«Դա սարսափելի դժոխք է, ուզում ենք հետ գնալ». սիրիացի վարձկանները՝ Ղարաբաղի սահմանին աշխատանքի մասին. Wall Street Journal

Մինչ Ադրբեջանը հերքում է, որ վայելում է օտարերկրյա վարձկանների աջակցությունը, Լեռնային Ղարաբաղի սահմանին գտնվող վարձկաններն ու զինյալները պատմում են իրականությունը՝ հենց առաջին դեմքից: Ըստ նրանց փոխանցած տեղեկությունների, սեպտեմբերի կեսերից մինչև 100 հոգանոց վարձկանների  խմբերը ժամանել են Ադրբեջանի տարածք: Ճիշտ է, շատերն արդեն երազում են վերադառնալ հայրենիք՝ հայտնելով, որ «սա կենդանի դժոխք է»:

The Wall Street Journal-ն է խոսել  սիրիացի վարձկանների հետ, որոնք գումարի դիմաց Թուրքիայի հովանավորությամբ կռվել են նաեւ Լիբիայում, իսկ հիմա՝ Ղարաբաղում, գրել վարձկանների մեկնելու պայմանների եւ պատճառների մասին:

Ըստ լրատվամիջոցի, 2 նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ հակամարտության սրումից հետո Թուրքիան շտապ հայտարարեց իր աջակցությունը Ադրբեջանին ՝ մուսուլմական մեծամասնություն ունեցող թյուրքախոս երկրին, չնայած որ Ռուսաստանը ավանդաբար գերիշխող դիրք ուներ տարածաշրջանում:

Պարբերականը հիշեցնում է, որ Մերձավոր արեւելքից բերված վարձկան-ահաբեկիչների առկայության մասին փաստել է նաեւ պաշտոնական Ռուսաստանը: Թուրքիայի պաշտոնատար անձինք Մոսկվայի հայտարարությունները չեն մեկնաբանել:

Սակայն այս ամսվա սկզբին Թուրքիայի արտգործնախարարությունը «անհիմն» էր որակել Սիրիայի զինյալների՝ Կովկաս գործուղման մեջ ներգրավվածության մասին աշխարհի տարբեր կետերից հնչող մեղադրանքները:

Ադրբեջանի պաշտոնյաները նույնպես հերքում են օտարերկրյա վարձկանների տեղափոխումը:

Նշվում է, որ այս տարվա հուլիսին Լեռնային Ղարաբաղում առաջին բախումներից հետո սիրիացի ապստամբների շրջանում անմիջապես լուրեր տարածվեցին, որ Թուրքիան կռվողներ է հավաքագրում Ադրբեջանի սահմանին  ռազմական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնել են լրատվականի 4 աղբյուրներ:

Մի սիրիացի գրոհային եւ դեպքերի մասնակից պարբերականին պատմել է, որ իրենք  մինչեւ 100 հոգանոց խմբերով տեղափոխվել են սեպտեմբերի կեսերից եւ շարունակվում են տեղափոխվել: Ապստամբական խմբերի հետ կապեր ունեցող մեկ այլ սիրիացի նույնպես սիրիացի մարտիկների թիվը գնահատեց մի քանի հարյուր  (այլ երկրներից վարձկաններ էլ կան): Նա հավելել է, որ մի քանի տասնյակ արդեն վերադարձել են տուն՝ վախեցած կատաղի մարտերից:

Հուլիսյան բախումներից հետո Անկարան երկշաբաթյա ցամաքային եւ օդային զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանում ու մարտական անօդաչու սարքեր մատակարարել Ադրբեջանի կառավարությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ թուրքական ինքնաթիռներն իրենց երկրի զինված ուժերին առավելություն են տալիս Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում:

Թուրքիան նախկինում սիրիացի գրոհայիններին ներգրավել էր իր կողմ՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար: Այս տարվա սկզբին Անկարան տեղակայեց շուրջ 5000 սիրիացի մարտիկներ ՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում միջազգայնորեն ճանաչված կառավարությանը աջակցելու համար, ասված է ԱՄՆ Պաշտպանության նախարարության հունիսյան զեկույցում:

Սիրիացիներ ուղարկելով եւ սեփական զինվորներ տեղակայելով ՝ Թուրքիան ուժեղացրել է իր ազդեցությունը նավթով հարուստ հյուսիսաֆրիկյան երկրում հակամարտության արդյունքների բանակցություններում: Բայց միևնույն ժամանակ, Անկարան բախվել է Ռուսաստանի եւ արաբական մի շարք պետությունների հետ, որոնք սատարում էին Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության հակառակորդներին:

Հոդվածում նշվում է, որ Մոսկվան եւ Անկարան, որոնք նախկինում հակառակ դիրքեր էին գրավել սիրիական հակամարտությունում, երկուսն էլ հավակնում են տարածաշրջանային միջնորդի դերին, Թուրքիան վարձկաններին օգտագործում է իր նպատակներին հասնելու համար: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի պնդումը Մոսկվան ընկալեց որպես ներխուժում տարածաշրջան, որը նախկինում նա համարում էր հաստատապես «իրենը»:

Սիրիացի վարձկանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում ներգրավված մարտիկների ցուցակագրության մեջ (չի նշվում՝ ում կողմից է մեղադրվում), ասում է, որ շատերը գայթակղվում են ամսական մինչեւ 2000 դոլար աշխատավարձով, ինչը զգալի գումար է Սիրիայի փլուզված տնտեսության համար:

«Լիբիայում կամ Ադրբեջանում համալրումը դարձել է նորմալ», - ասել է մարտիկը`հավելելով, որ ինքը մտածել է այդ մասին, քանի որ իր ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում:

«Մարդիկ թքած ունեն, թե ում կողմից եւ ում դեմ են կռվում, միակ բանը, որ հավաքագրվելուց առաջ հարցնում են՝ փողն է: Նրանք գնում են այնտեղ, ուր վճարում են»,-նշել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Թուրքիայի ռազմական խորհրդականների հսկողության ներքո Լիբիայում կռվող սիրիացիներին: «Սրանք մեր եղբայրներն են, եւ նրանց համար այս միասնությունը պատիվ է», - ասել է նա փետրվարին՝ հավելելով, որ իրենց համար կռվող վարձկանների հետ ունեն հոգեւոր միասնություն:

Թուրքիան ժամանակին վճարում էր աշխատավարձերն այն ապստամբական տարբեր խմբերի մարտիկներին, որոնք համախմբվել են այսպես կոչված Ազգային բանակի հովանու ներքո:

Վարձկանների հրամանատարներից մեկը պարբերականին հայտնել է, որ իրենք աջակցություն են ստանում միայն Թուրքիայից, որն իրենց մենակ չի թողել Սիրիայում եւ ժամանակին վճարել է, հետեւաբար՝ նոր մարտերում ներգրավվելով Թուրքիային օգնելուց հրաժարվելու պատճառներ չունեն:

Դեռ նախորդ ամիս Ադրբեջան տարված եւ նրա բանակի կազմում կռվող 38-ամյա սիրիացի վարձկաններից մեկն էլ ասել է, որ իրենց ուղարկում են մահվան երախ, սակայն ամսական 1500 դոլար վարձատրություն են ստանում մեծ ընտանիքը պահելու համար:  Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի սահման հասնելու համար իրենք հատում են Թուրքիայի սահմանը, որտեղից նրանց տանում են Ադրբեջան չարտերային չվերթներով:

Մեկ այլ սիրիացի պատմել է, որ իրենց խմբերի շրջանում զոհերի թիվն օր օրի ավելանում է. «Դա սարսափելի դժոխք է, արդեն 200 սիրիացի խնդրում է իրեն հետ ուղարկել: Նրանց շարքում, որոնք արդեն տեղակայվել են, մնացել են եզակիները, որոնք չեն սպանվել կամ վիրավորվել»:

Տպել
6362 դիտում

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել