Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված նոր հայտարարությանը, որով Էդմոն Մարուքյանն, ըստ էության, հրաժարվել էր Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնել ԱԺ.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կուսակցության անունից պարտավորվել էր, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորում հօգուտ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ինքնաբացարկ կհայտնի, եթե.
1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում հանդես է եկել հայտարարությամբ, որով.
1. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:
2. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:
Ժամը 18.00-ի դրությամբ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ չի ներկայացրել ԱԺ:
Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանը եւ ի դեմս նրա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկի բոլոր երեք կետերը, ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ընտրապայքարը Վանաձորում եւ շարունակում ենք պնդել «Լուսավոր Հայաստանի» եւ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ մեր կուսակցության Վարչության ներկայացուցիչների՝ նախկինում արած հայտարարությունները:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեղինակած Իմպիչմենտի նախագծին, ԱԺ պատգամավորը պարտավոր էր իմանալ, որ ԱԺ-ի կողմից այն մերժվելուց հետո դուրս է եկել շրջանառությունից եւ հիմա ԱԺ-ում շրջանառվող փաստաթուղթ չի համարվում, ուստի այլ պատգամավորների միանալը դրան հնարավոր չէ»,- մասնավորապես ասվում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ դիմեց Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ առաջարկելով միավորել ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել առավել աներկբա և վերջնական: Խոսքն, ըստ էության գնում էր հօգուտ «Լուսավոր Հայաստան»-ի ինքնաբացարկ հայտնելու մասին:
Այս գրառմանն արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ անհասկանալի է, թե ում նկատի ունի պարոն Մարուքյանը՝ ասելով «ընդդիմություն». «ՕԵԿ-ի՞ն, Վարդան Օսկանյանի՞ն, ԲՀԿ-ի՞ն։ ՔՊ-ն երբեք չի միավորվել և չի միավորվելու հանցագործների և խաբեբաների հետ»,- նշում էր Ռուբինյանը։
Այնուհետեւ, Ռուբինյանը կուսակցության անունից Մարուքյանին հետեւյալ առաջարկները ներկայացրեց.
«1. Հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2. Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3. Վաղը (այսօր-խմբ.) ողջամիտ ժամկետում Ազգային Ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։
Վերոնշյալ պայմանների կատարման դեպքում ՔՊ-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կանի հօգուտ ԼՀ-ի՝ ակնկալելով բանակցությունների սկիզբ ԼՀ-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձևավորման։
Հ.Գ. Եթե իմպիչմենտի նախագիծ գրելու ժամանակ չունեք, կարող ենք ձեզ փոխանցել 2014 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից գրված և ձեր կողմից չստորագրված իմպիչմենտի նախագիծը»»:
Ի պատասխան ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որի եղբայրը գլխավորում է հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը, ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարություն-առաջարկն իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր:
«Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է, ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից):
Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին: Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր նպատակների և թիմերի միջև»,- գրել էր Մարուքյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT