«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Պատերազմական շրջանում Հայաստանում գտնվող արցախցի երեխաների օրը հետաքրքիր ու օգտակար դարձնելու համար մի շարք միջոցառումներ են կազմակերպվում։ Նման ծրագրեր է իրականացնում նաեւ «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնությունը, որը երեխաների համար կազմակերպում է տարբեր դասընթացներ, այցեր մշակութային, ուսուցողական վայրեր եւ այլն։

Նման դասընթաց իրականացվեց նաեւ այսօր։

«Բոմբ պեն էր»

«Ա խոխա», «Ես գտալըմ», «Ես պրծալըմ»․  դեռ մուտքի մոտ արցախցի երեխաների զրնգուն ձայնն էր լսվում։  Ներսում՝ սեղանի առաջ ամեն մեկը մի թերթիկ ու մի գրիչ էր վերցրել, փորձում էր խնդիր լուծել։ Ավարտելուց հետո էլ թերթիկը ձեռքին շտապում էր ուսուցչուհուն ցույց տալ։ Այսօր երեխաները մաթեմատիկայի դասին էին մասնակցում։

Ինչպես մեզ պատմեց 11-ամյա Լիդիան, դասերը շատ լավ ու հետաքրքիր են անցնում։ Բացի խնդիրները լուծելուց, տրամաբանական խաղեր են խաղում։ Ինքը դեռեւս 2 դասի է մասնակցել՝ անգլերենի եւ մաթեմատիկայի։

«Դասը շատ լավ է անց կացել, մաթեմատիկա ենք պարապել, խնդիրներ ենք լուծել, մեր ուսուցչուհին շատ լավն է, շատ գեղեցիկ է, լավ բացատրել է»,- սա արդեն 10-ամյա Դինան պատմեց, որը Երեւանը շատ է հավանել, ասում է՝ շատ գեղեցիկ է։ Դինան Հայաստանում միայն նման դասերի է մասնակցում, այստեղ դպրոց չի հաճախում։

Երեխաներից Իրինան էլ մեր հարցերը լսելով՝ դժգոհեց՝ ձեր «Արմենիայի» բարբառը չեմ հասկանում, հլը նորմալ ասա։  Իր բարբառն ամեն դեպքում հասկացանք։ Հատկապես անգլերենի պարապմունքն է հավանել․ «Բոմբ պեն էր»։ Դաս տվողները, իր կարծիքով, լավն են, արցախցի ընկերոջն էլ է խորհուրդ տվել, որ մասնակցի դասերին։

Օգտակար ժամանց ու արժեքավոր գիտելիքներ

Մաթեմատիկայի դասը «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնության տարբեր ծրագրերից մեկն է։ Սկզբում մի քանի հոգով մտածել են՝ ինչպես աջակցել արցախից եկած ընտանիքներին։ Ֆեյսբուքյան էջ են ստեղծել, աջակցելու առաջարկով գրառումներ արել, որից հետո իրենց են միացել կամավորներ։ Մեկը պատրաստ էր դասավանդել, մյուսը տրանսպորտ կամ տարածք էր ցանկանում տրամադրել։ Կամավոր-կազմակերպիչներից Աշոտ Պետրոսյանի խոսքով՝ 2 օրվա մեջ 100-ից ավելի արձագանքներ են եղել։

«Քանի որ այն մարդիկ, որոնք միացել են, կրթության ոլորտի հետ երկար ժամանակ առնչվող մարդիկ են, որոշեցինք մեր ունեցած գիտելիքները, հնարավորությունները, կապերը ծառայեցնել այդ նպատակին։ Փորձել մի կողմից ապահովել երեխաների համար օգտակար ժամանց, մյուս կողմից էլ իրենց փոխանցել արժեքավոր գիտելիքներ, ընդհուպ՝ այնպիսի գիտելիքներ, որոնց համար այլ պայմաններում իրենք պետք է վճարեին»,- նշեց Պետրոսյանը։ Ի դեպ նման դասընթացների մեջ են մտնում նաեւ ծրագրավորման, Photoshop ծրագրի դասերը եւ այլն։

Սկզբում նախատեսել են իրականացնել կենտրոնացված դասընթացներ՝ կոնկրետ վայրում՝ դասացուցակով, սակայն կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով հետաձգել են։ Այժմ 2 փուլով են իրականացնում նախաձեռնությունը։ Կամավորներն այցելում եւ դասընթացը կազմակերպում են երեխաների բնակության վայրերում կամ կազմակերպում են այցեր տարբեր տեղեր, օրինակ, թանգարաններ։ Երբ թանգարաններից կամավորներին հայտնում են, որ պատրաստ են աջակցել ու երեխաներին ընդունել, նրանք կազմակերպում են այցերը։

Արդեն այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Էջմիածնի Մայր տաճարի գանձարան- թանգարան եւ այլն։ Երեխաներից ոմանք այստեղ նաեւ մարզասրահ են հաճախում։ Փորձում են բացօթյա միջոցառումներ նույնպես իրականացնել։

«Վաղն ունենք հոգեբանի հետ հանդիպում, այգում պետք է երեխաների հետ հոգեբանն աշխատի»,-ընդգծեց Աշոտ Պետրոսյանը։

Կամավորներից այսօրվա մաթեմատիկայի դասի ուսուցչուհին՝ Օլյա Գրիգորյանը եւս ֆեյսբուքյան էջում է կարդացել հայտարարությունն ու միացել աշխատանքներին։

«Որոշեցի միանալ պուճուրներին, իրենց հետ ե՛ւ մի փոքր խաղամ, ե՛ւ մի քիչ ցրվեմ, որովհետեւ այս օրերին բոլորս էլ լարված ենք։ Փորձեմ իրենց տրամադրությունը փոխել, եթե հնարավոր է»,- նշեց Օլյան, որ մեզ հետ զրուցելուն զուգահեռ պատասխանում էր փոքրերի հարցերին ու խոստանում 10 նշանակել։

Մեր այն դիտակմանն էլ, թե երեխաները շատ ժիր են, արդյո՞ք դժվար չէ կամավորությունը, ընդգծեց՝ շատ-շատ ակտիվ են՝ իրենից ավելի։

«Ես ահավոր էներգիայով լի եմ, բայց իրենք ինձ տվել, անցել են»,- կատակեց կամավորը՝ հավելելով, դժվար չէ երեխաների հետ, սիրում է, երբ ակտիվ են, շարունակ շարժվում են, աշխատում, ոչ թե պարապ նստում։

Արցախից Հայաստան տեղափոխված այն ծնողները, որոնք ցանկանում են, որ իրենց երեխան մասնակցի նման միջոցառումների, պետք է գրեն «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեն 033-29-81-81 հեռախոսահամարով։

Կամավորներն ընթացքում հանդիպում են ծնողների, երեխաների հետ, հասկանում՝ ինչի կարիք ունեն ու ըստ այդմ կազմակերպում միջոցառումները։

Տպել
2533 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է