Երևան
12 °C
Ի հեճուկս արդեն երկրորդ ամիս շարունակվող բողոքի ցույցերի, Մինսկի Անկախության պալատի դարպասներից այն կողմ տիրող աղմուկ-աղաղակի ու վանկարկումների, միջազգային հանրության պարսավանքի ու ազդեցիկ կառույցների հորդորների, Բելառուսի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր, գաղտնի պայմաններում, առանց ավանդական բազմահազարանոց հրավերի երդվեց՝ ձեռքը դրված բելառուսական Սահմանադրության վրա ու պաշտոնապես անցավ նախագահի պարտականությունների կատարմանը: Այսպիսով, մեկնարկեց Լուկաշենկոյի արդեն երրորդ տասնամյակը բոլորող նախագահության պաշտոնական ընթացքը:
Արարողությունը տեղի ունեցավ Բելառուսի Անկախության պալատի հանդիսավոր միջոցառումների սրահում: Հրավիրված է եղել 700 մարդ՝ հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, պետական մարմինների ու կազմակերպությունների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, մշակույթի, սպորտի ու գիտության ոլորտի մարդիկ եւ բացառապես պաշտոնական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Սովորաբար, նախորդ բոլոր տարիների երդմնակալության արարողություններին հրավիրյալների թիվը գերազանցում է հազարը: Այս տարի արարողությունը հույժ գաղտնի է պահվել մինչեւ վերջին րոպեն: Որոշ հրապարակումների համաձայն, հրավիրյալները պարտավորություն են ունեցել որեւէ տեղ չհիշատակել հանդիսավոր արարողության օրվա ու ժամի մասին՝ գիտակցելով ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատման ու հետապնդումների հեռանկարը:
Ըստ բելառուսական օրենսդրության՝ ընտրված նախագահը պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը ընտրության արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում: Այս տարի այդ ժամկետը սպառվում էր հոկտեմբերի 9-ին, սակայն անգամ չնչին արտահոսք չի եղել այն մասին, որ Լուկաշենկոյի ինաուգուրացիան տեղի է ունենալու հենց սեպտեմբերի 23-ին:
Բելառուսի երկարամյա նախագահը, աջ ձեռքը դնելով երկրի Սահմանադրությանը, բելառուսերենով կարդացել է երդման տեքստը, այնուհետ ստորագրել այն ընդունելու մասին ակտը, ինչից հետո Բելառուսի ընտրական հարցերով կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան երկրի նախագահության մասին պաշտոնական վկայականը հանձնել է Լուկաշենկոյին:



Ելույթ ունենալով ներկաների առաջ, Լուկաշենկոն իր երդմնակալությունն անվանեց «վստահ եւ ճակատագրական հաղթանակի օր»: Նա առանձին շնորհակալություն հայտնեց պետծառայողներին եւ բոլոր ուսադիր կրող անձանց՝ «կայունության ու տղամարդկության» համար:
Արարողության անցկացման մասին պետական լրատվամիջոցներն ու նախագահական կայքը հայտնեցին ավարտից հետո միայն: Քիչ ուշ էլ, պաշտոնական լրատվամիջոցներով հրապարակեցին լուսանկարներն ու տեսանյութերը:
Իսկ դրսում՝ Մինսկի փողոցներում, ամեն րոպե իրավիճակն ավելի ու ավելի էր լարվում: Թեեւ հույժ գաղտնի կազմակերպված միջոցառմանը, բելառուսցիների մոտ այն հենց սեպտեմբերի 23-ին անցկացնելու մասին կասկածներ էին եղել դեռ վաղ առավոտից: Լուկաշենկոյի երդմնակալության համար Մինսկի փողոցներում առավոտից իրարանցում էր, պարբերաբար անցնում էին պաշտոնյաներին սպասարկող մեքենաներ, հատուկ զրահապատ մեքենաներ, ոստիկանական, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների ուժայիններն ամենուր էին, փակվել են 2 կենտրոնական փողոցներ, նախագահական ավտոշարասյունն անցել է ուղեկից հսկող տասնյակ մեքենաներով, քաղաքում չափազանց վատ է աշխատել բջջային ու ինտերնետ կապը: Եվ մինչ ընդդիմությունը հասցրել է հավաքվել, Լուկաշենկոն էլ հասցրել է երդվել ու պաշտոնապես ստանալ նախագահի աթոռը:


Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն արարողությունն անվանել է «ինքնաերդմնակալության հատուկ օպերացիա» եւ հայտարարել, որ արարողության պատասխանն է լինելու անհնազանդության զանգվածային ակցիան: Լատուշկոն այդ մասին գրել է նաեւ իր Telegram-ալիքում: Իր հերթին Nexta Telegram-ալիքը, որը համակարգում է բելառուսական ընդդիմության հանրահավաքներն ու իրազեկում իրականացնում, կոչ է արել բոլորին դուրս գալ փողոցներ եւ անցնել անհնազանդության զանգվածային միջոցառումների: Մինսկի Անկախության պալատի մոտ հավաքված ցուցարարներին Բելառուսի ոստիկանությունը այս անգամ էլ ցրել է ջրցանների, արցունքաբեր գազի, ձայնային նռնակների եւ ինչպես ամեն անգամ՝ ծեծի միջոցով:
Նշենք, որ հանրահավաքներն ու հիմնական ցույցերը տեղի են ունենում հանգստյան օրերին: Այս շաբաթ օրը միայն Մինսկում 430 մարդ է բերման ենթարկվել, ավելի ուշ նրանցից 385-ը ազատ է արձակվել:


Ընդհանուր առմամբ, Բելառուսի ցույցերի ու հանրահավաքների ընթացքում օգոստոսից մինչ հիմա հարյուրավոր տուժածներից, կան մահվան մի շարք դեպքեր: Որոշ տեղերում նշվում է 7, որոշ աղբյուրներում՝ 8 զոհի մասին: Զոհերից մի քանիսը գնդակահարվել են գլխից, այդ փաստը հաստատել է նաեւ երկրի առողջապահության նախարարությունը: Զոհերից մեկի մարմինն էլ գտել են 10 օր, մյուսին՝ 21 օր որոնելուց հետո: Մի քանի տասնյակ ահազանգեր ու հրապարակումներ կան բերման ենթարկված կամ ձերբակալված ցուցարարներին ոստիկանական բաժանմունքներում խոշտանգելու, ծեծի ենթարկելու, կանանցից շատերին այնտեղ բռնության, այդ թվում՝ սեռական բռնության ենթարկելու մասին:
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին սթափության, բռնություններից հրաժարման եւ նոր ընտրությունների անցկացման հորդորով են հանդես եկել միջազգային հեղինակավոր, ազդեցիկ կառույցներ, առաջնորդներ, այդ թվում՝ Եվրամիությունը, Եվրահանձնաժողովը, ՄԱԿ-ը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, պաշտոնական Ֆրանսիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվիան, Էստոնիան: Լեհաստանը, Շվեդիան, Սլովակիան Բելառուսի հարցով դիմել են ՀԱՊԿ-ին: Եվրոպական մի շարք երկրներ էլ արդեն իսկ հացրել են հայտարարել, որ օրինական չեն համարում Լուկաշենկոյի ինաուգուրացիան:


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան դեռ նախորդ ամիս լքել է Բելառուսի տարածքն ու մեկնել Լիտվա: Ընդդիմության մյուս գլխավոր առաջնորդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք ձերբակալված են:
Բելառուսի նախագահի պաշտոնը 1994 թվականից զբաղեցնող Լուկաշենկոն 65 տարեկան է: Օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով նա հաղթել է՝ ստանալով ձայների 81 տոկոսը: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է արդեն 26 տարի: Եթե հաջողվի այս ժամկետով էլ զբաղեցնել նախագահի պաշտոնը, Լուկաշենկոն կբոլորի նախագահության 3 տասնամյակը:



Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT