Ըստ պաշտպանի՝ Հրայր Թովմասյանի մեղադրանքը դատարանում պետք է պաշտպանի ՀՀ գլխավոր դատախազը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով հերթական դատական նիստը:

Թովմասյանն ու Փանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատական նիստերի սկզբնական փուլում պաշտպանական կողմն ամբողջությամբ առարկել է լրագրողների կողմից նիստի տեսա եւ լուսանկարահանման դեմ, եւ դատարանը թույլատրել է միայն մեղադրող կողմի՝ դատախազների տեսա եւ լուսանկարահանումը: Այժմ լրագրողները դատական նիստը լուսաբանում են դրա ավարտից հետո ձայնագրությունը վերծանելով:

Չնայած տեսա եւ լուսանկարահանման այդ արգելքին՝ պաշտպանական կողմն այսօր դարձյալ բարձրացրեց նիստի լուսաբանման հարցը: Մասնավորապես, Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ լուսաբանման դեմ առարկություն չունեն, սակայն իրենց կարծիքով՝ ամբողջ նիստի ընթացքը, այդ թվում՝ ընդմիջման ժամանակ ձայնագրումը (լրատվամիջոցներից մեկի բարձրախոսը ընդմիջման ժամանակ չէր հեռացվել նիստերի դահլիճից,-խմբ.) պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի հատուկ համակարգի միջոցով (դատական բոլոր նիստերը դատարանի կողմից ձայնագրառվում են,-խմբ.), այլ ոչ թե լրատվամիջոցները եւս ձայնագրեն»,- ասաց պաշտպանը: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ դռնբաց դատական նիստին յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ լրագրողները, իրավունք ունեն իրականացնել ձայնագրություն. դա դռնբաց դատական նիստի բաղադրիչներից մեկն է. «Եթե Դուք գտնում եք, որ դրանով խախտվում են դատավարական որոշակի կանոններ կամ Ձեր պաշտպանյալի իրավունքները, կարող եք հայտարարություն անել, բայց ամեն դեպքում, դատարանը այլ լծակներ չունի դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց ձայնագրությունն արգելելու կամ դրա նկատմամբ որեւէ հսկողություն իրականացնելու»,- ասաց դատավորը:

Պաշտպան Միհրան Պողոսյանը որեւէ հայտարարություն չարեց, եւ դատարանը կողմերին պարզաբանեց մեղադրող դատախազներին բացարկ հայտնելու հիմքերը: Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը: Դատական վարույթի ընթացքում, սակայն, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարան չի ներկայացել՝ գրությամբ տեղեկացնելով, որ լիազորում է սույն քրեական գործով որպես մեղադրանքը պաշտպանող դատախազներ ներգրավվել ՀՔԾ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, առաջին դասի խորհրդական Արմեն Մուրադյանին եւ նույն վարչության դատախազ, երրորդ դասի խորհրդական Արսեն Մարգարյանին: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարություն արեց. «Թեեւ սա պատմության մեջ բացառիկ եւ ապօրինի գործ է, բայց ամեն դեպքում, ըստ գործում առկա տվյալների՝ քրեական հետապնդման է ենթարկվում ՍԴ նախագահը, եւ մեր պատկերացմամբ՝ հենց բացառիկ լինելով պայմանավորված՝ սույն դատական վարույթում եւս մեղադրանքը պետք է պաշտպաներ գլխավոր դատախազը»: Միհրան Պողոսյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում գլխավոր դատախազն ամեն կերպ խուսափել է սույն գործով իրական հսկողություն իրականացնելու իր պարտականությունից, շրջանցել մի շարք նորմեր եւ չի հաղթահարել ՍԴ նախագահի անձեռնմխելիությունը. «Մեր պատկերացմամբ՝ այս բոլոր խախտումները գոնե դատարանում կշտկվեին, եւ կունենայինք այն պատշաճ դատավարական սուբյեկտը, ով պետք է մեղադրանքի պաշտպանություն իրականացներ, սակայն այսօրվա նիստին պարզվեց, որ գլխավոր դատախազն իր փոխարեն լիազորել է այլ դատախազների, նման մի փորձ նա իրականացրել էր նաեւ նախաքննության ընթացքում»:

Ծանոթանալով երկու դատախազներին լիազորելու մասին Արթուր Դավթյանի գրությանը՝ պաշտպանը դատարանից 3 աշխատանքային օր ժամանակ խնդրեց դատախազներ Մուրադյանին եւ Մարգարյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ նշելով, որ ինքը բացարկի միջնորդություն էր պատրաստել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:

Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը, արձագանքելով պաշտպանի հայտարարությանը, ասաց, որ դատավարության որեւէ մասնակցի համար իր կամ Արմեն Մուրադյանի՝ սույն գործով մեղադրանքի պաշտպանության իրականացումը այսօր չէ, որ պարզվեց. «ճիշտ է՝ այսօր դատարանը հրապարակեց գլխավոր դատախազի գրությունը, սակայն առաջին դատական նիստից սկսած՝ որպես մեղադրող դատախազ ես եմ ներկայացել, ուստի գտնում եմ, որ կողմը բավարար ժամանակ ունեցել է բացարկի միջնորդություններ պատրաստելու համար»:

Լսելով կողմերին՝ դարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ այսօրվա նիստը հետաձգելու որոշում կայացրեց: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով առաջիկա նիստը այս շաբաթվա ընթացքում նշանակելու հնարավորություն չեղավ, եւ այն նշանակվեց միայն երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 28-ին:

Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի նպատակը եղել է նրան ՍԴ նախագահի պաշտոնից ազատելը: Դիրտակմանը, որ Թովմասյանը քրեական գործի արդյունքում չէ, որ ազատվեց ՍԴ նախագահի պաշտոնից, այլ օրենսդրական փոփոխությունների, Միհրան Պողոսյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ իշխանությանն ամեն կերպ անհրաժեշտ էր մինչ հանրաքվեն ունենալ մեղադրյալ Հրայր Թովմասյան, որպեսզի հանրությանը իրական խնդրից շեղեն, իսկ հանրաքվերի չեղարկումը համավարակով պայմանավորված կանխատեսել հնարավոր չէր:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ ցանկացած ապօրինության հետեւում պետք է կանգնած լինի պաշտոնատար անձ, իսկ գլխավոր դատախազը, ըստ նրա, տվյալ դեպքում այն անձն է, որը, հաշվի առնելով ՍԴ դատավորի քրեական հետապնդման, անձեռնմխելիության ընթացակարգերը, պարտավոր էր ՍԴ դիմել եւ հաղթահարել անձեռնմխելիության պատնեշը, որը, սակայն, չի արվել. «Մենք այժմ ցանկանում ենք, որ նա ներկա լինի այս պրոցեսին եւ պատասխանի, թե այս քրեական գործի ընթացքում որ գործողությունը ինչ նկատառումով է իրականացվել»: Պողոսյանն ընդգծեց, որ չկա հստակ պահանջ, թե այլ որ դեպքերում գլխավոր դատախազը կարող է դատախազական հսկողություն իրականացնել, բացառությամբ հենց ՍԴ դատավորի հետ կապված քրեական գործերով, եւ ըստ նրա՝ եթե այս քրեական գործով էլ չի գալիս դատարան, իր մոտ հարց է առաջանում, թե ինչով է նա զբաղված:

Հարցին՝ արդյո՞ք դրա նրա բացառիկ լիազորություն է, պաշտպանը պատասխանեց, որ բացառիկ լիազորությունն է եղել 2019 թ դեկտեմբերի 26-ի դրությամբ. խոսքն այն օրվա մասին է, երբ Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց: Այսօր արդեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

Խոսելով Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախկին նախագահ ունեցած անձեռնմխելիության մասին՝ պաշտպանն ընդգծեց, որ թեկուզ եւ մեղադրանքը վերաբերում է Թովմասյանի նախարար եղած ժամանակաշրջանին, սակայն նա ՍԴ նախագահ է ընտրվել 2005  թվականին գործող Սահմանադրությամբ, որը, ի տարբերություն 2015 թ Սահմանադրության, նրան օժտել է ամբողջական, այլ ոչ թե գործառութային անձեռնմխելիությամբ. «Հետեւաբար, եթե 2015 թ Սահմանադրությունը որոշակի չափով նվազեցնում է նրա իրավունքները, ապա այն հետադարձ ուժ ունենալ չի կարող»,- ասաց պաշտպանը:

Անդրադառնալով պաշտպանի այս պնդմանը՝ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ դա կողմի սուբյեկտիվ մեկնաբանությունն է, դատախազությունը նախկինում ներկայացրել է իր իրավական հիմնավորումները, եւ դրանք ուժի մեջ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարության այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ, այսինքն՝ քրեական վարույթի կարգը, այդ թվում՝ դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների եւ պարտականությունների շրջանակը, դրանց իրացման ընթացակարգերը, ապահովման երաշխիքները ծավալային եւ բովանդակային առումով սահմանվում են տվյալ վարույթի իրականացման ժամանակ գործող օրենքով».- ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ բացառություն նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ վարույթ նախաձեռնելուց հետո է միայն փոխվում դատավարական ընթացակարգը եւ ի տարբերություն վարույթ նախաձեռնելու պահին գործող օրենքի՝ վերացնում կամ սահմանափակում է դատավարության մասնակիցների իրավունքները կամ այլ կերպ վատթարացնում նրանց վիճակը. «Թեև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն 2010-2014 թթ ենթադրաբար կատարված եւ վերջինիս մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ ՍԴ դատավորի գործառութային անձեռնմխելիությունը սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո:  Հետևաբար, հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանին մեղսագրվում են արաքներ, որոնք կապված չեն որպես ՍԴ անդամ կամ ՍԴ նախագահ նրա լիազորությունների հետ, վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է»: Աբրահայանի խոսքով՝ այդ մեկնաբանությունը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներից՝ արտահայտված, մասնավորապես, «Սկոպպոլան ընդդեմ Իտալիայի գործով»:

Անդրադառնալով ՍԴ դատավորի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից դատախազական հսկողության, ապա՝ դատարանում մեղադրանքը պաշտպանելու վերաբերյալ պնդումներին, գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ դրանք իրավական հիմնավորում չունեն: Ըստ Աբրահամյանի՝ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնելով՝ գլխավոր դատախազն ինքն է հետագայում քննարկել  եւ լուծել է ներկայացված բողոքները, երկարացրել նախաքննության ժամկետը, հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ դատախազական խմբի այլ դատախազները գլխավոր դատախազի հանձնարարությամբ մասնակցել են վարույթն իրականացնող մարմնի որոշումների դեմ դատարան ներկայացված բողոքների քննարկմանը. «Ընդ որում, այս փաստարկը պաշտպանության կողմը մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առարկա հանդիսացող որոշումների բողոարկման ընթացքում ներկայացրել է տարբեր դատական ատյաններում, սակայն դատարանների կողմից գնահատվել է ոչ հիմնավոր»:

Աբրահամյանի խոսքով՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ կարգավորվում է, որ վերադաս դատախազն իրավունք ունի մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը ներգրավելու նաև այլ դատախազների. «Եթե տվյալ քրեական գործով հսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազը, ապա մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ այլ դատախազ, իսկ նույն օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերադաս դատախազը կոնկրետ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը կարող է հանձնարարել մի քանի դատախազների: Առաջնորդվելով սույն իրավակարգավորմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշված քրեական գործով դեռևս նախաքննության փուլում ձևավորել է դատախազական խումբ, որը հիմա էլ գործում է: Եվ հիմնվելով վերոնշյալ իրավակարգավորման վրա՝ խումբն անձամբ ղեկավարում է գլխավոր դատախազը»,- մեր զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը:

 

 

Տպել
2736 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել