Վարձկանների առաջարկը եղել է Թուրքիայինը, սակայն միջազգային ահաբեկչությունն ընկավ Ադրբեջանի գրպանը․ Էդմոն Մարուքյան

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսեց կորոնավիրուսի տեմպերի աճի մասին։ Նա կոչ արեց հասարակությանը չկորցնել զգոնությունը։ «Այո, պատերազմի մեջ ենք, բայց թվերն այնպիսի արագությամբ են աճում, որ եթե այսպես շարունակվի, նորից լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Իսկ մեր հիվանդանոցները հիմա սպասարկում են զինվորներին, եւ ամեն մարդ, որ անուշադիր է եւ կարող է վարակվել վիրուսով, ծանրաբեռնելու է առողջապահական համակարգն ու խանգարելու մեր վիրավոր զինվորների բուժմանը»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ, գոնե հանուն մեր զինվորների մենք պետք է լինենք ուշադիր եւ կարողանանք իջեցնել այս թվերը։

Մարուքյանը խոսեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ իրենց հաջողվել է բոլոր գործընկերներին հասցնել այն տեղեկությունը, որ Ադրբեջանը ահաբեկչական ներուժ է օգտագործում եւ սնուցում է միջազգային ահաբեկչությանը։ Պատգամավորի համոզմամբ՝ սա լուրջ ձեռքբերում է ընդդեմ ահաբեկչական Ադրբեջանի։ Այն, որ երեկ Եվրոպական խորհրդարանում եղան շատ կարեւոր ելույթներ, Մարուքյանի փոխանցմամբ, մի քանի կարեւոր շփումների արդյունք է։

Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հավելեց, որ տարբեր եվրոպական երկրներում իրենց գործընկերներն սկսել են նախապատրաստել գործընթաց, որով պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի։ Եթե դա հաջողվի, պատգամավորի համոզմամբ, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից շատերը հնարավորություն անգամ չեն ունենա ոտք դնել քաղաքակիրթ աշխարհի պետություններ։

Այն, որ այս օրերին խոսվում է Արցախի՝ բանակցություններին կողմ լինելու մասին, Մարուքյանի պնդմամբ՝ շատ կարեւոր հայտարարություն է։ Նա նշեց, որ առանց Արցախի մասնակցության բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ։ Նույնիսկ հրադադարի վերաբերյալ բանակցություններին պետք է մասնակցի, որովհետեւ, պատգամավորի փոխանցմամբ, Արցախն է հրադադարի կողմը, Հայաստանը պատերազմի մեջ չէ։ «Հայաստանը երաշխավորում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, թույլ չի տալիս, որ Արցախի ժողովրդին ենթարկեն ցեղասպանության»,- ասաց Մարուքյանը։

Նա նաեւ նշեց, որ այս պահին դեռեւս չկան որեւէ բանակցություններ, կան մարտական գործողություններ։ «Քանի դեռ մարտական գործողությունները կանգ չեն առել, քանի դեռ չի դադարել կրակը, չեմ կարող ասել, թե ինչը պետք է ուժի մեջ մնա»,- ասաց Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հրադադարից հետո 1994 թվականի կնքված պայմանագիրն է ուժի մեջ մտնելու, թե մեկ այլ։ Նրա համոզմամբ՝ պետք է կրակը դադարի, տեսնենք՝ մենք ինչ ունենք, թշնամին ինչ ունի, հետո խոսվի փաստաթղթից։

Հարցին, թե ե՞րբ կդադարեն ռազմական գործողությունները, Մարուքյանը պատասխանեց՝ երբ Ադրբեջանը դադարեցնի իր ահաբեկչական հարձակումը, չռմբակոծի խաղաղ բնակչությանը։

Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է դիտարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ Մարուքյանն ընդգծեց․ «Նա վերահաստատել է Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային, գործընկերային պարտավորությունների կատարումը եւ ասել, որ դա որեւէ ձեւով չի կարելի կասկածի տակ դնել։ Նաեւ շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ ոչ միայն երկկողմանի պարտավորություն ունի ՌԴ-ն, այլ նաեւ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։ Նրա կարծիքով՝ սրանք շատ կարեւոր հայտարարություններ են եւ շատ կարեւոր ուղերձներ՝ ուղղված Ադրբեջանին։ Նա նաեւ ընդգծեց մեկ այլ նյուանս ՌԴ նախագահի հայտարարություններում, որտեղ նա առանձնացնում է Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը, ուստի Արցախի առանձին սուբյեկտ լինելը իր հռետորաբանությամբ ճանաչում է։

Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը դիմել ահաբեկիչներին, եթե ունի մեծ հնարավորություններ, Մարուքյանը պատասխանեց, որ Ադրբեջանը, որպես այդպիսին, չունի կռվող բանակ։ Բանակ, որը կարող է կռիվ սկսել եւ հաջողությամբ ավարտել, պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանը չունի։ Քանի որ Ադրբեջանն է հարձակվող կողմը, հետեւաբար ունի ավելի մեծ կորուստներ եւ որպեսզի մինիմալիզացնի դրանք, ներգրավել են վարձկանների՝ դրա մեջ դնելով նաեւ փիլիսոփայություն։ Հետեւաբար եթե ունենան 500 զոհ, որոնցից 400-ը կլինեն ահաբեկիչներ, Ադրբեջանն իր ժողովրդին կհայտարարի 100 զոհի մասին։ Մարուքյանի համոզմամբ՝ սա եղել է Թուրքիայի առաջարկը, սակայն սրա արդյունքում միջազգային ահաբեկչությունն ընկավ Ադրբեջանի գրպանը։ «Իրենք էլ չեն պատկերացրել, թե ինչի մեջ են հիմա հայտնվել, որովհետեւ այլեւս երկար տարիներ չեն կարողանալու այդ պիտակն իրենց վրայից հանել։ Նախ՝ Ալիեւի պիտակը երբեք չի կարողանա հանել, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, ունենալու է այս խարանը»,- ասաց  Մարուքյանը՝ հավելելով, որ Ալիեւի կլանն էլ իր հերթին խնդիրներ է ունենալու միջազգային տարբեր հարթակներում։

Տպել
2252 դիտում

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը