Երևան
12 °C
Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը։
Նախագծով առաջարկվում է սահմանել գենդերային հավասարության քաղաքականության ապահովման վեց գերակայություններ։
Գերակայություն 1
Կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարում. կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար ու լիարժեք մասնակցության հնարավորությունների ապահովում և ընդլայնում- սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության և կառավարման բոլոր ոլորտներում գենդերային հավասարության հասնելուն, մասնավորապես՝ մասնակցային, ներառական և հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչները կարող են ակտիվորեն և լիարժեք մասնակցել և հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակում և որոշումների կայացման գործընթացների վրա:
Գերակայություն 2
Սոցիալ-տնտեսական բնագավառում՝ աշխատաշուկայում, տնտեսության տարբեր ճյուղերում, աշխատանքային գործունեության մեջ գենդերազգայուն մոտեցումների խրախուսում, աշխատուժի գենդերային խզվածքի նվազում և աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավում- սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու աշխատաշուկայի, զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը, կանանց սոցիալ-տնտեսական ակտիվության խրախուսմանը և աշխատանքի պաշտպանության կառուցակարգերի բարելավմանը, ներառյալ`աշխատանքային գործունեության մեջ խնամառության աշխատանքի պաշտպանությանը։ Այս գերակայության շրջանակում կարևորվում է (երիտասարդ) կանանց և (երիտասարդ) տղամարդկանց սոցիալ-տնտեսական կյանքում հավասար ներգրավվածության և առաջխաղացման խթանումը։
Գերակայություն 3
Կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանում, հավասար հնարավորությունների ընդլայնում - սույն գերակայության շրջանակում նախանշված միջոցառումներն ուղղված են լինելու ոլորտում աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությանն ու արդյունավետ մասնակացությանը հանուն անհատի ներուժի բացահայտման և զարգացման, ինչպես նաև հասարակության և պետության առաջխաղացման։
Գերակայություն 4
Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում - սույն գերակայության շրջանակում բոլոր ջանքերն ուղղված են լինելու մեծացնել կանանց հասանելիությունը հիմնական առողջապահական և վերարտադրողական առողջապահական ծառայություններին, հատկապես խոցելի խմբերի, գյուղական բնակավայրերի կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց և էթնիկ փոքրամասնությունների խմբերին պատկանող կանանց համար, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող հատկացումները մեծացնելու և առողջության պարտադիր ապահովագրության համակարգում ներառելու ճանապարհով։
Գերակայաություն 5
Գենդերային բռնության և խտրականության կանխարգելում ու հաղթահարում, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն- սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու ավելի ապահով և անվտանգ միջավայր և հասարակություն ստեղծելուն բոլոր կանանց և աղջիկների համար, ինչպես նաև կանխելուն ցանկացած տեսակի բռնություն և աջակցելուն որևէ տեսակի բռնության ենթարկված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկներին, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության հաղթահարմանը։
Գերակայություն 6
Կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն և գենդերարձագանքող մոտեցումների ձևավորում, ներառական սկզբունքների ապահովում և իրազեկվածության բարձրացում- սույն գերակայության բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն
Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ համագործակցությունը. Փաշինյան
Աղիքային ցուպիկներ, անաէրոբ մանրէներ. ևս 3 ընկերության պաղպաղակ չի համապատասխանում չափանիշերին
2024-ին ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների արդյունքում բյուջե վերականգնվել է 922 մլն դրամ. Պետրոսյան
Թրամփը շահագրգռված չէ Մասկի հետ զրույցով. Սպիտակ տուն
Մատվիենկոն վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՀՀ-ի հետ
Քննարկվել են Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերը
Գրիգորյանը ՌԴ նահանգապետների պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական և այլ ոլորտների համագործակցությունը
Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, հայտնաբերվել են հրազեններ. տեսանյութ
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված հարգանքի վրա. Սիմոնյան
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը
Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է երկու մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը
4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնացել է
ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Նահապետյան
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. պնդում եմ՝ Գարեգին Բ-ն զավակ ունի, թող նա էլ ինձ դատի տա. վարչապետ
«Կրթվելը Նորաձև է» շարժումը կրկին տեղի կունենա Երևանում. հայտնի են բանախոսներն ու օրը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն անկանխիկ գործարքների խթանման միջոցառումների մասին
Շահարկում եք 2 անչափահասի ճակատագիր՝ հանուն նեղ խմբային շահի. մեղմ ասած, լկտիություն է. Հակոբյանը՝ Առաքելյանին
Վարչապետն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին, անդրադարձել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընթացիկ վիճակին
Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը․ Մատվիենկո
Նոր Գյուղ բնակավայրը մանկապարտեզ ունի. բացմանը նաև ՏԿԵ նախարարն է մասնակցել
Պապոյանից ներողություն են խնդրել, ասել՝ ծանրաբեռնված են. Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չի եկել Հայաստան
«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Կոստանյան
Ամենասուր թիվ 1 հիմնական խնդիրն է օր առաջ փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները. Գալյան
«Արարատ-Արմենիա»-ն 3 ֆուտբոլիստի պայմանագիր չի երկարաձգել. ովքեր չեն լինի թիմում
Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա
Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում
Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան
Ի՞նչ են սովորելու մեր երեխաները երդումն ուրացած սրբազանից. Չախոյանը հարցադրումներ է արել
Ուժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան. տեսանյութ
Ավելի քան կեսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյանը՝ 2024-ի կատարողականի մասին
Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»
Եկեղեցու դեմ գործընթաց չկա. Հարությունյանն ասել է՝ ինչ քայլերի կդիմի իշխանությունը, եթե Գարեգին Բ-ն չպատասխանի
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման ավտոճանապարհի և Օձունի խաչմերուկի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT