Լարված իրավիճակն ու քաոսը Լոս Անջելեսում պահպանվում են. նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ

09/06/2025 schedule14:39

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը երկուշաբթի դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ՝ անկարգությունների դեմ պայքարելու նպատակով նահանգում ազգային գվարդիա տեղակայելու համար:

«Նախագահն ավելի վատացրեց իրավիճակը։ Նա յուղ է լցնում կրակի վրա՝ հայտարարելով, որ կգլխավորի ազգային գվարդիան: Դա անօրինական, անբարոյական արարք է, որը հակասում է Սահմանադրությանը»,- նշել է նահանգապետը և հավելել, որ դատական հայցը կվիճարկի առանց նահանգի համաձայնության Կալիֆոռնիայի ազգային գվարդիան դաշնայնացնելու Թրամփի որոշումը ճի՞շտ է, թե՞ ոչ:

Նահանգապետը Թրամփի գործողություններն անվանել է «հակասահմանադրական» և «անօրինական»։

Անկարգությունները ճնշելու համար Լոս Անջելես են ժամանել Ազգային գվարդիայի զորքերը՝ բաղկացած 2000 զինվորականից:

Իրավիճակը շարունակում է մնալ լարված ու պայթյունավտանգ:

Լոս Անջելեսի կենտրոնում կիրակի օրը ձերբակալվել է ընդհանուր առմամբ 27 մարդ, լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄաքԴոնելը երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ։ ՄաքԴոնելը նշել է, որ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա Մոլոտովի կոկտեյլ նետելը և մոտոցիկլետով ոստիկանական շարքին մխրճվելը։ 

CNN-ը հայտնում է, որ ոստիկանությունը օգտագործել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար, ոմանք ձերբակալություններ կատարելիս հարվածել և հրել են ցուցարարներին, կիրառվել է բիրտ ուժ։ Ցուցարարները հրկիզել են առնվազն երկու ոստիկանական մեքենա։ Լոս Անջելեսի ամբողջ կենտրոնը հայտարարվել է անօրինական հավաքների տարածք։

Հիշեցնենք՝ երկրի իշխանությունները և ցուցարարները օրեր շարունակ բախումների մեջ են միգրացիոն գործակալների կողմից տասնյակ մարդկանց ձերբակալելուց հետո։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ գործի կդնի ազգային գվարդիայի 2 հազար ծառայողի՝ Լոս Անջելեսում անօրինական միգրանտների դեմ ռեյդերը բոյկոտողների հետ տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Պենտագոնի ղեկավարը չի բացառել բանակի կիրառումը։ Կալիֆոռնիայի  նահանգապետ Գևին Նյուսոմը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը Սպիտակ տանը մեղադրել են սադրանքի և վախ սերմանելու փորձի համար:

Լոս Անջելեսում մի քանի օր շարունակ ընթանում են բողոքի ցույցեր, որոնք ուղղված են ներգաղթյալների շրջանում իրավապահ մարմինների իրականացրած ստուգայցերի դեմ։ Դրանցից հետո քաղաքի տարբեր հատվածներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց ընթացքում ձերբակալվել և բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ։

Կալիֆոռնիան ավանդաբար դեմոկրատների հենակետն է համարվում, և Թրամփը բազմիցս բուռն է անդրադարձել այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրավիճակի: Մայիսին նա սպառնացել է կրճատել նահանգի ֆինանսավորումը և չեղարկել 126,4 միլիոն դոլար հեղեղումների կանխարգելման ծրագրերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1000 դիտում

Այ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին

Դպրոցակնների բասկետբոլի լիգայում հաղթել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը. վարչապետը շնորհավորել է նրանց

Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան

ԱՄՆ-ն ոչնչացրել է Ֆորդոյի միջուկային ներուժը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմել Իրանի հետ. փոխնախագահ Վենս

Ընթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ

Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը

Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի

Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով

Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ

Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ

Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել

Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները

Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի

Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ

Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ

Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով

Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի

Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան

ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել

Մահացել է Գայանե Քալանթարյանը

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել