Թուրքիայի միջամտությունն ինքնին կարող է ՄԻԵԴ դիմելու հիմք դառնալ, բայց ապացույցները պետք է անվիճելի լինեն․ Ս․ Սահակյան

Իրավաբան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ եթե հստակեցվի այն տեղեկությունը, որ ՀՀ-ում կիրառված F-16 ինքնաթիռը պատկանում է հենց թուրքական օդուժին, ապա կարող ենք խոսել ոչ թե երկու երկրների հակամարտության, այլ տարածաշրջանային անկայունություն ստեղծելու մասին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սահակյանը նշեց, որ այդ պարագայում մարդու իրավունքների եւ առհասարակ, խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների առնչությամբ կարելի է դիմել ինչպես Միավորված ազգերի կազմակերպությանը, այնպես էլ Միազգային քրեական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք՝ արդեն հինգերորդ օրն է, ինչ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է իրականացնում ինչպես Արցախի եւ Հայաստանի սահմանային դիրքերի, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ։ Նախօրեին, երբ ակտիվացում նկատվեց հատկապես Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից այդ հատվածում խոցվել է ՀՀ ՍՈՒ-25 գրոհիչը։ Ավելի ուշ նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ թուրքական կործանիքների կիրառություն գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում։

Հայ-ադրբեջանական հակամարտությանը Թուրքիայի մասնակցության, միջազգային դաշտում դրա իրավական հետեւանքների եւ այլ հարցերի շուրջ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Տիկի՛ն Սահակյան, թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռի կիրառումը ՀՀ օդային տարածքում միջազգային տիրույթում Թուրքիայի համար իրավական ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:

-Կարծում եմ՝ փաստերը հավելյալ հստակեցման կարիք ունեն. մի բան է՝ օգտագործել արտադրող որեւէ երկրի կործանիչ, մի բան է՝ գնել այդ երկրից, եւ լրիվ այլ բան է, եթե մի պետությանը պատկանող կործանիչները այլ երկրում սկսում են օգտագործվել։ Շատ վտանգավոր իրավիճակ կլինի, եթե պարզվի, որ դրանք ոչ թե գնվել են Ադրբեջանի կողմից, այլ պատկանում են հենց  թուրքական օդուժին։

- Ադրբեջանը հայտարարել է, որ իր ռազմաբազայում չունի F-16 ինքնաթիռներ, իսկ ՀՀ ՊՆ-ն՝ պնդել, որ ունի Թուրքիայի անմիջական մասնակցությունը վկայող հետախուզական բավարար ապացույցներ։

-Եթե Ադրբեջանը չունի, եւ եթե համագործակցության այլ հիմքեր չկան, ապա կարող ենք խոսել ագրեսիային թուրքական անմիջական ներգրավվածության մասին, եւ այդ դեպքում մենք գործ կունենանք ոչ միայն Ադրբեջանի պատասխանատվության հետ, այլ նաեւ Թուրքիայի։ ՀՀ-ի կողմից այդ ապացույցներն անպայման պետք է օգտագործվեն, բայց շատ դետալային ուսումնասիրության հիման վրա, որպեսզի Թուրքիայի կողմից հնարավոր սպեկուլյացիաները բացառվեն։

- Միջազգային ո՞ր ատյանում եւ ինչպե՞ս կարող ենք պատասխանատվության կանչել նրանց։

-Քանի որ այս ագրեսիվ գործողությունները սպառնում են միջազգային անվտանգությանը եւ ուղղված են խաղաղության դեմ, որպես կանոն, այդ հարցերում մանդատ ունի Միավորված ազգերի կազմակերպությունը, եւ բնույթից ելնելով՝ հատկապես ՄԱԿ անվտանգության խորհուրդը։ Ուստի կարծում եմ, որ բացի տարածաշրջանային այլ կառույցներից, մենք ունենք ՄԱԿ-ում կոշտ ուժով օժտված Անվտանգության խորհուրդ, որը ոչ միայն կարող է դատապարտել պետությունների նկատմամբ իրականացվող ագրեսիան, այլ նաեւ դիմել կոլեկտիվ ինքնապաշտպանության։ Իհարկե, այս կառույցը դանդաղաշարժ է, որոշումների կայացման հարցում դժվարություններ կան, բայց իրավաքաղաքական տեսանկյունից որպես ատյան պետք է դիտարկել։

Դրանից բացի, քանի որ այս արարքները ուղեկցվում են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, վնասների պատճառմամբ, կարող ենք բախվել նաեւ պատերազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետ, ուստի կարող է առաջ գալ թուրք-ադրբեջանական հրամանատարական կազմին եւ գործողություններին անմիջական ներգրավված կազմին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը թե ազգային, թե միջազգային քրեական դատարանում։ Վերջինիս դիմելը մի քիչ բարդ է՝ հաշվի առնելով, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն վավերացրել ՄՔԴ-ի ստատուտը (կանոնադրությունը), բայց բացառության համաձայն՝ էսկալացիայից ելնելով եւ բնույթից կախված՝ ՄԱԿ-ը կարող է իրավիճակը հղել դատարանին, եւ այդ դեպքում պետությունների վավերացումը անհրաժեշտ չի լինի։

- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից խոսեցիք. ինչպես գիտենք, նախօրեին փակ նիստ տեղի ունեցավ, որից հետո այն կոչ արեց կողմերին հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները։ Որքանո՞վ էր այս արձագանքը բավարար, եւ արդյո՞ք սրանից ավելին պետք է ակնկալել։

- Քանի որ ՄԱԿ-ը քաղաքական մեծ կապիտալ ունեցող կառույց է, որպես կանոն՝ կոչերը, դատապարտումները որոշ տեղաշարժեր կոնֆլիկտներում առաջ բերում են։ Եվ եթե որոշ հարցերում Անվտանգության խորհուրդը կարող է միայն կոչ անել, դատապարտել, ապա առնվազն ընդհանուր խաղաղությանը սպառնացող իրավիճակների առումով հարցը կարող է հատուկ ընթացակարգով քննել, եւ այդ դեպքում կայացվող որոշումները պարտադիր կլինեն։ ՄԱԿ-ը նույնիսկ կարող է հարկադրանք կիրառել՝ ներգրավելով սեփական ուժերը կամ կոլեկտիվ տարբեր երկրների ռեսուրսներ։ Բայց այդպիսի իրավիճակները, մասշտաբից ելնելով, շատ քիչ դեպքերում են քննարկման առարկա դարձել։ Կարծում եմ՝ որպես նախնական քայլ՝ այս դատապարտումը իր քաղաքական նշանակությունը ունի, եւ եթե արդյունքներ չտա, արդեն զարգացումներից ելնելով՝ պետք է դիվանագիտական աշխատանքի միջոցով հասնել նրան, որ ՄԱԿ-ը իր այդ կոշտ գործիքակազմի շրջանակում փորձի միջամտել կոնֆլիկտին։

- Տիկի՛ն Սահակյան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունված բանաձեւով դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ դա համարելով սպառնալիք խաղաղությանն ու մարդու իրավունքներին: Հատկապես միջազգային մամուլով բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք վկայում են, որ Թուրքիան է Սիրիայից վարձկաններ տեղափոխել Ադրբեջան: Այս համատեքստում Մարդու իրավունքների խորհրդից որեւէ ակնկալիք պե՞տք է ունենալ։

- Դարձյալ ավելի շատ դատապարտող կոչերի տեսքով, որոնցով կվերահաստատվեն միջազգային ստանդարտներին անհամապատասխան վարքագծերը, բայց այդ հայտարարությունների մեջ էլ նշված է, որ դրանք հանցագործություններ են, այսինքն՝ պետք է հետեւողականություն ցուցաբերվի, որպեսզի այդ մասնակցությունը կազմակերպողները եւ ներգրավողները ենթարկվեն նաեւ քրեական պատասխանատվության հենց միջազգային հանցագործություն կատարելու համար։ Եվ այդ պրոցեսում հաջողության հասնելու համար ՄԱԿ-ի ՄԻԽ-ի գնահատականները շատ լուրջ աջակցություն կարող են ունենալ, սակայն ինքնուրույն վերցված՝ իրավական լուրջ արժեք չունեն, դրանց նշանակությունը մեծապես քաղաքական է։

-Պատասխանատվության ենթարկելու միակ ատյանը տվյալ դեպքում Միջազգային քրեական դատարա՞նն է։

-Ազգային դատարանները՝ եւս․ միջազգային բնույթի հանցագործությունների դեպքում գործում է ունիվերսալ քրեական իրավազորությունը, ուստի առաջադեմ երկրները, որոնք հավաքագրում են բավարար տեղեկատվություն հանցագործությունների, դրանցում ներգրավված անձանց մասին, կարող են սեփական նախաձեռնությամբ իրենց երկրի տարածքում քննություն իրականացնել, եւ հետագայում պատասխաանտվության կանչել հանցագործների։ Այդ գործընթացում դերակատարում կարող է ունենալ նաեւ ՀՀ-ն․ կան միջազգային համագործակցության գործիքներ՝ հանցագործներին հայտնաբերելու եւ արդարադատության առջեւ կանգնեցնելու համար։

-Բայց ազգային դատարաններում խնդիրը բարձրաձայնելը որքանո՞վ է իրատեսական օրինակ՝ երբ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցող հանցագործություննների առթիվ ՀՀ քննչական մարմիններում հարուցվում են քրեական գործեր, սովորաբար ավելի ուշ կասեցվում են որպես մեղադրյալ ներգրավվող անձանց անհայտ լինելու հիմքով, այսինքն՝ մեծ հաշվով, դրանք ապագա չեն ունենում։

-Կարծում եմ՝ կամ պետք է ուժեղացնել համագործակցությունը, որպեսզի եղած նյութերը փոխանցվեն այլ երկրներին, եւ նրանք կարողանան քննությունը ավարտին հասցնել կամ պետք է ինտենսիվացնել անվտանգության աշխատանքը, որպեսզի հանցագործները տարբեր ճանապարհներով հայտնվեն Հայաստանում։ Ունենք նաեւ երրորդ տարբերակը․ Լապշինի օրինակով մենք տեսանք, թե Ադրբեջանը ինչպես կարողացավ որոշ հանցագործությունների հիման վրա պահանջել եւ ստանալ հանցագործին եւ իր երկրում հրապարակային դատապարտել։ Կարծում եմ՝ եթե մենք էլ արդյունավետ աշխատենք գործընկեր երկրների հետ, հիմնավոր ապացույցներ ներկայացնենք եւ արդարության ապահովման գործում մեր անունը ձեւավորվենք, շատ երկրներ, նաեւ մեր քրեական մարմինների հետ համագործակցելով, կարող են իրենց երկրով անցնող ադրբեջանական զինվորականներին հանձնել Հայաստանին կամ առնվազն ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող այլ երկրներին, որոնք եւս կարող են քննություն իրականացնել։ Միազգային պրակտիկայում եղել են նմանատիպ դեպքեր, երբ լուրջ հանցագործություն կատարող պետության ղեկավարներ, ապաստան գտնելով այլ երկրում, հետագայում առանձին պետությունների կողմից ենթարկվել են պատասխանատվության, եւ դա եղել է հենց քրեական ոլորտում համագործակցության շնորհիվ։

- Իսկ Թուրքիայի միջամտությունը ինքնին կարո՞ղ է միջանկյալ միջոցի կամ գանգատի հիմք հանդիսանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

- Կարծում եմ՝ այո, պարզապես փաստերը եւ ապացույցները պետք է անվիճելի լինեն, որովհետեւ նպատակահարմար չի լինի, եթե Հայաստանը, առաջին անգամ միջպետական գանգատի նախաձեռնող լինելով եւ ներգրավելով ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային, չունենա ուժեղ ապացուցողական բազա. մեծ քաղաքականության, իրավական մեծ պրոցեսների մեջ թույլ ապացույցներով ներգրավվելը ռիսկային է։ Միգուցե անհատական գանգատները այդ բեռը վերցնեն, եւ ձախողումը մեծ հետեւանքներ չունենա, բայց եթե խոսքը պետական գանգատի մասին է, այդ պրոցեսները շատ զգուշությամբ պետք է կազմակերպվեն, որպեսզի վերջում հաղթանակ ամրագրող դատական ակտեր լինեն։

- Հայտնի է, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը։ Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ-ի որոշումը։

-Առհասարակ, կանխատեսելի էր, ՄԻԵԴ-ը գործել է իր հնարավորությունների սահմաններում, եւ այն նախադեպերը, որ ձեւավորել էր նախորդ երկու դեպքերում, նույնությամբ կիրառել է։ Բայց որքան էլ իրավական տեսանկյունից ՄԻԵԴ-ի որոշումը նշանակություն ունենա, մեծ հաշվով, դրանում ամրագրվում են այն պարտավորությունները, որոնք, անկախ այդ որոշումից՝ կողմերը ունեն. խոսքը քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների չթիրախավորման մասին է։ Խիստ կարեւորում եմ, որ դրան հաջորդի քաղաքական գործընթաց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ թույլ տրվող խախտումները առնվազն կանխվեն։

-ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով ՝ ՀՀ-ի անունից միջպետական գանգատ ներկայացնելու հստակ որոշում դեռեւս չկա։ Ըստ Ձեզ՝ պե՞տք է, որ հենց ՀՀ-ն միջպետական գանգատ ներկայացնի։

-Կարծում եմ՝ այո, հակառակ պարագայում միջանկյալ միջոցի կիրառումն ինքնանպատակ կդառնա։ Միջանկյալ միջոցի նպատակը ժամանակավորապես եւ հրատապ ձեւով կասեցնելն է այն զարգացումները, որոնք անդառնալի են լինելու, եւ եթե մենք հետագայում գանգատ չենք ներկայացնում, առարկայազուրկ ենք դարձնում ինքնին այդ կիրառությունը։ Կարծում եմ՝ հետքայլ պետք չէ կատարել։ Այլ հարց է, թե ինչ հիմքով է ՀՀ-ն գործելու, ում իրավունքների պաշտպանությամբ է հանդես գալու, սրանք քննարկվող հարցեր են։ Նաեւ կարծում եմ, որ այս գործընթացը անխուսափելիորեն զուգակցվելու է անհատական գանգատներ ներկայացնելով. փոխլրացված կերպով այդ խախտումները պետք է բարձրաձայնվեն միջազգային հանրության առաջ, այդ թվում՝ միջազգային դատարաններում։

 

Հարցազրույցը տպագրվել է թերթի այսօրվա համարում

Տպել
2053 դիտում

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին