Դիվանագիտական դաշտում եւս բոլոր ուղղություններով «ռմբահարում» ենք. կան գործընթացներ, որոնց մասին բարձրաձայնել չենք կարող

«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»,- երեկ համացանցում իր գրառմամբ արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմին վարձկան-ահաբեկիչների մասնակցության հանգամանքը երեկ արձանագրեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն եւ Ֆրանսիայի նախագահը:

«Մենք ունենք ստույգ տեղեկություն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։ Սա շատ լուրջ է»,- հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

ՌԴ-ն էլ հայտարարություն տարածեց՝ շահագրգիռ կողմերին կոչ անելով գործուն միջոցներ ձեռնարկել, որ արգելվի օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությանը:

Ռազմաճակատին զուգահեռ դիվանագիտական ոլորտում կատարվող աշխատանքի եւ արձանագրված հաջողության մասին զրուցել ենք ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի հետ.

- Տիկին Աբրահամյան, օրեր շարունակ հայկական կողմը բոլոր հնարավոր խողովակներով ահազանգում է, որ Ղարաբաղում մեր զինվորականների դեմ կռվում են վարձկաններ: Ինչո՞վ է կարեւոր Հայաստանի համար օտարերկրյա վարձկանների մասնակցության հանգամանքը ընդգծելը եւ աշխարհին այդ մասին հայտնելը:

- Դա չափազանց կարեւոր է, որովհետեւ մեծ հաշվով դա փոխում է հակամարտության բնույթը. Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը այս պատերազմին դարձնում է այս հակամարտությունը ոչ թե զուտ երկու երկրների միջեւ որոշակի խնդիր (մեր դեպքում՝ գոյամարտ, լինելիության խնդիր, Ադրբեջանի դեպքում՝ տարածքային խնդիր), այլ այստեղ շատ ավելի մեծ  տարածաշրջանային շահեր են բախվում: Եվ այդ առումով աշխարհին այս խնդիրը ներկայացնելու եւ ուշադրությունը գրավելու անհրաժեշտություն կա, որպեսզի հետագայում որեւէ կերպ էսկալացիան իրենց չհասնի: Բոլորը պետք է հասկանան, որ սա միայն Ղարաբաղի հարցը չէ. այստեղ հստակ են դառնում ռազմական հռետորաբանության խորքային մտադրությունները, երբ Ալիեւն ասում էր՝ մենք Երեւանն էլ պիտի գրավենք, մենք Զանգեզուրն էլ պիտի գրավենք եւ այլն: Սրանք պարզապես հռետորաբանություններ չեն, սրանք պանթյուրքիստական նկրտումների արտացոլումներն են, եւ այսօր աշխարհը պետք է հստակ տեսնի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը որոշակի քայլեր են անում այդ նկրտումները իրականություն դարձնելու ուղղությամբ:

- Երեկ միջազգային արձագանքներ եղան, որոնք վարչապետը գնահատեց որպես դիվանագիտական հաղթանակ: Ըստ ձեզ՝ վարչապետը խոշոր հաղթանակ էր համարում հատկապես Ռուսաստանի՞ արձագանքը:

- Կարծում եմ՝ ոչ միայն դա, որովհետեւ նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից եղավ հայտարարություն, բավական  կոշտ եւ ավելի հստակ հայտարարություն: Իրանի կողմից եղավ հայտարարություն, եւ կան նաեւ գործընթացներ, որոնց մասին այս պահին բարձրաձայնել չենք կարող: Դրանք իսկապես շատ կարեւոր են: Դիվանագիտական գործընթացները մեծ հաշվով տեսանելի չեն, բայց դրանք շատ կարեւոր են, հատկապես՝ այս փուլում:

- Արձագանքները բավարա՞ր եք համարում, եթե հաշվի առնենք հատկապես, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանին ու Արցախին է վտանգ սպառնում: Աշխարհը չի՞ ըմբռնում ամբողջությամբ այդ վտանգը, թե՞ արձագանքն է ուշացնում:

- Վերջին օրերի ընթացքում մենք մեր ձեռնարկումների եւ մասնավորապես Եվրապառլամենտի պատգամավորների հետ խոսելիս այս շեշտադրումը եւս անում ենք, որովհետեւ Թուրքիայի ներգրավվածությունը ակնհայտ է դարձնում, որ ցեղասպանության գործողությունները մտադրություն կա շարունակել, եւ սա զուտ էմոցիոնալ դիտարկում չէ, սա զուտ դիվանագիտական քայլ չէ, որ փորձում ենք ուշադրություն գրավելու համար անել, այլ մենք անում ենք ամեն ինչ, որ աշխարհը իմանա: Մյուս կողմից մենք երբեք չպետք է գերագնահատենք եւ շատ մեծ ակնկալիքներ ունենանք միջազգային կառույցներից, միջազգային կառույցների արձագանքից: Մեր գործողությունները որեւէ կերպ չպետք է պայմանավորենք այդ արձագանքով: Մենք անընդհատ ասում ենք, եւ կարծում եմ՝ մեր ամենամեծ սխալներից մեկն է հենց այդ կառույցներին սպասելը, Խրիմյան Հայրիկի ասած՝ թղթե շերեփը: Մենք ունենք բանակ, մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է: Այո՛, դիվանագիտական դաշտում մենք պետք է կռիվ տանք եւ հնարավորինս բացատրելի դարձնենք, թե Հայաստանի դիրքերը որտեղ են, ինչու է սա մեզ համար գոյամարտ, ինչու է սա մեզ համար իսկապես լինելիության պայքար, բայց միեւնույն ժամանակ մեր կռիվը ռազմի դաշտում է: Եվ միջազգային կառույցի որեւէ խոսք չի կարող ազդել ռազմաճակատում մեր գործողությունների վրա, եթե մյուս կողմում հակառակորդը չտեսնի մեր ուժը: Այսինքն՝ սա երկուստեք գործընթաց է, դրանք իրար հետ ուղղակիորեն կապված են:

- Ամեն դեպքում հասկանալիորեն մենք էլ սպասում ենք, որ մեր դաշնակից, հարեւան, բարեկամ պետություններից կլինեն այդ զսպող հայտարարությունները: Բայց, օրինակ, շատ անհասցե չէ՞, երբ պարզ է, թե ովքեր են այդ ահաբեկիչներին բերել, բայց հայտարարությունում «շահագրգիռ պետություններ» ձեւակերպումն է օգտագործվում:

- Ցանկացած պետություն ցանկացած հայտարարություն անում է՝ իր շահային դիրքից ելնելով: Պետք է հստակ հասկանանք նաեւ Ռուսաստանի շահային դիրքերը: Տարածաշրջանում եթե որեւէ պետություն Թուրքիային դիտարկում է որպես հակառակորդ, ուրեմն որեւէ կերպ չի հանդուրժի, որ այս տարածաշրջանում այն դերակատար լինի: Բայց նաեւ կան այլ շահեր, որոնք կապ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այսինքն՝ այդ առումով հայտարարությունը չէր կարող այդքան միանշանակ լինել, բայց հստակ է, թե որ դերակատարներն են ահաբեկիչներ ներմուծել պատերազմի գործողության մեջ: Այնպես չէ, որ աշխարհը դրա մասին չգիտի: Գիտի եւ կարող է հստակ տարանջատել դերակատարներին:

- Իսկ ի՞նչ մեխանիզմներ կան, որ ոչ միայն նման հայտարարություններ արվեն, այլեւ գործուն միջոցներ ձեռնարկվեն՝ այդ հայտարարությունները կյանքի կոչելու համար:

- Մեխանիզմները բազմազան են, գործիքները շատ տարբեր են: Ոչ միայն խորհրդարանական դիվանագիտության խողովակները, արտգործնախարարության դիվանագիտական խողովակները, որոնք տարիներ շարունակ կապեր են ստեղծել: Բայց դրան հակառակ միշտ շատ ավելի մեծ գումար է դրվում Ադրբեջանի կողմից, շատ ավելի մեծ շահերի եւ կապերի բախում է տեղի ունենում, որովհետեւ որոշակի պետություններ որոշակի կախվածություններ ունեն Ադրբեջանից: Բայց ես ասում եմ՝ մեր ամենակարեւոր հաղթաթուղթն այն է, որ հստակ կտեսնեն՝ պատերազմով այս խնդիրը չեն կարողանալու լուծել, որովհետեւ պատերազմում եւ ռազմի դաշտում իրենք ուղղակիորեն մեզ հաղթել չեն կարող, սա դիվանագիտական դաշտում մեզ համար չափազանց կարեւոր է լինելու: Դրա համար եմ ասում՝ մեկը մյուսի հետ կապված է, մեկը մյուսի վրա ազդեցություն ունի, եւ մեր մի ֆրոնտում սխալ քայլերը, պարտությունը ազդելու են մյուսի վրա:

- Քանի որ արձագանք կա նաեւ Իրանից, ըստ ձեզ՝ կա՞ ավելի մեծ պոտենցիալ դա գործուն քայլերով կանխելու: Պարզ է, որ ահաբեկիչներ կան առաջնագծում: Կարո՞ղ է որեւէ երկիր, այդ թվում՝ Իրանը, հասնել այդ ահաբեկիչներին այնտեղից դուրս հանելուն:

- Այս առումով Իրանը մեծ հաշվով ամենաշահագրգիռ կողմն է, միակ երկիրն է, որն անմիջական սահման ունի ե՛ւ Արցախի հետ, ե՛ւ Հայաստանի հետ, ե՛ւ Ադրբեջանի հետ: Եվ մենք այս երկու օրերին տեսանք, որ նաեւ իր տարածքն է տուժում Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքով: Թե ինչ գործուն ազդեցություն կարող է ունենալ, կարծում եմ, որ որեւէ կերպ որեւէ երրորդ երկրի ներգրավվածություն եւ ազդեցություն վտանգավոր է եւ սխալ, որովհետեւ այս ողջ գործընթացը պետք է իրականացվի համանախագահների միջնորդության շրջանակներում: Ֆորմատի որեւէ փոփոխություն չպետք է լինի: Այսինքն, եթե Իրանը, որպես միջնորդ, փորձի հանդես գալ, նույնքան հավակնություն կարող է ունենալ Թուրքիան: Այնպես որ որեւէ այլ պետության ներգրավում այդ ֆորմատից դուրս մեր շահերի համար կարող է վտանգավոր լինել: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ Իրանը՝ որպես տարածաշրջանում ազդեցիկ երկիր, իր կոշտ հայտարարություններով կարող է ազդեցություն գործել:

- Այս պահին, ըստ ձեզ, դիվանագիտական ոլորտում օգտագործվո՞ւմ է մեր ողջ ռեսուրսը: Ընդդիմությունը ներգրավվա՞ծ է այդ աշխատանքում:

- Անշուշտ ներգրավված է, եւ մեր ընդդիմադիր խմբակցությունները եւս օգտագործում են իրենց կապերն ու փորձը: Իրականում արտաքին իմաստով բոլորս միասնական ենք եւ նաեւ սովորաբար է այդպես եղել: Այդպես է եղել նաեւ նախկինում, երբ ես եղել եմ ՀԿ ներկայացուցիչ, լրագրող: Ինչ վերաբերում է Արցախին, բոլոր ներքին խնդիրները մոռացվում են, եւ մենք բոլորս նվիրվում ենք գործին: Մենք տարբեր հարցերում կարող ենք ունենալ տարաձայնություններ, բայց այստեղ բոլորս միասնական ենք: Բոլոր հնարավոր ուղղություններով աշխատում ենք: Օրինակ՝ հենց այս պահին լրագրողական կազմակերպություններին ուղղված նամակ ենք պատրաստում: Բոլոր ուղղություններով ահազանգում ենք եւ ռմբահարում:

Տպել
5061 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել