Կա ներքին պայմանավորվածություն, որ նրանք հեռանում են պաշտոնից, բայց ունեցվածքը մնում է իրենց

2016 թվականի ապրիլից հայաստանյան քաղաքական դաշտում սկանդալային պաշտոնանկություններ են: Ապրիլի 18-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), որի անունը կապվում էր պանամական օֆշորում արված գործարքների հետ:

«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին»,- հրաժարականի տեքստում գրել էր Պողոսյանը: Մինչ օրս պաշտոնական մակարդակով չկա փաստացի հերքում, որ Պողոսյանը կապ չունի պանամական օֆշորի հետ: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն գործ է հարուցել Պողոսյանի՝ օֆշորային գործարքների վերաբերյալ:

Ապրիլի 26-ին՝ 4-օրյա պատերազմից քիչ անց ,Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի կապի պետ եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Նշված անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց օգոստոսի 4-ին, նրա հրաժարականն էլ հաջորդեց «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ շենքը գրավելու եւ դրա հետ  կապված իրադարձություններին: Կոստանյանն իր հրաժարականը հիմնավորեց առողջական խնդիրներով:

Օգոստոսի 8-ին ոստիկանության պետ Վլ. Գասպարյանի հրամանով  պաշտոնից ազատվեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որն ակտիվ էր Սարի թաղի հայտնի միջադեպում:

Երեկ էլ կառավարության նիստի ավարտին  հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մեզ հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը նկատեց, որ պետք է լինեն ոչ թե պաշտոնանկություններ, այլ հարկ եղած դեպքում նաեւ նշված անձինք պատասխանատվության պետք է ենթարկվեն:

-  Տիկին Նազարյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է վերոնշյալ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն:

- Մինչ  հրաժարական տալը կամ պաշտոնանկ արվելը  նրանց անվան հետ էին կապվում  կոռուպցիոն սկանդալներ, որոնք մամուլում հրապարակվել են, եւ ենթադրվում էր, որ նաեւ դա էր հրաժարականի պատճառը: Միեւնույն ժամանակ պաշտոնապես դրա մասին հայտարարություններ չեն եղել: Այդ անձանցից յուրաքանչյուրի վերաբերյալ եղել են հրապարակումներ, բացահայտվել են կոռուպցիոն դեպքեր նրանց գործունեության հետ կապված, պաշտոնական չարաշահումներ, բայց պաշտոնանկությունից հետո այդ դեպքերը չեն քննվել:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ չեն քննվել այդ դեպքերը եւ սահմանափակվել են միայն պաշտոնանկություններով:

- Որովհետեւ քաղաքական որոշումներ են, կա ներքին պայմանավորվածություն, որ նրանք հեռանում են պաշտոնից, բայց պաշտոնավարման ժամանակ ձեռք բերված ունեցվածքը մնում է իրենց, նաեւ չեն ենթարկվում պատասխանատվության: Եթե նրանք պատասխանատվության ենթարկվեն, ապա կստացվի, որ նախադեպային է, եւ հետո՝ կստացվի, որ իրենց պաշտոնավարման ժամանակ այդ ամենի մասին տեղյակ են եղել եւ աչք փակել, հիմա են անդրադառնում: Եթե ի սկզբանե վերահսկողություն չի եղել, եւ հիմա է բացահայտվում, նշանակում է, որ իրենց շրջապատում գտնվող մարդիկ էլ են մեղավոր:

- Սոցցանցերում, կարծես, տոնական տրամադրություն է, արձագանքն այնպիսին է, որ թվում է, երկրում բեկումնային փոփոխություն է եղել: Փոփոխություն տեսնո՞ւմ եք:

- Ես, ընդհանրապես, նման կարծիք չունեմ, որ բեկումնային պահ է, Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո էլ որեւէ մեկը հույս չուներ, որ համակարգային փոփոխություններ են լինելու, որովհետեւ հարցը սա է՝ Սերժ Սարգսյանն է նշանակում ու համակարգում վարչապետի ու նախարարների աշխատանքը, ու առանց նրա որոշումների որեւէ բան տեղի չի ունենում: Հետեւաբար, որեւէ տարբերություն չկա, թե ով կլինի վարչապետի պաշտոնում:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես ընդդիմադիր ուժ, այս հարցը բարձրացնելո՞ւ է, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվում:

- Չեմ կարծում, որ հատուկ անդրադարձ լինի այդ հարցին, որովհետեւ մեր պահանջը Սերժ Սարգսյանի հեռացումն է, ուստի վարչապետի կամ նախարարների ինչ փոփոխություն կլինի, այնքան էլ էական չի: Երբ բացատրություն չի լինում հրաժարականներից հետո՝ այդ մշակույթը պետք է փոխվի, որովհետեւ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետն է լինելու պետության առաջին դեմքը եւ ինքն է նշանակելու կառավարություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4390 դիտում

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում