Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Հանրային ծառայության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Նրա խոսքով՝ նախագծերը հակակոռուպցիոն ոլորտում իրականացված քայլերի տրամաբանական շարունակությունն են եւ ուղղված են Կառավարության ծրագրով հակակոռուպցիոն ռազմավարությամբ բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրով նախանշված պահանջների կատարմանը։

Բադասյանն անդրադարձավ նախագծով առաջարկվող հիմնական կարգավորումներին։

Այսպես, հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով առաջարկվում է ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։ Որդեգրվել է հետեւյալ մոտեցումը՝ որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այսպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 1 մլն ՀՀ դրամը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը։

Միաժամանակ նախագծով նաեւ սահմանվել է դրույթ առ այն, որ հայտարարագրման է ենթակա ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը։ Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաեւ հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը։

Առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր։

Առաջարկվում է նաեւ նվազեցնել թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն դրամի փոխարեն սահմանելով 4 մլն դրամ։ Բադասյանի կարծիքով՝ 8 մլն դրամի շեմը չափազանց բարձր է թանկարժեք գույքը բնորոշելու համար։

Առաջարկվում է նաեւ ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաեւ համայնքների աշխատակազմի քարտուղարների, 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը արձագանքեց, որ շատ է շփվել համայնքների ավագանիների հետ, եւ կան ավագանիներ, որոնք ընտրվելու պահից շատ կարճ ժամանակահատվածում սեփականատերեր են դառնում բազմաթիվ գույքերի՝ լինելով չվարձատրվող աշխատանքի։ «Մյուս կողմից էլ կան ավագանիներ, որոնց խնդրելով, համոզելով են բերում, որ քաղաքի համար կարեւոր հարցերում որոշումներ ընդունեն։ Կանգնած ենք երկընտրանքի առջեւ, մարդիկ, որոնք չեն ուզում շատ ծանրաբեռնված լինել համայնքային հարցերով, եւ մի հատ էլ տեխնիկական խնդիրներ ենք առաջացնում՝ հայտարարգիր լրացնել եւ այլն, է՛լ ավելի շատ խոչընդոտներ են դիտարկելու իրենց ավագանի դառնալու պրոցեսում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ նմանատիպ բողոքներ արդեն կան։

Բադասյանը հակադարձեց՝ շեշտելով, որ այստեղ խոսքը տարրական թափանցիկության մասին է։ «Ես, ճիշտն ասած, ձեր պատմության հատվածը չհասկացա, ավագանու անդամն ինչո՞ւ պետք է որոշի այլեւս ավագանի չաշխատել, որովհետեւ ներկայացնելու է գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր։ Եվ ինչի՞ հիման վրա եք պնդում, որ այս դեպքում, երբ դրական մարդկանց, որոնք չեն ուզում հայտարարագիր ներկայացնել, փոխարինելու են բացասական մարդիկ, որոնք ուզում են հայտարարագիրը ներկայացնել։

Սիմոնյանը պատասխանեց, որ նախարարը սխալ է ընկալել իր ասածը, խոսքը բացասական մարդկանց մասին չէ, խոսքը լավ եւ լավագույն մարդկանց մասին է։ Նրա համոզմամբ՝ հնարավոր է՝ լինի իրավիճակ, որ համայնքի համար լավ աշխատանք անող անձը նման տեխնիկական հարցերի պատճառով չցանկանա աշխատել։ Նա վստահեցրեց, որ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ լինելու է, եւ մարդիկ խուսափելու են այդ պաշտոնից, սակայն դա լինելու է ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ապօրինի եկամուտներ են ստանում, այլ տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով։

Բադասյանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, սակայն, չփոփոխվեց։ Նրա պնդմամբ՝ եթե ավագանին կարծում է, որ թափանցիկությունն ու ժողովրդավարությունն ավելորդ տեխնիկական աշխատանք են, այդ դեպքում պատգամավորի գնահատականը սխալ է լավագույնի հարցում։ «Ընտրությունն այս դեպքում լավի եւ լավագույնի միջեւ է, կփոխարինեն լավագույնները»,- եզրափակեց Բադասյանը։

Ի վերջո, նախագիծը միաձայն ընդունեց Հանձնաժողովը (Տարոն Սիմոնյանն այդ պահին սրահում չէր)։ Այնուհետեւ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց հարցը ներառել ոչ թե գալիք քառօրյա նիստերի օրակարգում, այլ մյուս, քանի որ գալիք քառօրյայի օրակարգը շատ ծանրաբեռնված է։ Բադասյանը չառարկեց, սակայն, ի վերջո, որոշվեց այս հարցը ներառել գալիք նիստերի օրակարգում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2884 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս