Ամերիկյան հեղինակավոր գիտական հանդեսն առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին գովաբանող հոդված է հրապարակել

Ամերիկյան Scientific American հեղինակավոր գիտական ամսագիրն իր գոյության 175 տարիների ընթացքում առաջին անգամ իր ընթերցողներին խորհուրդ է տվել, թե ում օգտին է պետք քվեարկել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Խմբագրակազմը հորդորել է ամերիկացիներին ձայն տալ Բայդենի օգտին, քանի որ, ըստ հրապարակման, ԱՄՆ-ի գործող նախագահ եւ առաջիկա ընտրություններում թեկնածու Թրամփի քաղաքականությունը կործանիչ է գիտության, առողջապահության եւ շրջակա միջացայրի համար:

Ինչպես հայտնում է գերմանական Die Welt պարբերականը, սա քչերին է դուր եկել, քանի որ Scientific American ամսագիրը մինչեւ այսօր ձեռնպահ է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների օգտին հոդվածներ հրապարակելուց, մինչդեռ Թրամփի պաշտոնավարման օրոք ընթերցողների առաջ պարտավորվել է հայտնել դիրքորոշում՝ այդ ընտրությունների եւ թեկնածուներից յուրաքանչյուրի մասին:

Ինչպես հաղորդվում է հոդվածում, Scientific American-ը իր 175 տարվա պատմության մեջ առաջին անգամ նաեւ բավական հիասթափեցրել է իր ընթերցողներին, քանի որ թեկնածուի մասին կարծիք հայտնելը կամ նրանցից որեւէ մեկին գովաբանելը երբեւէ չի հայտնվել ամսագրի էջերում: Հրապարակման մեջ նշվում է, որխմբագրակազմի մոտ ոչ մի հարց չի առաջացրել թեկնածուի առաջնահերթության վերաբերյալ. Դեմոկրատական Ջո Բայդենն այնտեղ աջակցություն է վայելում, ինչպես հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Լաուրա Հելմուտը: Դոնալդ Թրամփի կառավարությունն ավելի վատ է անդրադարձել հետազոտական միջավայրի վրա,  քան կանխատեսել էր ամսագրի խմբագրակազմը:

Բայդենի օգտին քվեարկելու խորհուրդը տեղադրվել է Scientific American-ում երեքշաբթի օրը, այն բանից հետո, երբ Թրամփը կասկածի տակ է դրել Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական հետազոտությունների ու տվյալների ճշգրտությունը: Այնուամենայնիվ, Հելմուտը հայտարարել է, որ հոդվածի ու Թրամփի ելույթի համընկնումը  զուտ պատահական է, իրենք համապատասխան հոդվածը պատրաստվում էին վերջին երկու ամիսների ընթացքում, ոչ թե նոր միայն:

«Ապացույցների ամբողջությունն ու գիտությունը ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին եւ նրա ժողովրդին, քանի որ նա մերժում է տվյալներն ու հետազոտությունները», - հոդվածում գրել է է Scientific American- ի խմբագիր Ջոշ Ֆիշմանը: Նա նաեւ կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփի կառավարումը ճգնաժամի եւ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Բացի այդ, Թրամփի օրոք, ըստ խմբագրի, գիտությանն աջակցող միջոցները կրճատվել են, իսկ նախագահն ինքը խոչընդոտել է այնպիսի միջոցառումների ընդունմանը, որոնք պետք է կանխեն կլիմայի փոփոխությունները:

«Բայդենն էլ, ընդհակառակը, ինչպես հայնի է, մշտապես հիմնվում է գիտության տվյալների ու թվերի վրա»,-նշված է հոդվածում: Die Welt-ը գրում է, որ հենց այս հատվածն է քննարկումների ու քննադատությունների պատճառ դարձել: Գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Լորի Հելմուտի խոսքերով, իրենք այս հոդվածի հրապարակումից հետո մեծ քանակությամբ դիմումներ են ստացել՝ ամսագրի բաժանորդագրությունը դադարեցնելու համար:

Scientific American- ի ընթերցողներից ոմանք էլ սոցիալական ցանցերում գրել են, որ համաձայն են խմբագիրների հետ եւ պատրաստվում են քվեարկել նաեւ Բայդենի օգտին, բայց ամսագրի ղեկավարության որոշումն իրենց մոտ խառնաշփոթ զգացումներ է առաջացնում եւ կասկածներ հարուցում այն մասին, թե արդյո՞ք հոդվածը գիտական ազդեցության արժանի կիրառում է, կամ առհասարակ պե՞տք էր, արդյոք նման հոդվածի հրապարակումը:

Ամերիկացի հայտնի հոգեբան Ջեֆրի Միլլերն իր քննադատությունն է արտահայտել բաց ու հրապարակին կերպով: Նրա կարծիքով, գիտական հանդեսը «դավաճանում է 175 տարվա հավատարմություն անկողմնակալության սկզբունքին ՝ հանուն էժան, կարճատես, օպորտունիստական բարոյական արժեքների բացահայտման»: Twitter- ի իր միկրոբլոգում Միլլերը գրել է. «Ես այնքան մեծ եմ, որ կարող եմ հիշել այն ժամանակները, երբ ձեր ամսագիրն առանձնանում էր որոշակի անաչառությամբ»:

Այնուամենայնիվ, գլխավոր խմբագիր Հելմուտը առարկում է, որ իր ամսագիրը երբեք չի խուսափել քաղաքականության հետ առճակատումից: 1950-ականներին Ատոմային էներգիայի նախկին հանձնաժողովը այրել է  3000 ամերիկյան Scientific American հանդես, քանի որ խմբագրությունը դիրքորոշում է հայտնել ջրածնային ռումբի դեմ: 2016-ին էլ, հրատարակություններից մեկի գլխավոր հոդվածը կասկածի տակ էր առնում Թրամփի ՝ նախագահի պարտականությունները կատարելու համար պիտանի լինելը, չնայած այդ ժամանակ ամսագիրն ուղղակիորեն չէր աջակցում ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին, հիշում է Հելմուտը:

«Մենք եկանք այն եզրակացության, որ մեր առաքելության շրջանակներում մենք պարտավոր ենք նախազգուշացնել մարդկանց, որ Թրամփը կործանարար է հետազոտության, գիտության, առողջության եւ շրջակա միջավայրի համար: Ամսագիրը հույս ունի, որ այլեւս ստիպված չի լինի առաջարկություններ ներկայացնել նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ»,- ասել է Հելմուտը:

Երկուշաբթի օրը անտառային աղետալի հրդեհներից տուժած Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփը պատասխանել է շրջակա միջավայրը պաշտպանելու գործողությունների կոչերին ՝ ասելով, թե թող չշտապեն, երկիրը դեռ կհասցնի սառչել: Կալիֆորնիայի բնապահպանության ներկայացուցիչ ներկաներից նշել է, որ կցանկանար, որ գիտությունը համաձայն լիներ նախագահի խոսքերի հետ, ինչին Թրամփը պատասխանել է, թե գիտությունը դժվար թե իմանա իր ասածի իմաստը:

Տպել
1295 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է