Հանրապետական կուսակցությունը նաև Քոչարյանի տերն է

06/09/2016 schedule10:15

 

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ անդրադառնալով ԼՂ խնդրին, տնտեսական գործընթացներին, երկրում ձեւավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:

«Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձեւերը եւ զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձեւավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետեւանքները երկարատեւ բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային եւ տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության եւ իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա»,- հայտարարել է Քոչարյանը:

Նա ասել է, թե իր կառավարման տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ եւ բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ: Գնահատելով Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական վիճակը, Քոչարյանը հայտարարել է, որ ոչ մի հուսադրող բան ասել չի կարող: «Մեր վիճակագրությունն այլեւս չի արտացոլում իրական տնտեսական իրավիճակը, իսկ կառավարությունը դադարել է ձեւակերպել եւ ձեւավորել տնտեսական քաղաքականությունը»,- ասել է Քոչարյանը: Նա գնահատել է նաեւ «Սասնա ծռեր» խմբի գործողությունը: Ըստ նրա, հասարակության արձագանքը խմբի գործողություններին դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: «Այսպիսի երեւույթը հնարավոր չէ արհամարհել եւ դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա: Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում եւ փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու եւ պատանդներ վերցնելու միջոցով»,- ասել է Քոչարյանը:

Իշխող ՀՀԿ-ից Քոչարյանին երեկ առաջինը արձագանքեց ՀՀԿ երիտթեւի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: «Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցով աշխարհի ինչ-որ ծայրից կրկին հիշեցրեց իր մասին։ Հավանաբար արդեն նկատելի է Վարդան Օսկանյանի քաղաքական ձեռնարկումների անհեռանկարայնությունը, ինչը ստիպում է Քոչարյանին երեւալու ճիգեր գործադրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց Ավագյանը։ Նա նշել էր, թե Քոչարյանի հարցազրույցում քողարկված չարախնդություն է տեսել: «Փաստերի սելեկտիվ ընտրությունը գոնե թե դա է վկայում: Անբարենպաստ գործոններ են թվարկվում, որ աչք է ծակում. մատնանշում է՝ «ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձեւերը եւ զեկույցները», բա մի քանի շատ հաճելի բանաձեւերն ու զեկույցնե՞րն ուր են:

Մատնանշում է. «մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը», կընդունեի, եթե սա ասեր Բաքու-Ջեյհանը կամ Ադրբեջանը Կարսին կապող երկաթուղին Հայաստանով անցկացրած գործիչը: Եվ մշտական «հաղթաթուղթը». «այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից..»: Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞վ. համեմատե՛ք այն ժամանակվա տնտեսական աճերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, համեմատե՛ք աշխատավարձերի մակարդակը, համեմատե՛ք տնտեսական միջավայրի պարամետրեր ու նորից ասեք՝ ինչո՞վ՝ բարեփոխումներո՞վ, ազատություններո՞վ, հա իհարկե, այն տարիներին մենք ավելի քիչ կայքեր ու սոցիալական ցանցեր էինք փակել, քան Ադրբեջանում, դրանում համաձայն եմ...»,- գրել էր Ավագյանը:

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ մեզ հետ զրույցում հայտարարեց, թե 10 տարի առաջ գրանցված տնտեսական զարգացումը միջազգային տնտեսական ոլորտում բարենպաստ իրավիճակի արդյունք էր: «Ռ. Քոչարյանի նախագահության ամբողջ ժամանակահատվածում կառավարության ղեկավարները եղել են ՀՀԿ-ի ներկայացուցիչները, կառավարության եւ ԱԺ-ի մեծամասնականները` նույնպես: Ինչո՞ւ եք տարանջատում»,- ասաց Նիկոյանը: Նկատառմանը, որ Քոչարյանն է տարանջատում, ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքեց. «Դրա համար էլ ե՛ւ ձեզ եմ հիշեցնում, ե՛ւ պարոն Քոչարյանին, որ ե՛ւ այն ժամանակ էինք մենք իշխանության, ե՛ւ հիմա: Պարզապես այն ժամանակ աշխարհատնտեսական իրավիճակը բավականին բարենպաստ է եղել, այն ժամանակ մեր կառավարությունը կարողացել է տնտեսական լավ ցուցանիշներ, երկնիշ տնտեսական աճ ապահովել: Իհարկե, մենք կարող ենք այդ նույն երկնիշ տնտեսական աճը շարունակել նաեւ հիմա, եթե տարածաշրջանում լիներ նույնչափ բարենպաստ պայմաններ՝ ՌԴ տնտեսությունը գտնվեր տնտեսական վերելքի մեջ»:

- Պարոն Նիկոյան, Քոչարյանն անդրադարձել է նաեւ «Սասնա ծռեր» խմբի գործունեության արդյունքում ստեղծված իրավիճակին ու հավելել, որ մեր երկրին արմատական ռեֆորմներ են անհրաժեշտ: Ի վերջո իշխանություններն ի՞նչ են անում այդ ուղղությամբ, բացի հայտարարություն անելուց:

- Իշխանությունները եւս գտնում են, որ բարեփոխումների առկա տեմպերն անբավարար են, որ հանրային պահանջն ավելին է: Այսօր իշխանությունը տեսնում է, որ բարեփոխումների հարցում պետք է ընդառաջ գնա հանրության տեսակետներին, բայց դրանք պետք է լինեն ոչ թե ժողովրդահաճո, այլ միայն մեր երկրի կայունությանը, առաջընթացին, մեր քաղաքական իրավիճակի կայունացմանը, վստահության մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլեր: Կարծում եմ, այդ քայլերը կլինեն, եւ մեր ժողովուրդը դրա ականատեսը կլինի մոտակա ժամանակներում:

- Նման խոստումներ շատ են տրվել:

- Խոստումներ տրվել են, ու դրանցից շատ բան է իրականացվել, բայց կարծում եմ, հիմա ինչ ասվում է սպասվող բարեփոխումների վերաբերյալ, տեղի կունենա: Իսկ ամենամեծ փոփոխությունները, որն իր մեջ ներուժ է պարունակում, Սահմանադրական փոփոխություններն են, եւ գարնանը տեղի ունեցող ընտրությունների արդյունքում մեր հասարակությունը կստանա իր ցանկացած փոփոխությունները:

- Այդ փոփոխություններն ընդամենը պաշտոնանկություննե՞ր կամ պաշտոնափոխություննե՞ր են լինելու, թե՞ իրական բարեփոխումներ:

- Կարող են եւ պաշտոնական փոփոխություններ լինել, որոնք բերելու են նոր մարդիկ, նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3931 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է