Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կարող է պատճառ դառնալ ոչ միայն մարդկային կորուստների, բազմաթիվ ավերածությունների, այլեւ հոգեբանական խնդիրների։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն իր խորհուրդներով կիսվել է լրագրողի ու քաղաքացիների հետ առցանց հանդիպման ժամանակ։

Ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում

Մասնագետ Սողոյանի կարծիքով՝ պետք չէ կարդալ, լսել չճշտված տեղեկատվություն, մտքում վատ երեւույթներ, հրեշներ ստեղծել, հետո էլ այդ հրեշներից վախենալ ու ընկնել դեպրեսիայի մեջ, չկարողանանալ գործ անել։ Հակառակը պետք է հիմնվել ներկայի ու ճշտված տեղեկատվության վրա։ Եթե նույնիսկ ծանոթներից լսել ենք սարսափելի պատմություններ, նախ կարեւոր է հասկանալ՝ ո՞վ է պատմում, ինչո՞ւ, միգուցե չափազանցված է, արդյո՞ք պատմողը տվյալ պահին հուզական խնդիրներ ունի։

«Կարեւոր է սեփական վախերը, հույզերն ընկալել այնպես, ինչպես կան, լրացուցիցչ չվախենալ սեփական վախերից, բոլորս մարդ ենք, կարող ենք վախենալ, կան իրավիճակներ, որ վախը նույնիսկ օգտակար է։ Պարզապես պետք է կարողանանք կառավարել մեր վախերը։ Կառավարելու գործիքը մեր գիտակցությունն է։ Եթե շարունակ վախենալու բաներ ենք մտածում, աստիճանաբար ավելի զգայուն ենք դառնում այդ ամենի նկատմամբ»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ այդ դեպքում ներկայացվող տեղեկատվությունը ավելի դժվար ենք ընկալում, քան այն դեպքում, երբ մտքում շարունակ վախենալու իրավիճակներ չենք ստեղծում։

Ինչպե՞ս շփվել վիրավոր զինվորների հետ

Ինչպես նշեց Սողոյանը, չկա այսօր որեւէ վիրավոր զինվոր, որը պառկած է հիվանդանոցում եւ չի ստանում հոգեբանական աջակցություն։ Մարտական գործողությունների առաջին օրվանից մասնագետներն աշխատում են։

Դուրս գրվելուց հետո ծանոթները պետք է նախ հասկանան՝ այդ մարդն ուզո՞ւմ է հիշել վնասվածքի մասին, թե՝ ոչ։ Կան մարդիկ, որ պատմելիս թեթեւանում են, մարդիկ էլ կան՝ հակառակը։ Պետք է հասկանանք՝ ինչի մասին է ուզում խոսել, եթե նեղվում է խոսակցությունից, ապա փորփրել, ճշտել պետք չէ, թեման փոխել է անհրաժեշտ։

Նույնը նաեւ Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքների դեպքում։ Կարելի է չեզոք հարցեր տալ ու հասկանալ․ մեկը սիրում է, որ իրեն կարեկցում են, մյուսը կարող է դա չընդունել։ Ինչպես հավելեց Արմեն Սողոյանը, այսօր մասնագետները կամավորության սկզբունքով պատրաստ են օգնություն տրամադրել նաեւ այդ ընտանիքներին ու հատկապես այն մարդկանց, որոնք այս օրերին զինվոր են կորցրել։

Դժվար է բոլոր ընտանիքներին գտնել, սակայն կարիք ունեցողները կարող են զանգահարել 060 83-47-77 հեռախոսահամարով։

«Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ, ամբողջ ժողովուրդը, մեր մասնագետները ձեր կողքին են»,- խոսքն ուղղեց զինվոր կորցրած ընտանիքներին։

Տրամադրություն չունեմ, չեմ կարողանում երեխաներիս հետ նորմալ չփվել, անգամ ճաշ պատրաստել, ի՞նչ անեմ

Վերոնշյալ հարցը մասնագետին ուղղված էր քաղաքացիներից մեկի կողմից։ Այսօր նման իրավիճակը Արմեն Սողոյանը համարում է բնական։ Նա խորհուրդ տվեց աստիճանաբար ուշադրությունը կենտրոնացնել այն խնդիրների վրա, որոնք պետք է լուծել։ Օրինակ, սկսել մտածել ճաշ եփելու մասին, հետո եփել, սկզբում հնարավոր է՝ ոչ շատ հավեսով։ Կարեւորն այն է, որ ընթացքում սկսում ես մտածել կերակուրի բաղադրիչների մասին։

Ըստ նրա՝ պետք չէ կռվել վախենալու մտքերի հետ, պարզապես պետք է աստիճանաբար մտածել այն բաների մասին, ինչ ուզում ենք, ինչը մեզ չի վախեցնում։ Կարելի է մի հետաքրքիր պատմություն հիշել, քթի տակ երգ դնդնալ։ Կարեւոր է նաեւ որեւէ նախաձեռնության միանալ, որեւէ օգտակար գործով զբաղվել, քանի որ այսօր շատերի մոտ է մեղքի զգացում առաջանում, թե հաղթանակի համար ոչինչ չեն անում։

Շարունակ երազ եմ տեսնում, թե նշանառության տակ եմ, ի՞նչ անեմ

Հարցը մասնագետին ուղղել էր քաղաքացիներից մեկը։ Ըստ Սողայանի՝ եթե նման բան մեկ-երկու անգամ է լինում, կանցնի․ մտքերը պետք է շեղել, ուշադրություն չդարձնել։ Եթե ինչ-որ տեսարան առաջացնում է վախ, կարելի է փորձել այդ տեսարանը մտքում ներկայացնել ծաղրելով։

Օրինակ՝ երբ երեխան ընկնում է, սկսում ես գոռալ, ասել, թե այս ինչ եղավ, երեխան սկսում է լացել, բայց հենց իրեն համոզում ես, որ շատ ծիծաղելու ընկավ, քեզ հետ միասին սկսում է ծիծաղել։

Ամեն դեպքում եթե վերը նշված գանգատը մի քանի անգամ շարունակվում է, նա խորհուրդ տվեց դիմել մասնագետի։

Տպել
2670 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է