Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, վաղուց չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՍԴ-ում այլ սցենար է քննարկվել, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի նոր թեկնածու է առաջադրվելու:

«Ես չեմ կարող ասել՝ իմ հայտարարությունից հետո է եղել այդ սցենարը, թե ոչ, բայց ժամանակագրական առումով դրանք հաջորդել են իրար»:

Հիշեցնենք՝ երեկ Թովմասյանը նշել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը ՍԴ նիստին, քանի որ, ըստ նրա, նիստը ուղղորդված է եղել:

Թովմասյանի խոսքով՝ այդ սցենարը քաղաքական շրջանակների կողմից է առաջարկվել: Թովմասյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք իշխանությունը փոխե՞լ է իր թեկնածուին, թե՞ ոչ: «Երբ ՍԴ-ում ընդամենը մեկ թեկնածու է, սա լավ հանգամանք չի: Դա կարող էր լինել, երբ բոլորը համաձայն լինեն այդ թեկնածուի առաջադրման հետ: Միայն մեկ թեկնածուի առաջադրումը ինչ-որ բաների մասին է արդեն խոսում: Երբ 4 դատավոր նոր է, մնացածի մոտ էլ չկա միասնական թեկնածու, և ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվում, դա նշանակում է, որ մրցակցություն չկա, այլընտրանք մյուսների համար չկա»:

Հարցին՝ արդյոք կա՞ քաղաքական ազդեցություն ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացում, Թովմասյանը նշեց. «Ես իմ պորտալարը կտրել եմ քաղաքական գործունեությունից և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում: Երբ ընտրում է պառլամենտը, պառլամենտական մեծամասնությունը որոշում է, սա, բնականաբար, քաղաքական պրոցես է, որը կարող է լինել նաև քաղաքական որոշում: Իրենց իրավասությունն է հենց այդպես որոշելը»:

Թովմասյանի դիտարկմամբ, սակայն, լրիվ այլ բան է, երբ ՍԴ-ում տեղի ունեցող գործընթացների վրա փորձում են ազդել դրսից: «ՍԴ-ի կողմից ինքնուրույն՝ առանց արտաքին որևէ ներգործության, ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է: Այդ դեպքում հաստատվում է, արձանագրվում Սահմանադրական դատարանի ինքնուրույնությունը: Խունդկարյանը իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի: Եթե իմ ամենանախընտրելին էլ լինի և դրսից ուղղորդված լինի, միևնույն է, իմ վարքագիծը սա է»:

Հարցին, թե որտե՞ղ է տեսնում իշխանության և Խունդկարյանի կապը, Թովմասյանը նշեց.  «Հիմա իմ տպավորությունները ո՞նց ձեզ բացատրեմ: Իմ զգացողությունը այդպիսին էր, մարդկանց պահվածքից, մարդկանց խոսելուց, վարքագծից, դրան նախորդող և այլ իրավիճակներից»:

Թովմասյանը նշեց նաև, որ չգիտի՝ առաջադրելո՞ւ է փոխնախագահ, թե՞ ոչ: «Իրավիճակը շատ արագ է փոխվում»:  

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կզգա Թովմասյանը իրեն նոր կազմ ունեցող ՍԴ-ում: Թովմասյանն էլ կատակեց. «Ինքնազգացողությունս լավ է, ջերմությունս 36.6 է, շատ ստաբիլ է, վաղուց չեմ հիվանդացել»:

Տպել
1356 դիտում

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել