ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան ու այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ

Եվրամիությունը չի ճանաչում երեկ Բելառուսում տեղի ունեցած նախագահական երդմնակալության արարողությունն ու չի ընդունում Լուկաշենկոյին՝ որպես երկրի լեգիտիմ նախագահ: Կառույցի ղեկավարությունը կարծում է, որ Լուկաշենկոյի այս քայլ ավելի է խորացնում ճգնաժամը, որում հայտնվել են Բելառուսի իշխանություններն ու ժողովուրդը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ ի սկզբանե են եղել ապօրինությունները՝ սկսած խախտումներով ընտրություններից, մինչեւ ապօրինի երդմնակալություն:

Գրեթե նույնաբովանդակ ելույթ է քիչ առաջ ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինրիկ Ռաաբը՝ նշելով, որ այս քայլը հավելյալ անկում ապահովեց Լուկաշենկոյի՝ առանց այն էլ իջած վարկանիշի վրա եւ հաստատեց այն պնդումը, որ վերջինս խաբում է իր ժողովրդին:

Եվրամիության անդամ երկրներից Սլովակիան առաջիններից մեկն է Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել ոչ լեգիտիմ նախագահ: Այդ մասին իր «Թվիթերում» գրել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ հավելելով, որ Սլովակիան աջակցություն է հայտնում բելառուսական ժողովրդին:

Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ Լուկաշենկոն չի կարող հույս ունենալ ժողովրդավարական լեգիտիմության համար, դրա վկայությունը գաղտնի երդմնակալությունն է:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը եւս հայտարարել է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի օրինական նախագահ, քանի դեռ չեն անցկացվել վստահելի արդյունքներով ընտրություններ:

Նույն կարծիքն ունի նաեւ պաշտոնական Ուկրաինան: Երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր «Թվիթերում» գրել է, որ Լուկաշենկոյի ինաուգուրացիան չի դարձնում նրան լեգիտիմ նախագահ: Կուլաբեն հավելել է, որ իրենք երբեւէ չեն խառնվել Բելառուսի ներքին գործերին եւ աջակցություն են հայտնում բելառուսցիներին իրենց ազատ կամարտահայտման դրսեւորումներում:

Կանադայի ԱԳ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը եւս «Թվիթերի» իր էջում հայտնել է, որ Կանադան ցավում է կեղծված ընտրությունների շարունակության՝ Լուկաշենկոյի կեղծ երդմնակալության համար՝ կոչ անելով ազատ ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, հույժ գաղտնի պայմաններում տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որի մասին հայտնի դարձավ ավարտից հետո միայն: Այս արարողությունից հետո բելառուսական ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության գործողությունների եւ երկարաժամկետ ցույցերի մասին:

Տպել
2389 դիտում

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել