Խորհրդարանում շարունակվում է քառօրյան․ պատգամավորները կողմ քվեարկեցին հայտարարագրերի մասին օրենքի նախագծին

Ազգային ժողովում շարունակվում են լիագումար նիստերի աշխատանքները։ Նշենք, որ այն մեկնարկել էր երկուշաբթի օրը․ օրակարգային հարցերը դեռ չեն սպառվել։ Ինչպես բոլոր նիստերի մեկնարկին, այսօր եւս պատգամավորները ընդունեցին մի շարք նախագծեր:

Մասնավորապես՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով Կառավարությունն առաջարկում է ներդնել ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ:

Նախագիծն ընդունվեց 101 կողմ և 17 դեմ ձայներով:

Օրենսդրական նախագծին դեմ քվեարկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու՝ հույս ունենալով, որ երկրորդ ընթերցման ժամանակ առկա խնդիրները կլուծվեն, իրենք էլ կողմ կքվեարկեն: «Նախագծի նպատակը միանշանակ ընդունելի է և գովելի, պարզապես քննարկման արդյունքում բացահայտվեցին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ այն, որ օրենքի ազդեցության գնահատումը սոցիալական իմաստով արված չէ, մենք չգիտենք՝ ինչ հնարավոր հետևանքներ կարող է սա առաջացնել բացասական առումով: Նախագծում առկա է բյուջեից չֆինանսավորվող անձանց եկամուտների և ծախսերի հայտարարագրման պահանջ, որը մեզ համար դեռևս անհասկանալի է, և սա կարող է տանել սոցիալական ոչ այնքան ցանկալի արդյունքների»:

Սիմոնյանը դեռ Պետական-իրավական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ անհամաձայնություն էր հայտնել նախագծին։ Մասնավորապես նա դեմ էր այն դրույթին, որով հայտարարագիր պետք է ներկայացնեն 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանիները։ Սա, պատգամավորի պնդմամբ, անհարմարություն կպատճառի նրանց, որի արդյունքում կարող ենք կորցնել լավ կադրերի։

Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբակցությունը չհամաձայնեց այդ պնդմանը եւ կողմ քվեարկեց նախագծին։

Տպել
1989 դիտում

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից