Այսօրվա խնայված գումարը խնդիր է վաղը բանակի, զենքի համար. Պապոյան

Արցախում սկսված պատերազմի առաջին իսկ օրերից մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին կոչ արեցին չնվազեցնել առօրյա արվող ծախսերը, քանի որ դրանցից հարկեր են գոյանում, ինչի կարիքն ամենաշատն ունի պետությունը: Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւս մեկ անգամ կոչ արեց չհետաձգել ծախսերը, նշելով, որ հասկանում է՝ շատերը «սիրտ չունեն» հագուստ գնելու կամ սրճարան այցելելու, բայց այդ ծախսերի անհրաժեշտությունը կա:

ՀԺ-ն Երեւանի Մաշտոց պողոտայում անցորդների հետ զրուցելով՝ փորձեց պարզել, թե ինչ ծախսեր են այս օրերին իրականացնում:

Զրուցեցինք շուրջ 40 անցորդների հետ, որոնց մեծ մասը անանուն ներկայացրեց այս իրավիճակում իրենց վարքագիծը՝ նշելով, որ այժմ հիմնականում սնունդ են գնում, իսկ այլ ծախսեր չեն իրականացնում՝ դրա ժամանակը չէ:

Նախկին բժշկուհի, ներկայումս թոշակառու տիկին Անահիտն  ասաց, որ առանց այս իրավիճակի էլ կողմնակի շատ ծախսեր չէին անում, այս պայմաններում էլ ավելի են քչացրել ծախսերը. «Ինչ հագուստ գնելու կամ սրճարան այցելելու մասին կարող է խոսք լինել: Միայն օրվա սնունդն ենք գնում»:

Հյուրանոցներից մեկում ադմինիստրատոր աշխատող Արտակը եւս այս օրերին մեծ ծախսեր չի կատարում: Տաքսու վարորդներից Ռաֆիկի խոսքով՝ մինչ այս էլ օրվա եկամուտը բավարարում էր ընտանիքի կեցության համար, հիմա առավել եւս, եթե անգամ լրացուցիչ գումար է լինում, որոշ իրեր են գնում եւ ուղարկում սահման:

Իհարկե՛, կան նաեւ քաղաքացիներ, որոնք գնումներ կատարելու առումով պասիվ չեն:

Տիկին Զարուհին, որին նկատեցինք լի տոպրակներով սուպերմարկետից դուրս գալիս ասաց, որ փորձում են հետեւել պաշտոնյաների կոչին եւ ավելի շատ ծախսեր կատարել:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ, որը եւս այս օրերին անդրադարձել էր այս խնդրին:

- Պարո՛ն Պապոյան, տվյալներ կա՞ն, թե այս օրերին քաղաքացիները որքան են իրենց ծախսերը կրճատել:

- Իրականում այդպիսի պաշտոնական ամփոփ վիճակագրության ես դեռեւս չեմ հանդիպել: Այսինքն՝ ամփոփ վիճակագրության ժամկետը չէ: Խնդիրն այստեղ այն է, որ մենք չպետք է սպասենք վատ պատկեր առաջանա՝ նոր փորձենք ինչ-որ գործողություններ ձեռնարկել: Ակնհայտ է, որ որոշ մարդիկ կարող են որոշակի զգուշավորություն ցուցաբերել, եւ դա ինչ-որ չափով կարող է օբյեկտիվ հիմքեր ունենալ: Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, եթե թիկունքում մեր սովորական կյանքով չապրենք, տնտեսությունը իր սովորական հունով չգնա, չշարունակենք ծախսեր կատարել, ներդրումներ կատարել, կամ հարկեր քիչ վճարենք եւ թաքցնենք, ապա դրանով առաջին հերթին կհարվածենք Հայաստանի պաշտպանունակությանը: Այսօր բյուջեն ռազմականացման ռելսերի վրա է դրված, եւ այդ քայլերը չանելը նշանակում է՝ զինվորի հագուստի փողը չվճարել, զինվորի ուտելիքի փողը չվճարել, զինվորի զենքի փողը չվճարել, զինվորի զինամթերքի փողը չվճարել: Իսկ եթե մենք գումարներ ծախսենք, պահանջենք ՀԴՄ կտրոն, ապա սա նշանակում է, որ մենք թիկունքն ավելի ենք ամրապնդում, մեր զինվորի մեջքն ավելի ենք ամրապնդում:  Այսօր ՀԴՄ կտրոն չպահանջելը գիտակից կերպով թույլ տալ է, որ ինչ-որ մեկը գողանա բանակից, որ ինչ-որ մեկը բանակի զենքի փողից ինչ-որ գումար պակասեցնի: Այս գիտակցումը պետք է նաեւ լինի բիզնեսում, որովհետեւ այսօր բանակը չի պաշտպանում պարզապես Արցախը կամ արցախցիներին, մեր բանակը պաշտպանում է ՀՀ պետականությունը:

- Կարծես հիմնականում պահպանվել է սննդի առեւտուրը, մնացած առումներով ակտիվությունը մեծ չէ, ի՞նչ քայլեր է այս պահին հարկավոր անել:

- Պետք է զրուցել մեր քաղաքացիների հետ եւ այս իրավիճակը բացատրել: Քաղաքացուն բացատրել, որ այսօրվա խնայված գումարը խնդիր է վաղը բանակի համար, զենքի համար, զինվորի համար: Չպահանջած ու չտրամադրած ՀԴՄ կտրոնը չգնված փամփուշտ է, չգնված զրահատեխնիկա: Սա պետք է մենք բոլորս գիտակցենք ու հասկանանք:

- Քաղաքացները նշում են, որ  «սիրտ չունեն» առեւտուր անելու, մյուսներն էլ ֆինանսական վատթարացման մասին մտավախություններով գումար է խնայում:

- «Սիրտ չունենալու» առումով ասեմ. իհարկե՛, ես կիսում եմ այդ քաղաքացիների մոտեցումը, բոլորիս մոտ էլ որոշակիորեն այդ տրամադրությունները կան: Բայց պետք է այս հանրային գիտակցումով մենք գնանք այդ քայլին: Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք իրենց առաջին անհրաժեշտության ապրանքների գումարը պահել են, իսկ մնացած գումարը, որը պետք է ծախսեին հագուստ գնելու կամ կինո գնալու համար, տվել են համահայկական հիմնադրամին:

Այն մարդիկ, որոնք մտածում են, որ վաղը ավելի վատ է լինելու, ես ուզում եմ հավաստիացնել, որ վաղը ավելի վատ չի լինելու միանշանակ: Մենք այսօր գումարի խնդիր չունենք, բյուջեում միջոցները բավականին լավ հավաքագրվում են, Հայաստանի վարկանիշը տնտեսական առումով բավականին լավն է: Մեր քաղաքացիները բավականին վստահում են մեր պետությանը եւ դրա ապացույցն այն է, որ պետական պարտատոմսերի պահանջարկը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան պետությունը թողարկել է: Այսինքն՝ մեր քաղաքացիները մեր պետությանը տոկոսով փող են տալիս երկարաժամկետ կտրվածքով ու վստահ են, որ պետությունը  վերադարձնելու է: Կա վստահություն ՀՀ հանդեպ պրակտիկայում, կա վստահություն ՀՀ դրամի հանդեպ ու այս առումով այդպիսի խնդիր չկա: Ես պարզապես ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ նորմալ է, մեր պետության վարկունակությունը բարձր վիճակում է: Կուզեի վստահեցնել քաղաքացիներին, որ բացասական սպասումներ չունենան, որովհետեւ դրա առիթը չկա: Ես հասկանում եմ, որ դա դժվար է, ես հասկանում եմ մարդկանց տրամադրությունները՝ հարազատներ են կորցրել, ծանոթներ ենք  բոլորս կորցրել, բայց հանուն մեր սահմանին կանգնած զինվորի, հանուն թիկունքը ամուր պահելու՝ մենք եւս պետք է ամուր լինենք ու շարունակենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք: Մենք պետք է հասկանանք, որ այդ ծախսերը կատարելը հանուն զինվորի է, հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է:

- Գործարար համայնքը եւս զգուշավորություն է դրսեւորում լրացուցիչ ներդրումներ կատարելուց, այս առումով աշխատանքներ տարվո՞ւմ են նրանց հետ:

- Ես որպես ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ՝ կոչ եմ անում մեր բիզնեսին, որ եթե ինչ-որ ներդրում էին պլանավորում հոկտեմբերին՝ թող անեն: Հիմա ժամանակն է, այս պահի ներդրումը նաեւ հայրենասիրություն է: Ամեն ինչ լավ է լինելու ու սրա արդյունքում Հայաստանը շատ ավելի հաղթած է դուրս գալու: Այս առումով կարծում եմ, որ մենք մտահոգվելու տեղ չունենք: Մենք ունենք շատ աշխատելու կարիք:

Տպել
3174 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան