Սոցփաթեթի շահառուները կարող են այդ գումարը փոխանցել նաեւ համահայկական հիմնադրամին. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարները փոխանցել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրերի իրականացմանը:

Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը երեկ առաջին ընթերցման ժամանակ նշեց, որ սոցիալական փաթեթի շահառու մի շարք քաղաքացիներ ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Ուստի, ըստ զեկուցողի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օրենքում կատարվում են լրացումներ, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կընձեռվի սոցփաթեթի գումարներն ուղղել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը:

Ներկայումս սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով, եւ դրանից բացի, այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար է համարվում օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի գումարներն ուղղել նաեւ վերոնշյալ ծրագրերն իրականացնող հիմնադրամներին: Ընդ որում, հետագա հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով սահմանվում է նաեւ, որ այն հիմնադրամը, որին կթույլատրվի վճարում կատարել, պետք է սահմանված լինի ՀՀ Կառավարության որոշմամբ:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվում է սոցիալական փաթեթ 4 հիմնական ուղղություններով՝ հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, ՀՀ-ում եւ Արցախում հանգստի ապահովման եւ առողջապահական ծառայությունների նպատակներով:

«1 դրույքով պետական համակարգում զբաղված աշխատողի յուրաքանչյուր ամսվա սոցիալական փաթեթի գումարի չափը, ըստ էության, գեներացվում է 6 հազար դրամ: Եթե, օրինակ, 1 տարի աշխատել է պետական համակարգում, ապա 72 հազար դրամի շրջանակներում այդ նշված 4 ուղղություններից մեկով նա կարող է ծախս իրականացնել, ու պետությունը այդ մասով փոխհատուցում է տալիս»,- նշեց Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս դեպքում առաջարկվում է 5-րդ հավելյալ ուղղություն, որով պետական աշխատողները կարող են իրենց սոցփաթեթի գումարը փոխանցել:

«Կարծում եմ, որ նախագիծն է՛լ ավելի կկանոնակարգվի՝ ֆիքսելով, թե կոնկրետ որ հիմնադրամների մասին է խոսքը: Փաստորեն, մենք խոսում ենք 72 հազար դրամի մասին, որը պետական աշխատողները կարող են օգտագործել եւս մեկ ուղղությամբ»,- ասաց նա:

Մանուկյանի կարծիքով՝ այս շրջանում, եթե ընտանիքը առողջապահական ծառայությունների, վարկի կամ ուսման վճարի կարիք չունի, ու սոցփաթեթը նրան միայն հարկավոր էր ՀՀ-ում կամ Արցախում հանգստի համար, սակայն ցանկություն ունի դա փոխանցել, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ապա այս օրենսդրական կարգավորմամբ կունենա այդ հնարավորությունը:

Հարցին՝ ընդհանուր որքա՞ն է կազմում սոցփաթեթի գումարը, պատգամավորը պատասխանեց. «Եթե խոսքն այն մասին է, թե որքան գումար կգնա հիմնադրամ, շատ բարդ է գնահատել: Բայց եթե զուտ դիտարկենք պետական համակարգի աշխատողների քանակը բազմապատկելով այդ 72 հազար դրամով, ապա տարեկան մոտավորապես 11 մլրդ դրամ կստացվի: Բայց սա մոտավորապես առավելագույն հաշվարկն է, այլ ոչ կոնկրետ այն գումարը, որը հնարավոր է ուղղվի հիմնադրամ»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ աշխատակիցների ղեկավար կազմը «խորհուրդ» տա այդ գումարը փոխանցել հիմնադրամին, Մանուկյանը պատասխանեց. «Մենք, ըստ էության, ՀՀ բոլոր քաղաքացիներին ասում ենք՝ ձեր խնայողություններից որքան հնարավոր է աջակցեք, սրա մեջ մտնում է ե՛ւ պետական, ե՛ւ ոչ պետական հատվածը: Սա կամավոր ընտրություն է, չկա պարտադրանք, ու ձեր ասած դեպքում էլ կարծում եմ՝ հորդորը կկրի կամավոր բնույթ»:

Նրա խոսքով՝ նամակի միջոցով 1000 դրամ փոխանցելու ֆլեշմոբը եւս կամավոր էր, չկար պարտադրանք, ու մարդիկ իրենց փոխանցումները կատարեցին. «Ինչպես նկատեցիք, հատկապես միջին եւ միջինից ցածր եկամուտներ ունեցող խավը բավականաչափ մեծ պատրաստակամությամբ է այդ հնարավորությունը կամավորության սկզբունքով իրականացնում»:

Պատգամավորն ընդգծեց՝ եթե հիմա ԶԼՄ-ները հարցում կատարեն՝ կտեսնեն, որ այս տարվա մեջ ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ այլ նպատակներից ելնելով՝ պատգամավորները իրենց պարգեւավճարների ֆոնդը փոխանցել են եւ իրենց համեստ, բայց աջակցությունը շարունակաբար իրականացրել են:

Նրա խոսքով՝ այս շրջանում հանգստի նպատակով սոցփաթեթը ՀՀ-ում եւ Արցախում օգտագործելը այդքան էլ հնարավոր չէ՝ իրավիճակով պայմանավորված, ու այս դեպքում մարդն ավելի մեծ հնարավորություն ունի այն փոխանցելու հիմնադրամին:

Հարցին՝ քանի որ այս պահին մեծ ծավալով դրամահավաք է իրականացվում, կարելի՞ է ասել, որ պետական բյուջեն լուրջ գումարների կարիք ունի, Մանուկյանն ասաց, որ այս պահին թուրք-ադրբեջանական դաշինքը Հայաստանին պարտադրել է պատերազմ, որի տեւողությունը որեւէ մեկը չգիտի. «Ակնհայտ է, որ մենք ունենք ռազմական ծախսերը ավելացնելու կարիք, ու կա ժամկետի անորոշություն, մենք հենց այս պահին արդեն պետք է մտածենք մեր ռեսուրսների մոբիլիզացման ու ապագա հնարավորությունների գեներացման շուրջ: Ու այդ համատեքստում տեսնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը չափազանց կարեւոր է»:

Ըստ նրա՝ լուծումների բազմությունը պետք է այս ամենին զուգահեռված լինի. «Համահայկական հիմնադրամը ինստիտուտ է, որը հատկապես հեղափոխությունից հետո ձեռք է բերել բավականաչափ մեծ վստահություն: Մի քանի օրվա ընթացքում մարդիկ կամավոր պատրաստ են իրենց գումարներից հրաժարվել, ու սա կրում է ինստիտուցիոնալացված բնույթ եւ ոչ թե ինչ-որ անձերով է պայմանավորված»:

Տպել
2514 դիտում

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին