30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա. Արայիկ Հարությունյան

Դուք ղեկավարում եք մի նախարարություն, որն այն մասին է, թե ինչպիսի քաղաքացի, հանրություն ենք ունենալու վաղը: Ձեր կատարած քայլերում, փոփոխություններում չեն նկատվում ընդհանուր տրամաբանությունը եւ նպատակը, թե վաղվա քաղաքացին ինչպիսին պիտի լինի:

Այս մասին այսօր ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա խնդրեց նախարարին ներկայացնել, թե այս բոլոր փոփոխությունները, որ արվում են, ինչի՞ն է միտված, եւ ինչպիսի հանրություն ենք պատրաստվում ունենալ այդ գործողությունների արդյունքում:

Հարությունյանի պնդմամբ՝ այդ մասին շատ է խոսվել: Մասնավորապես՝ նա նշեց, որ ապագայի քաղաքացու տեսլականը հնարավոր է գտնել հանրակրթության պետական չափորոշիչներում: «Մենք ուզում ենք ունենալ ազատությունները, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ հենց այս ձեւակերպումն է, որ խանգարում է որոշ խմբերի: Նրա պարզաբանմամբ՝ եթե մենք ունենանք այսպիսի քաղաքացի, այդ որոշ խմբերն ու քաղաքական ուժերն այլեւս չեն կարող ունենալ որեւէ աջակցություն հանրության մեջ:

«Պարո՛ն Հարությունյան, ձեր ասածից դուրս է գալիս, որ դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական կողմնորոշում, կմերժի կոնկրետ քաղաքական ուժերն ու մոտեցումները»,- շարունակեց Գորգիսյանը՝ հավելելով, որ ցավոք, նախարարի գործողություններն ու խոսքերը չեն համընկնում: Եվ սա այն պատճառով, որ նույն դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ: Պատգամավորը նաեւ հավելեց, որ մարդիկ նույնիսկ հեռացվում են կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենը չէ, այլ՝ բարեկամինը:

Գորգիսյանը հայտնեց, թե դպրոցներում շարունակում է տիրել նույն վախի մթնոլորտը եւ հավելեց, որ իրենց զանգահարում են ուսուցիչներ, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն, որովհետեւ վախենում են կորցնել աշխատանքը:

«Ես ասում եմ, որ ուզում ենք ունենալ քաղաքացի, որն ազատ է, գիտի իր իրավունքներն ու պարտականությունները, դուք ասում եք՝ ուզում եք, որ կոնկրետ քաղաքական ուժի հետեւորդ դառնա, այսինքն՝ ուզում եք ասել, որ ձեր հետեւորդներն այս որակները չպե՞տք է ունենան: Դուք ա՞յդ եզրակացությունն արեցիք այս ամենից»,- ասաց նախարար Հարությունյանը:

Անդրադառնալով վախի մթնոլորտի վերաբերյալ խոսակցություններին՝ Հարությունյանը կոչ արեց մտնել իր ֆեյսբուքյան էջ, կարդալ շատ ուսուցիչների մեկնաբանություններ եւ համոզվել, որ որեւէ բան նրանց հետ տեղի չի ունեցել:

«Ու եթե որեւէ մեկը ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար որեւէ մեկը հեռացվել է խորհրդից, նա ստում է: Եթե դա որեւէ մեկի պնդումն է, դուք պետք է անպայման ասեք, թե ումն է, եւ նա պատասխանատվության կենթարկվի, որովհետեւ երբեւէ նման դեպք չի եղել»,- ասաց Հարությունյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ ամենայն պատասխանատվությամբ պնդում է՝ 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա:

Տպել
2083 դիտում

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր