Օր 3-րդ․ Սահմանադրական դատարանում այսօր կշարունակեն նոր նախագահ ընտրել, նախկին նախագահը կբոյկոտի ընտրությունը

Այսօր առավոտյան 10:30-ին Սահմանադրական դատարանում շարունակվելու է աշխատակարգային նիստը: Երեկ, արդեն 2-րդ օրն անընդմեջ դատարանի 9 անդամներին չհաջողվեց բարձր դատարանի նախագահ ընտրել: Ակնկալվում  է, որ գոնե այսօր դա տեղի կունենա:

Թեեւ երեկ եւս, ինչպես նախորդ օրը, օրվա մեծ մասը դատավորները ծախսեցին աշխատակարգային նիստին լրագրողների մասնակցության նպատակահարմարությունը քննարկելու վրա, սակայն օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ դատարանի նախագահի պաշտոնում 1 ինքնաառաջադրում եւ 1 առաջադրում կա: Պարզվեց՝ իր թեկնածությունն առաջադրել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը: Դատարանի նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն էլ առաջադրել էր ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, ի զարմանս որի Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել: Այսպիսով, ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Երեկ նիստը ավարտվել է թեկնածուին հարցեր տալու փուլում: Հարցերը սպառվելուց հետո տեղի կունենա փակ-գաղտնի ընտրություն: Խունդկարյանը կընտրվի, եթե ստանա դատավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին: Տվյալ դեպքում խոսքը 5 ձայնի մասին է: 

Պայմանավորված ընտրության տպավորություն ուներ

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն՝ Վճռաբեկ Դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը, կարող է ընտրվել, եթե ստանա 5 կողմ ձայն: Իսկ եթե նա չստանա այդ 5 ձայնը, ապա, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի, այս ընտրությունը չեղյալ կհամարվի եւ կանցկացվի նոր ընտրություն: Երեկվա դրությամբ միայն ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն է հայտարարել ընտրությանը չմասնակցելու որոշման մասին:

Պատճառը, ինչպես լրագրողներին հայտնեց Թովմասյանը, իր առաջադրած թեկնածուի ինքնաբացարկն էր, ավելի ճիշտ այն, որ այդ ինքնաբացարկի արդյունքում Խունդկարյանը մնաց միակ թեկնածուն: Թովմասյանը սրանից եզրակացրել է, որ ՍԴ նախագահի ընտրությունը միգուցե պայմանավորված է:

«Երբ որ մնացել էր մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը: Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է»,- ասաց նա:

Թովմասյանը հույս հայտնեց, որ իրականում չի եղել որեւէ արտաքին ազդեցություն, իսկ եթե չի եղել, ցանկացած ընտրություն իր համար ընդունելի կլինի:

«Պարոն խունդկարյանի հետ ջերմ, չասեմ՝ ընկերական, բայց մտերիմ հարաբերություներ ունենք: Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ ես ու պարոն Խունդկարյանը լարված հարաբերություններ ունենք»,- հավելեց ՍԴ նախկին նախագահը:

Լրագրողները Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իր թեկնածությունը չի առաջադրել: Ասաց, որ եթե ՍԴ-ում կար երկու դատավոր, որոնք չպետք է առաջադրվեին, նրանցից մեկը ինքն էր: Պատճառը, ըստ նրա, անձնական է եւ օբյեկտիվ:

Փոխարենը Թովմասյանը առաջադրել է ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը: Հիշեցնենք՝ Խաչատրյանը դատարանի՝ տարիքով ամենաավագ աշխատողն է, ինչով պայմանավորված էլ՝ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունից հետո նա դարձավ դատարանի նախագահի պաշտոնակատարը:

Թովմասյանը Խաչատրյանին առաջադրելու համար 3-ից ավելի պատճառ նշեց. «Ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, ես յուրաքանչյուրին անդրադարձել եմ կամ գրեթե բոլորին, ասել եմ, թե ինչու չեմ առաջադրում իրենց, հիմնավորել եմ նաեւ իմ չառաջադրվելը»,- ասաց նա:

Ընդգծեց՝ Խաչատրյանին առաջադրել է՝ երեք գործոններից ելնելով. նա ամենափորձառուն է, տարիքով ավագն է, գիտությունների դոկտոր է եւ իր համար այդ առումով ամենամեծ հեղինակություն ունեցողը, ինչպես նաեւ ունի կառավարչական հմտություններ:

Կարեւորելով նաեւ Խաչատրյանի լեգիտիմության հանգամանքը՝ Թովմասյանն ասաց, որ նա այն 4 դատավորներից մեկն է ՍԴ-ում, որ լեգիտիմության խնդիր չունի:

Բացի այդ, ըստ Թովմասյանի՝ Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, եւ ճիշտ կլիներ, որ նա շարունակեր աշխատել ՍԴ նախագահի պաշտոնում՝ մինչեւ այս անցումային ժամանակահատվածն անցներ, եւ նորընտիր դատավորները ճանաչեին իրար: Թովմասյանը հիշեցրեց, որ հիմա 4 դատավոր նոր են ՍԴ-ում եւ իրար գրեթե չեն ճանաչում:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է շարունակում աշխատել ՍԴ-ում, այն դեպքում, երբ հայտարարում էր, որ սահմանադրական փոփոխությունները առ ոչինչ են, եւ օրինականության խնդիր կա, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց. «Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել, պայքարել մինչև Հայաստանում այդ հարցում սահմանադրականությունը կվերականգնվի: Չեմ կարող ասել՝ երբ հաջողության կհասնեմ, որ օրը դա կլինի, բայց շարունակելու եմ»:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Թովմասյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՍԴ ճգնաժամը վերացել է: Ասաց, թե նայած որ կողմից ես նայում: Նրա համոզմամբ՝ ճգնաժամն այն է, որ ՍԴ-ն երեք ամիս է՝ որոշումներ չի կայացնում:

Թովմասյանը կարծում է, որ եթե իշխանությունները ուզում էին հասնել այս ամենին, կարող էին դատավորներին չհեռացնել՝ մինչեւ նորերին ընտրելը:

ՀԺ-ի հարցին՝ այս կազմով Սահմանադրական դատարանի գործունեությունը տարբերվելո՞ւ է մինչ այս ծավալված գործունեությունից, Թովմասյանը պատասխանեց, որ չի կարող ասել:

Դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը: Լրագրողները Շաթիրյանից փորձեցին պարզել Աշոտ Խաչատրյանի ինքնաբացարկի պատճառը: Նորընտիր դատավորն ասաց, որ այդ իրավունքը նախատեսված է աշխատակարգով, Խաչատրյանն օգտվել է իր իրավունքից:

«Հիմա չեմ ուզում այլոց փոխարեն տեսակետներ ներկայացնել, բնականաբար, հիմնավորում ներկայացվեց: Հիմնավորումը տեսականորեն այն էր, որ ցանկություն չունեմ, ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում»:

Դատավորը նաեւ կարծիք հայտնեց, որ, անկախ ելքից, քվեարկությունը վաղը տեղի կունենա:

Հարցին՝ այսպիսով հանգուցալուծվելո՞ւ է արդյոք ՍԴ ճգնաժամը, Շաթիրյանը պատասխանեց. «Նախ ես երբեւէ չեմ պնդել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, նշել եմ, որ առկա են որոշ խնդիրներ, որոնք, անշուշտ, լուծում են պահանջում: Լուծումների հետ կապված գործընթացի առնչությամբ բազմիցս ունեցել եմ հրապարակային ելույթներ, այդ առնչությամբ վերահաստատում եմ դիրքորոշումս, այլ հարց է՝ գործընկերներս, հանրությունը, քաղաքացիական հասարակությունը որքանո՞վ են կիսում իմ մոտեցումները, իսկ այս պահին, որպես ՍԴ դատավոր, բնականաբար, այդ հարցի առնչությամբ ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից»:

ՍԴ ճգնաժամի հետ կապված հարցին նորընտիր դատավորներից Արթուր Վաղարշյանն էլ այսպես պատասխանեց. «Ես ճգնաժամ բառն այստեղ չեմ ընդունում: Կար պետական մարմնի կողմից որոշակի վակուում, այն առումով, որ պետական մարմինը չէր գործում, դիմումներին ընթացք չէր տրվում, չէր քննվում, եւ հիմա նախագահի ընտրությունը հնարավորություն կտա այդ հարցը լուծել»:

Արձագանքելով հարցին, թե վերապահումներ ունի՞ ինքաառաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ կապված, Վաղարշյանը պատասխանեց. «Եթե ես նույնիսկ ունենամ վերապահումներ, ըստ օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավորը իրավունք չունի գնահատելու այլ դատավորներին և նրանց գործունեությունը»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ Խունդկարյանը իշխանության հետ պայմանավորվածություն ունե՞ր, որ Սահմանադրական դատարան է գալիս դատարանի նախագահ դառնալու համար: «Ես չէի ասի, գուցե պայմանավորվածություն կա, բայց որ իշխանությունը նպատակաուղղված գործում է այդ ուղղությամբ, ես դա չեմ զգացել»:

Հարցին, թե իրեն չի՞ անհանգստացնում, որ իշխանությունը նախընտրելի թեկնածու կարող է ունենալ, Վաղարշյանը պատասխանեց, որ անձամբ իր հետ ոչ ոք չի պայմանավորվել:

Նշենք, որ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Սահմանադրության հեղինակները, որոնց թվում էր նաեւ Հրայր Թովմասյանը, այնպես էին արել՝ ՍԴ նախագահը պաշտոնավարելու էր ցմահ: Սահմանադրական վերջին փոփոխություններով այդ դրույթը փոխվեց, ինչի արդյունքում էլ Թովմասյանը լքեց պաշտոնը:

Տպել
1811 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև