Երբ մնաց 1 թեկնածու, ես լքեցի նիստը. ում է առաջադրել Հ.Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում և ինչու է նա ինքնաբացարկ հայտնել

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ ինքը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը: Հիշեցնենք, Խաչատրյանը դատարանի տարիքով ամենաավագ աշխատողն է, ինչով պայմանավորված էլ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունից հետո նա ստանձնեց դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

«Ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, ես յուրաքանչյուրին անդրադարձել եմ, կամ գրեթե բոլորին, եւ ասել եմ, թե ինչու չեմ առաջադրում իրենց, հիմնավորել եմ նաեւ իմ չառաջադրելը»,- ասաց Թովմասյանը:

Նա ընդգծեց՝ Խաչատրյանին առաջադրել է երեք գործոններից ելնելով. նա ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է եւ Թովմասյանի համար այդ առումով ամենամեծ հեղինակություն ունեցողը, ինչպես նաեւ ունի կառավարչական հմտություններ:

Կարեւորելով նաեւ Խաչատրյանի լեգիտիմության հանգամանքը՝ Թովմասյանն ասաց, որ նա այն 4 դատավորներից մեկն է ՍԴ-ում, որ լեգիտիմության խնդիր չունի:

Բացի այդ, ըստ Թովմասյանի, Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի եւ սա կլիներ որոշակի անցումային ժամանակահատված, որպեսզի այդ ընթացքում մյուս նորընտիր դատավորները ճանաչեին միմյանց, հետո ընտրություն կատարելուց չապավինեին նախկին փորձին: Թովմասյանը հիշեցրեց, որ հիմա 4 դատավոր նոր են ՍԴ-ում են իրար չեն ճանաչում կամ համենայնդեպս այդպիսի մթնոլորտում իրար հետ չեն աշխատել:

Իսկ թե այդ դեպքում ինչու է Խաչատրյանը հետ վերցրել իր թեկնածությունը՝ այս առումով Թովմասյանն ասաց. «Չգիտեմ, երբ որ մնացել է մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ այդ նիստին իմ մասնակցությունը, որովհետեւ ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջը ըստ էության ուղղորդված ու պայմանավորված է»: 

Նա հույս հայտնեց, որ իրականում չի եղել որեւէ արտաքին ազդեցություն, իսկ եթե չի եղել՝ ցանկացած ընտրություն իր համար ընդունելի կլինի:

«Պարոն Խունդկարյանի հետ ջերմ, չասեմ ընկերական, բայց մտերիմ հարաբերություներ ունենք: Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ ես ու պարոն Խունդկարյանը լարված հարաբերություններ ունենք»,- հավելեց ՍԴ նախկին նախագահը:

Լրագրողները Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ինչու իր թեկնածությունը չի առաջադրել: Թովմասյանն ասաց, որ եթե ՍԴ-ում կար երկու դատավոր, որ պետք է չառաջադրվեր՝ նրանցից մեկը ինքն էր: Պատճառը եւ օբյեկտիվ է եւ սուբյեկտիվ: 

Հարցին՝ նախկինում հայտարարում էր, որ ՍԴ-ն օրինականության խնդիր ունի, հիմա նիստերին մասնակցելով չի՞ լեգիտիմացնում այն, Թովմասյանը պատասխանեց. «Բացարձակ: Օրինականության հետ խնդիր լինելը եւ իմ մասնակցելը ի՞նչ կապ ունեն իրար հետ...Ես ցանկացած եղանակով պայքարելու եմ,  մինչեւ Հայաստանում Սահմանադրականությունը վերականգնեմ»:

Ի  պատասխան լրագրողների հարցերի՝ Թովմասյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՍԴ ճգնաժամը վերացել է: Ասաց, թե նայած որ կողմից ես նայում: Նրա համոզմամբ ճգնաժամն այն է, որ ՍԴ-ն երեք ամիս է՝ որոշումներ չի կայացնում:

Նա կարծում է, որ եթե իշխանությունները ուզում էին հասնել այս ամենին՝ կարող էին դատավորներին չհեռացնել՝ մինչեւ նորերին ընտրելը:

ՀԺ-ի հարցին՝ այս կազմով Սահմանադրական դատարանի գործունեությունը տարբերվելո՞ւ է մինչ այս ծավալված գործունեությունից, Թովմասյանը պատասխանեց, որ չի կարող ասել: Ի դեպ, նա չհերքեց, որ ինքը դեմ է եղել աշխատակարգային նիստը լրագրողների ներկայությամբ անցկացնելուն: Դրա պատճառաբանությունն այն էր, որ ինքը հարցեր ուներ, որոնք լրագրողների ներկայությամբ չէր հնչեցնի:

Տպել
2872 դիտում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր