«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. ակցիա՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (լուսանկարներ)

Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչները լուռ ակցիա են կազմակերպել՝ ցույց տալու համար աշխարհին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները:

Նախաձեռնության հեղինակ, նկարիչ Մարիամ Մուղդուսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Տորոնտոյի «Լվացքներ․ հենց հիմա՝ Հայաստանում եւ Արցախում» խորագրով արտ-ինստալացիայի նպատակը ռմբակոծությունից հետո մեր քաղաքների տեսարանները ներկայացնելն էր։

Կանադայի ժամանակով՝ երեկ՝ կեսօրից հետո, Հայաստանի ժամանակով՝ գիշերը, սկսել են լվացքը փռելու արարողությունը։ Ակցիան անցկացվել է ժամը 3-ից 7-ը։ Ինստալացիային զուգահեռ հայ եւ օտարազգի երաժիշտներ կենդանի կատարումներով իրենց զորակցությունն են հայտնել Արցախին, Հայաստանին։

Մեր զրուցակից արվետագետի խոսքով՝ սա արվեստի միջոցով բարձրացված բողոքի ձայն էր, որի ընթացքում ստեղծվել է Շուշիի, Ստեփանակերտի եւ հարակից քաղաքների ու գյուղերի իմիտացիան՝ անմիջապես ռմբակոծությունից հետո՝ լվացքների տեսքով։

Լուսանկարում՝ Մարիամ Մուղդուսյան

«Շուշին, Ստեփանակերտը եւ առհասարակ հայկական գյուղերն ու քաղաքները հայտնի են լվացքներով, եւ որպես կանոն արեւոտ, տաք օրերին շենքերի ու տների պատուհաններից կախված կարելի է տեսնել գունավոր, խնամքով փռված լվացքները՝ դրոշների պես ծածանվելիս, եւ եթե որեւէ տան մոտ կամ պատուհաններից երկար ժամանակ լվացք չի երեւում, ուրեմն տանը մարդ չի ապրում»,- նկարագրեց Մարիամ Մուղդուսյանը։

Ըստ նկարչի՝ Հայաստանում եւ Արցախում լվացքներն ունեն որոշակի տրամաբանություն․ դրանք ուղղակի չեն «կախում», դրանք մեծ կտորից դեպի փոքր, բացից մուգ կամ հակառակն են փռվում։ Լվացքներին նայելով՝ կարելի է պատկերացնել, թե ովքեր են տանն ապրում, քանի հոգի են, նույնիսկ այն, թե ինչ բնավորության տեր մարդիկ են։


«Այս իմաստով լվացքները բավականին խոհրդանշական են, եւ եթե դրանք արյունոտ են, ուրեմն աղետ է եղել, պատերազմ։ Նպատակն էր համայն աշխարհում ապրող մարդկանց իրենց կոմֆերտ դիրքերից տեղափոխել այնտեղ, որտեղ պատերազմ է։ Կանադացիների համար սա բավականին շոկային էր։ Բայց շատ կարեւոր էր այն, որ մեզ միացան նաեւ միջազգային արտիստներ։ Նրանք իրենց մասնակցությամբ բավականին հնչեղություն բերեցին։ Այս արտիստները ունեն բավականին շատ հետեւորդներ ու ակտիվ են սոցիալական ցանցերում։ Հարկ եմ համարում նշել, որ արվեստագետեր կան, որոնք շատ սրտացավ են եւ անտարբեր չեն անցնում մեր խնդրի կողքով»,- ասաց Մարիամը՝ թվարկելով միջոցառման ակտիվ մասնակցություն ունեցած անձանց անունները։

Մուղդուսյանը հարկ համարեց հայտնել, որ ինստալացիայի հեղինակն ինքն է, բայց կազմակերպել են «Օնտարիոյի հայկական միացյալ խորհրդի» հետ միասին, որը նոր ձեւավորված մարմին է՝ բաղկացած հայկական գրանցված կազմակերպություններից ու համայնքային ակտիվ քաղաքացիական անձանցից։

Արվետագետը նկատեց՝ ինստալացիան արել են առայժմ միայն մի տեղ՝ քաղաքի ամենակենտրոնական հատածներից մեկում՝ Յունիոն ստեյշընում։ Սակայն անպայման անելու են այլ քաղաքներում եւս։ «Արտ-ակտիվիզմը շարունակական է լինելու, անընդհատ պետք է արվի, եթե պետք լինի, ամեն օր, այնքան, մինչեւ լսեն մեզ։ Այնքան ենք անելու, մինչեւ բոլորն իրենց ապահով տարածքներից դուրս գան, տեսնեն ու լսեն մեզ։ Ու մենք նաեւ մշակույթով ենք հաղթելու»,- եզրափակեց նա։

Տպել
3998 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ