Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը բաց նամակ է տարածել՝ ուղղված պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:
«Հարգելի պարոնայք,
Նիկոլ ջան, Էդմոն ջան,
Սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ են: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևորություն ունեք երկուսդ էլ վաղվա Հայաստանի համար, չեմ կարող մտածածս չբարձրաձայնել:
Նիկոլ ջան, Էդմոն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միևնույնն է, ֆիքսված սեգմենտ են» և պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար: Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք: Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ինչ կանե՞ն:
Չարիքի փոքրագույնը երևի էս եղածներն են, գոնե պարզ է, ինչ են անելու»: Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը, ուրիշ հույսի տեղ գրեթե չկա:
Հրավիրում եմ երկուսիդ էլ մեր տուն իմ քաշած գինին խմելու և մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին»,- ասվում է Պողոսյանի նամակում, որը նա տարածել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով:
Նշենք, որ խոսքը Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ տեղի ունեցող ինտրիգների մասին է:
Հիշեցնենք, Էդմոն Մարուքյանը նախօրեին կոչով դիմեց Վանաձորի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր մյուս կուսակցություններին՝ ըստ էության առաջարկելով ինքնաբացարկ հայտնել հօգուտ «Լուսավոր Հայաստանի»: Ընդդիմադիրներն անարձագանք թողեցին Մարուքյանի այս առաջարկը՝ բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի»:
ՔՊ-ն առաջարկեց հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։ Մարուքյանին առաջարկվում էր նաեւ որպես ԱԺ պատգամավոր Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ ներկայացնել խորհրդարանում:
Ի պատասխան, Մարուքյանը երեկ արձագանքեց միայն իմպիչմենտի առաջարկին` նշելով, որ եթե մինչեւ ժամը 18:00-ն ՔՊ-ն ինքնաբացարկ հայտնի՝ ինքը պատրաստ է ստորագրել Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնության տակ:
Արձանագրելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը, ըստ էության, մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկի բոլոր երեք կետերը, ՔՊԿ-ն հայտարարեց, որ իրենք շարունակելու են ընտրապայքարը Վանաձորում եւ շարունակում են պնդել «Լուսավոր Հայաստանի» եւ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ իրենց կուսակցության Վարչության ներկայացուցիչների՝ նախկինում արած հայտարարությունները:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեղինակած Իմպիչմենտի նախագծին, տարածված հայտարարությունում այդ կապակցությամբ ասվում էր. «ԱԺ պատգամավորը պարտավոր էր իմանալ, որ ԱԺ-ի կողմից այն մերժվելուց հետո դուրս է եկել շրջանառությունից եւ հիմա ԱԺ-ում շրջանառվող փաստաթուղթ չի համարվում, ուստի այլ պատգամավորների միանալը դրան հնարավոր չէ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT