տնօրեն» անվանակարգերում էր, ապա այս անգամ շեշտը կդրվի տարբեր անվանակարգերում լավագույն ծրագրային առաջարկների վրա, որոնց իրագործումը կխրախուսվի։

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները, տնօրենները, նախադպրոցական հաստատությունների դաստիարակները, տնօրենները, հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։

Նրանց համար մրցույթը կազմակերպվելու է հետեւյալ առանձին անվանակարգերով․

  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։ 
  • նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։

Ծրագրային առաջարկ եւ խնդիրներ

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ: Ներկայացրած ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգեւատրված ծրագրերի ցանկում:

Նշենք, որ մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ՝ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնս 3 անդամից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միեւնույն, այնպես էլ՝ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Ծրագիրը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից՝ նկարագիր, նպատակ եւ խնդիրներ, ակնկալվող արդյունքներ, իրականացման պլան ու շարունակականության ապահովում։

Մրցույթն անցկացվելու է 3 փուլով՝ ծրագրային առաջարկների ընդունում, դրանց գնահատում, մրցույթի արդյունքների ամփոփում եւ այդ արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգեւատրում։

Ըստ նոր նախագծի՝ ծրագրային առաջարկները կարող են ուղղված լինել հետեւյալ խնդիրներին.

  • ուսուցիչների եւ դաստիարակների պարագայում՝ դասավանդման այլընտրանքային, նոր ﬔթոդների ներդրմանն ու կիրառմանը, ներառականությանը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման եւ գործնական բնույթի հմտությունների զարգացմանը եւ այլն,
  • ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում՝ ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներին, հեռավար ուսուցման ձևերին, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը եւ այլն,
  • ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցների պարագայում՝ բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով եւ անվտանգ միջավայրի ձեւավորմանը եւ այլն։

«Տարվա լավագույնները» մրցույթի կազմակերպման եւ անցկացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կազմավորվելու է մրցութային հանձնաժողով ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։ Հանձնաժողովը կազմավորվելու է մրցույթի մասին հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։

Ծրագրային առաջարկը գնահատելու է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, հարյուր միավորային համակարգով։ Ստացած ընդհանուր միավորը հաշվարկվելու է հանձնաժողովի անդամների տված գնահատականների միջին թվաբանականով։

Ընդգծենք, որ մասնակիցների յուրաքանչյուր խմբի եւ անվանակարգի համար կազմվելու է դասակարգման առանձին ցանկ՝ ըստ ստացած ընդհանուր միավորների նվազման կարգի։

Յուրաքանչյուր փուլում պարգեւատրվելու են առավելագույն միավորներ ստացած ծրագրային առաջարկները յուրաքանչյուր անվանակարգում՝ ելնելով տվյալ փուլում հատկացված միջոցների ընդհանուր ծավալից։

Դրամական պարգեւ՝ լավ ծրագրերի համար

Նոր նախագծով մրցույթի մասնակիցները հաղթելու դեպքում կարող են ստանալ նյութական կամ դրամական պարգեւներ։ Եթե այն լինի անհատական ծրագրային առաջարկ, ապա դրամական պարգեւի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար դրամ կլինի, խմբային ծրագրային առաջարկի դեպքում՝ մեկ միլիոն դրամ։

Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում արդյունքներն ամփոփելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Նոր նախագծի մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակյալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել էր, որ առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների եւ գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը: Հրապարակումը հիմնականում դրական կարծիքների էր արժանացել։ Նշենք, որ e-draft.am-ում եւս նախագիծը դրական է գնահատվել, բացասական կարծիքներ դեռեւս չկան։ 

Տպել
2617 դիտում

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)