Ադրբեջանը թքած ունի սեփական զոհերի վրա. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի համար սպասելի էր, որ Ադրբեջանը չի պահպանի հրադադարը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում ավելի քան 10 ժամ տեւած բանակցություններից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից, հումանիտար հրադադար հաստատել՝ զոհերի մարմինների դուրսբերման ու ռազմագերիների փոխանակման համար։ Հաջորդ օրը, սակայն, հրադադարից րոպեներ առաջ հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանն այն չի պահպանում եւ Արցախի Հադրութ քաղաք ներթափանցման փորձ է իրականացրել, որի նպատակը Հադրութը գրավելն է եղել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել։

- Պարոն Հովհաննիսյան, ըստ ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանը թեկուզ 5 րոպե չպահեց հրադադարի պայմանավորվածությունը, չհարգեց հրադադարը եւ հարձակում սկսեց հենց Հադրութի ուղղությամբ:

- Դժվար է կոնկրետ պատճառներ նշել, որը տրամաբանորեն բոլորի համար ընկալելի լինեն, որովհետեւ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ: Մենք գործ ունենք անհավասարակշիռ ղեկավարի հետ, որն առաջին իսկ օրվանից խաղաղ բնակիչների նկատմամբ զենք է կիրառել, հետեւաբար հստակ պատճառներ դժվար է հիմնավորել: Դեռ հրադադարից ժամեր առաջ իրենք կատարել էին մի քայլ, որն ակնհայտորեն բերելու էր հրադադարի, այսպես ասած, չգոյությանը: Նրանք դեպի Հադրութ քաղաք ուղղորդված դիվերսանտներ էին ուղարկել, որոնք հասկանալի պատճառով հասնելու էին քաղաքի մատույցները եւ հրադադարի իրավիճակից օգտվելով՝ փորձելու էին ինչ-որ բան անել, ու, բնականաբար, մենք ստիպված էինք լինելու իրենց հետ կռիվ տալ: Դա կարծես հենց նպատակային քայլ էր:

- Ինչո՞ւ են հենց վերջին օրերին Հադրութի ուղղությամբ ինտենսիվ մարտեր ընթանում:

- Ինչ-որ կողմից հասկանալի է, որովհետեւ արեւելյան սուլթանը Հադրութի անունը տվել է, հետեւաբար անտեսելով սեփական զոհերը, ռազմական տրամաբանությունը՝ պիտի ամեն ինչ անի, որ հասնի, ինքն ի սկզբանե այդպես է պատվիրակել իր զորքին:

- Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ Ադրբեջանը չի շտապում հնարավորություն ստեղծել զոհերի մարմինները դուրս բերելու, գերիներին փոխանակելու համար:

- Որովհետեւ թքած ունի սեփական զոհերի վրա: Ավելին ասեմ՝ շատ հնարավոր է նաեւ, որ ինքը չի էլ կարող մտածել հիմա այդ մասին, որովհետեւ, եթե այդ դիակները դուրս բերվեն, ի վերջո, գնալու են ադրբեջանական հասարակություն՝ առաջացնելով համապատասխան ռեակցիաներ: Իսկ այս պարագայում ինքը, օգտվելով պատերազմական դրությունից եւ երկիրը պահելով փակ ինֆորմացիոն բլոկադայի մեջ, տվյալ զոհված մարդկանց ընտանիքներին ուղղակի ոչ մի կերպ ինֆորմացիա չի տալիս, հայկական տիրույթից էլ նրանց ինֆորմացիան փակ է: Հետեւաբար նրանք կարող է ընդհանրապես տեղյակ էլ չլինեն, որ իրենց հարազատներն ու բարեկամները արդեն զոհվել են:

- Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառում նաեւ Հայաստանի տարածքում, ինչո՞ւ են փորձում իրավիճակը լարել նաեւ ՀՀ տարածքում:

- Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, որովհետեւ առաջին իսկ օրվանից կոնկրետ Վարդենիսի ուղղությամբ եղել են հարվածներ, ոտնձգություններ: Հետեւաբար՝ ինչո՞ւ են փորձում լարել, այս պահին ինձ համար այնքան էլ պարզ չէ: Առաջին պահից էլ այդպես է եղել, ու Հայաստանի Հանրապետության սահմանները այս կամ այն կերպ ընկել են հարվածի տակ, գրեթե՝ նույնքան:

- Պարոն Հովհաննիսյան, Ալիեւը պարբերաբար հայտարարում է, թե Ջաբրայիլը եւ էլի մի շարք հատվածներ «գրավել են»: Ի՞նչ նպատակ է հետապնդում նման կեղծիք տարածելը:

- Նա հիմար չէ, հասկանում է, որ իր ամբողջ բանակը, թուրքական բանակի մեծ ներուժը, այդքան ահաբեկիչներ, վարձկաններն իրենց հետ (որոնք պաշտպանության բանակին բազմապատիկներ անգամ գերազանցում են), ռազմական գիտության ու իրենց երազանքների համաձայն՝ տապալված են: 2 շաբաթ է՝ կռվում են եւ որեւէ նշանակալի, լուրջ տարածքային հաջողություն չունեն, հետեւաբար մարդիկ ունեն հսկայական կորուստներ: Հիմա հասկանալի է չէ՞, որ այդքանից հետո պիտի ինչ-որ բանով կերակրեն հասարակությանը: Ամեն մի փոքրիկ հաջողությունը, ամեն մի փոքրիկ լուրը, ամեն մի փոքրիկ կիսավեր բնակավայրը վերցնելուց պիտի այնպես ներկայացնեն՝ իբրեւ թե մի մոլորակ են ազատագրել: Սա է տրամաբանությունը, եւ այլ տրամաբանություն ուղղակի չկա:

Տպել
4716 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան