«Տեսնենք, դեռ չեմ որոշել»․ Հրայր Թովմասյանը չի մանրամասնում՝ կրկին թեկնածու առաջադրելու է, թե ոչ

Քիչ առաջ ավարտվեց  ՍԴ նախագահի պաշտոնում միակ ինքնաառաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանի ընտրության հարցի քննարկումը։ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ։ Նա չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Նիստի ավարտից հետո  ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հստակ պատասխան չտվեց, թե այս դեպքում հնարավո՞ր է ինքը կրկին առաջադրի որևէ մեկի թեկնածությունն այս պաշտոնում, քանի որ, ըստ էության, գործընթացն առաջիկայում կրկնվելու է․ «Տեսնենք, դեռ չեմ որոշել»,-շատ կարճ պատասխանեց նա։

Թե ինչից է կախված լինելու այդ որոշման ընդունումը՝ Թովմասյանը պատասխանեց, որ ինքը երեք գործոն է հաշվի առնում իր գործընկերներից որևէ մեկի թեկնածությունը ՍԴ նախագահի  պաշտոնում առաջադրելու համար։

Իսկ ինքնառաջադրվելու մասին հարցին ի պատասխան նա նշեց, որ այս մասով ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ որևէ բան չի ասելու։ Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ  կա՞ արդեն ՍԴ փոխնախագահի թեկնածու, Թովմասյանն արձագանքեց․ «Կերևա էլի, սպասեք մինչև երկուշաբթի»։

ՍԴ փոխնախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա երկուշաբթի ժամը 11։00-ին։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցել  քվեարկությանը։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Հրայր Թովմասյանի կերպարը ձանձրացրել է հանրությանը և նա պետք է հրաժարական տա ու հեռանա, Թովմասյանը նշեց․

«Ես քաղաքական գործիչների ասածները չեմ մեկնաբանում ու այդպիսի իրավաբան չեմ ճանաչում»։

Այլ հարցերի Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել։

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է, ինչ ընթանում էր Բարձր դատարանի  նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն էր, որը երեկ էր ինքնաառաջադրվել,  իսկ Հրայր Թվմասյանն էլ առաջադրել էր  ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը։ Խաչատրյանը, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել։

Տպել
1074 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած