Երևան
12 °C
Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։
Այս մասին հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի ժամանակ ունեցած ելույթում։
Մատվիենկոն ընդգծել է, որ երկու երկրների միջև խորհրդարանական այս հարթակը պահանջված և արդյունավետ է, և հանձնաժողովը մեծ ներդրում ունի երկու երկրների ու ազգերի միջև համագործակցության զարգացման առումով։
«Մոսկվան մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Միևնույն ժամանակ ռուսերենը շարունակում է մնալ կարևոր լեզու՝ երկու ազգերի միջև շփման համար։ Շատ հայերի համար ռուսերենը ոչ թե պարզապես երկրորդ լեզու է, այլ անձնական ու ընտանեկան պատմության մաս»,- ասել է Մատվիենկոն։
Նա ընդգծել է, որ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ դա նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է։
«Հայ և ռուս ժողովուրդները գիտակցում են Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման կարևորությունը։ Մեր պարտականությունն է, իհարկե, ուշադիր պահպանել այս պատմական հիշողությունը՝ այն սերնդեսերունդ փոխանցելով որպես մեր թանկարժեք ժառանգություն։ Այս առաքելության կարևորությունը գիտակցում են մեր երկրների ժողովուրդներն ու ղեկավարները։ Ինչպես մեր հայրերն ու պապերը կանգնած էին որպես անխորտակելի պատ ճակատում և թիկունքում, այնպես էլ այսօր մենք պետք է պաշտպանենք պատմական ճշմարտությունը։ Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում 2025 թվականը հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի՝ նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարի։ Ընդհանուր աղետի առջև ողջ խորհրդային ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու ինչպես իր հայրենիքը, այնպես էլ ողջ քաղաքակիրթ մարդկությանը։ Սա մեր ընդհանուր փառքն է, մեր հպարտությունը, և դրա մասին հիշատակը սրբազան է»,- շեշտել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։
Մատվիենկոն հիշեցրել է, որ մոտ 600 հազար հայ է կռվել առաջնագծում:
«Հայ ժողովրդի հարյուրից ավելի որդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ գրեթե 30-ը դարձել են Փառքի շքանշանի լիիրավ ասպետներ։ Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի անունը հավերժ գրվել է պատմության մեջ։ Հայ ժողովրդի և Հայ եկեղեցու կողմից հավաքագրված միջոցներով ստեղծվել է ռազմական տեխնիկա, այդ թվում՝ մարտական ինքնաթիռների էսկադրիլիաներ և տանկային շարասյուներ, ինչպես նաև օգնություն է ցուցաբերվել առաջնագծի զինվորների երեխաներին»։
Դաշնության խորհրդի նախագահը շեշտել է այս պատմական հիշողությունը ուշադիր պահպանելու և այն որպես թանկարժեք ժառանգություն սերնդեսերունդ փոխանցելու անհրաժեշտությունը։ Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է Մոսկվայում հոբելյանական տոնակատարություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության և շքերթի տրիբունաներում հայաստանցի վետերանների ներկայության կարևորությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՋենիֆեր Լոպեսի թիմի ուրախ ժամանցը «Փարվանա» ռեստորանում. տեսանյութ
Սաստիկ շոգն ու խիստ բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին կպահպանվի. եղանակը՝ ըստ մարզերի
Հրդեհ Լերմոնտովո գյուղի տներից մեկում
Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Սուրենյանը նոր գրառում է կատարել
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի և Երևանի Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում
Ուինսթոն Չերչիլի ակնոցը վաճառքի է հանվել 80 հազար դոլարով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Խոշոր ավտովթար Սյունիքում. վարորդներից մեկը տեղում մահացել է
Հրդեհ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ տարհանվել է շենքի մոտ 50 բնակիչ
Երևանում 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ
Ողբերգական վթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին․ մեքենան գլորվել է ձորը, կա 2 զոհ
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նետվել Նոր Հաճնի կամրջից
+41,9, +42,6 աստիճան. օգոստոսի 2-ին ՀՀ որոշ հատվածներում շոգը եղել է երբևէ գրանցվածներից ամենաբարձրը
Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Ուր է կորել «ակտիվիստ» Հայկ Մարությանը. նրանից հրաժարվել են անգամ կուսակցական ընկերները. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյան` մարդ-խրատ, ում պետք է նայել ու սովորել, թե ինչպիսին չի կարելի լինել ոչ մի դեպքում. Կոնջորյան
Քոչարյանը լավ կանի վեր ընկնի տեղն ու ձայնը կտրի. «Հոկտեմբերի 27»-ի ու այս ամենի «պապան» նա է. Խաչատրյան
Ավտոմեքենաների հերթեր վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում. տեսանյութ
ՌԴ-ից վերադարձած քաղաքացուն օդանավակայանից առևանգել, հարվածել, վերցրել են անձնագիրն ու փորձել են հետ ուղարկել
Նոր ահաբեկչական հարձակման դեպքում Հնդկաստանը հրթիռային հարվածներ կհասցնի Պակիստանին. Մոդի
Սևանում քաղաքացին ջրային մոտոցիկլով շրջվել է
Շախմատիստ Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման
Ժամանակավոր համաձայնագրերի փոխարեն Գազայում ռազմական գործողությունների ամբողջական ավարտին պիտի հասնել. Ուիթքոֆ
«Հասանք զանգեր» արտահայտությունը մեզ համար տուն հասնել է նշանակում, քանի որ սա է Սյունիքի դարպասը. Դանիելյան
Վիրավորել է ազգականներին, ապա ինքնասպան եղել. Մոսկվայում զենքի գործադրմամբ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ-ի և Մայր Աթոռի միջև 2018-ին կնքված նվիրատվության պայմանագիրը
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր
Նոր կադրեր՝ Ջենիֆեր Լոպեսի Հայաստան ժամանումից
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
+39․․․+41. հարավից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցել, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
27-ամյա երիտասարդի տանը խուզարկությամբ հրացաններ են հայտնաբերվել
4 հնարավորից՝ 4 մեդալ. Բոլիվիայում ավարտվել է IOI 2025 միջազգային մրցույթը
Գործարկվել է Թուրքիա-Սիրիա գազատարը
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 2-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները. ֆեդերացիան անուններ է հրապարակել
Արդարացված է 7 մլն դոլարի հատկացումը Կառավարության կողմից. բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո. Փամբուխչյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT