ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը. Տոնոյանը հիշեց տրանսգենդերներին, Մակունցը՝ Գեւորգ Պետրոսյանին (տեսանյութ)

35 կողմ, 84 դեմ ձայներով ՀՀ ազգային ժողովը քիչ առաջ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին:

Քվեարկությունից առաջ ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները վարման կարգով ելույթ ունենալու հայտ ներկայացրին:

«Լուսավոր Հայաստան»-ից էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչու նախարար Հարությունյանը ներկա չէ քվեարկությանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ նախարարը կապ է հաստատել իր հետ՝ հասկանալու համար՝ նպատակահարմա՞ր է քվեարկությանը ներկա գտնվել, ինքն էլ ասել է, որ գալու կարիք չկա քվեարկության ելքի ցանկացած պարագայում: 

«Բարգավաճ Հայաստանի»-ից Իվետա Տոնոյանը արձագանքեց նախարարի երեկվա եզրափակիչ ելույթին:

«Նախ, առաջին հերթին, ԲՀԿ խմբակցությունը բացարձակ անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաեւ դրան հաջորդած գնահատականները թե՛ գրառումների եւ թե՛ մնացած գնահատականների մասով, մենք դրանք որակում ենք որպես ոչ կոռեկտ եւ բարեկրթության սահմաններն անցնող: Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանին, մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ պարոն Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում, որովհետեւ մի նախարար, որը իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրանսգենդերների հետ՝ հասկանալի չէ կրթության, գիտության, մշակույթի, թե սպորտի ոլորտների նյուանսները քննարկելով կամ հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելով, այն դեպքում, որ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ Հայ առաքելական եկեղեցին դրան դեմ են արտահայտվում, այդ նախարարի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում: Մենք միանալու ենք «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերների հարցապնդմանը»:

 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ արձագանքեց. «Ամիսներ շարունակ հետեւողական սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս, կարծում եմ, առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի, անվանական կարող եմ ասել՝ Գեւորգ Պետրոսյսանին, ով ընդհանրապես բարեկրթության որեւէ սահման եւ նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ եւ սուտ տեղեկատվություն»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում իր պաշտոնավարման նպատակահարմարությանը վերաբերող հարցի քննարկման ավարտին հայտարարեց. 

«Գիտե՞ք, թե չափորոշիչները ինչի մասին են, էս չափորոշիչները ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Արայիկ Հարությունյանը թերեւս ակնարկեց տարիներ առաջ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճիռը, որի «սքրինշոթերը» վերջերս տարածվել էին համացանցում:

Տպել
4854 դիտում

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա