Պատերազմի բնույթը փոխվել է, մեր զինված ուժերը վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում. ՊՆ ներկայացուցիչ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հարթակում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց իրավիճակն առազմաճակատում ռաջնագծում:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինուժը շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Միաժամանակ, մի քանի բնակավայրերի նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ:

Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ, համեմատաբար ավելի մեղմ, ավելի թեթեւ լարվածության, նույն ժամանակ շարունակվել են հարձակումները տարբեր գյուղերի նկատմամբ, դիվերսիոն խմբերի դեմ պայքարը  շարունակվում  է, հիմնականում բնակավայրերի մոտ անտառներում:

ՊՆ ներկայացուցիչը նշեց հարավային ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումը. «Ըստ էության, Որոտանի երկայնքով ձեւավորված ռազմաճակատ կա, այսօր նաեւ փորձել են Բերձորի ուղղությամբ առաջխաղացում իրականացնել, նաեւ մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել եւ կիրառելով հրետանի եւ ԱԹՍ-ներ, հաջողության չեն հասել»:

Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակում է, ինչպես ասաց Հովհաննիսյանը, որպես կանոն փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթեւազեն սպառազինություն եւ մեր ստորաբաժանումների հարվածներից հետո փախչում են եւ անտառներով ու լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել: «Այս ուղղությամբ մարտական գործողությունները, կարծես 24-ժամյա ռիթմով, ոչ մեծ լարվածությամբ, շարունակվում են»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

«Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի զինուժը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախբերը եւ այլք, փորձում են զարգացում ապահովել նաեւ անտառալեռնային բարդ տեղանքում, որն այդքան էլ հեշտ չի հաջողվում, ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար»,- նշեց նա եւ հայտնեց, որ պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է, մեր զինված ուժերը այսօր այն նույն ուժգնությամբ, այն նույն բարդությամբ, արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում:

«Այսօր չեզոքացվել են մի քնաի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել թողնելով որոշակի տեխնիկա, բայց այս պատերազմն իր բնույթով որոշակի բարդություն ունի,  հակառակորդն այլեւս կորցրել է իր քանակական առավելությունը, դա գալիս է առաջին հերթին տեղանքից, հմտությունների կատարելագործումից եւ փորձից, հետեւաբար իրավիճակը մի փոքր այլ է, դինամիկ զարգացումների տեղեկությունները հնարավոր չէ հայտնել, որովհետեւ նույն դինամիկայով չի զարգանում»,- ասաց Հովհաննիսյանը եւ ավելացրեց. «Վստահ եղեկք, հաղթելու ենք»:

Տպել
1599 դիտում

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են