«2 մլն դրամից ավելի ծախսերը ենթակա են հայտարարագրման»․ Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ-ում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։

Նախագիծը խորհրդարանում քննարկվեց առաջին ընթերցմամբ։

Բադասյանի պնդմամբ՝ այս փաթեթը բխում է Կառավարության ծրագրով՝ հակակոռուպցիոն ռազմավարությամբ բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրով նախանշված պահանջների կատարմանը, այն է՝ թափանցիկության ապահովմանը պետական կառավարման ոլորտում, հաշվետվողականության խրախուսմանը եւ հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց ցանկի ընդլայմանը եւ հայտարարագրման ենթակա տվյալների ցանկի ընդլայմանը։

Նախագծերով առաջարկվում է մասնավորապես հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամողջական պատկերացում կամելու նպատակով ներդնել նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտը։

«Առաջարկում ենք հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը: Որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման»,-ասաց նախարարը:

Որդեգրվել է նաեւ այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 միլիոն դրամը, անկախ սպառիր թցվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման։

Սպառիչ թվարկված ծախսերրը հետեւյալն են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղված վճարումները եւ անշարժ գույքի վերանորոգման ծախսերը։

Առաջարկվում է նաեւ ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում, այն է՝ գույքի էական փոփոխությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավասու կլինի անձից պահանջել ներկայացնելու գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարգիր։

Առաջարկվում է նաեւ նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնից իջեցնելով այն 4 միլիոն դրամի մակարդակ։

Նախագծով նախատեսվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաեւ համայքնների աշխատակազմի քարտուղարների, 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայքների ավագանու անդամների համար։

Հավելենք, որ օրենքի նախագծի՝ Պետական-իրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ, վերոնշյալ դրույթի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անհամաձայնություն էր հայտնել։ Նրա խոսքով՝ կան ավագանիներ, որոնց խնդրելով, համոզելով են բերում, որ քաղաքի համար կարեւոր հարցերում որոշումներ ընդունեն, որը, ըստ նրա, այս դեպքում կանգնեցնում է երկընտրանքի առջեւ։

Նրա համոզմամբ՝ կան մարդիկ, որոնք չեն ուզում շատ ծանրաբեռնված լինել համայնքային հարցերով, եւ մի հատ էլ տեխնիկական խնդիրներ են առաջանում։ «Հայտարարգիր լրացնել եւ այլն, է՛լ ավելի շատ խոչընդոտներ են դիտարկելու իրենց ավագանի դառնալու պրոցեսում»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այսկերպ կարող են կորցնել լավ կադրերի։

Այս դիրքորոշումը հնչեց նաեւ այսօրվա նիստի ժամանակ նույն խմբակցության այլ պատգամավորների կողմից։ Այս դիրքորոշմանը, սակայն, հակադարձեցին մի շարք «Իմքայլականներ»։ Մասնավորապես՝ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ ավագանու ինստիտուտին չպետք է վերաբերել, թե մարդիկ մի բան էլ լավություն են անում, որ առանց գումարի գալիս աշխատում են։ «Չէ, ժողովուրդ ջան, դա ծառայություն է համայնքին, եւ եթե մարդը հավակնում է, որ պետք է կարեւորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որպեսզի վստահի նրան որոշման կայացումը»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով նաեւ, որ պետք չէ հանրային ծաառայությանը վերաբերել գումարային տրամաբանության մեջ։ «Թափանցիկությունը երբեք խնդիր չէ այն մարդկանց համար, որոնք թաքցնելու բան չունեն»,- եզրափակեց պատգամավորը։

Այնուամենայնիվ, խմբակցությունները ընդհանուր հայտարարի չեկան օրենքի նախագծի այս դրույթի վերաբերյալ, սակայն, հարկ է նշել, որ Հանձնաժողովում օրենքի այս նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ միաձայն կողմ քվեարկությամբ (Տարոն Սիմոնյանն այդ պահին դահլիճում չէր)։

Տպել
2718 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել