Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Այսօր 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի ունեցել Էգեյան ծովում՝ Թուրքիայի ու Հունաստանի սահմանին: Երկրաշարժը ավերիչ է եղել հատկապես թուրքական Իզմիր եւ հունական Նեոն-Կառլովասի քաղաքների համար: Փրկարար ծառայությունների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, 12 մարդ է զոհվել թուրքական հատվածում, 2-ը՝ հունական, բայց թիվը կարող է աճել, քանի որ ընթանում են որոնողական աշխատանքներ փլատակների տակ, վիրավորների թիվը գերազանցում է մի քանի հարյուրը:

Թուրքիայի Իզմիր քաղաքում, նախնական հաշվարկներով, մոտ 20 բնակելի շենք է ավերվել: Երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իզմիրից բացի տուժել են նաեւ Բայրաքլի եւ Բորնովա քաղաքային շրջանները:

Երկրաշարժի մասին հայտնի դառնալուց մի քանի ժամ անց  հայտարարվեց, որ զոհերի թիվն աճել է՝ սկզբում հայտարարված 6 մահվան փոխարեն նշվեց 12-ը:  Վնասվածքներ է ստացել 522 մարդ, փլատակների տակից դուրս է բերվել 70 տուժած քաղաքացի (23:30-ի տվյալներով):

Իզմիրում ավերակների տակ մնացած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքներին  մասնակցում է փրկարարական 35 ջոկատ ու բժշկական օգնության 40 բրիգադ, ինչպես նաեւ 2 բժշկական ուղղաթիռ: Փրկարարական ուժերին օգնում են տեղի բնակիչները: Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում 17 ավերված ու վնասված կառույցների տարածքում:

Բացի երկրաշարժի ցնցման վնասներից, Իզմիրից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Սեֆերիհիսարում ծովային ալիքը հեղեղել է մի շարք քաղաքային շրջաններ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության, ինչպես նաեւ էկոլոգիայի եւ քաղաքաշինության նախարարները մեկնել են երկրաշարժի կենտրոն:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ երկրաշարժից հետո հանրապետությունում գրանցվել է 67 հետցնցում, միայն կես ժամվա ընթացքում, առնվազն 21 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորը՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ: 

Իզմիրում այս շրջանում հանգստացող տասնյակ զբոսաշրջիկներ կան աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց շրջանում տուժածների թվի մասին հստակ տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Ստամբուլում ու հունական Աթենքում: Սամոս շրջանում առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:51-ին (15:51՝ Հայաստանի ժամանակով): Սամոսում վնասվածքներ է ստացել 20 մարդ, երկուսին Աթենք են տեղափոխել ինքնաթիռով: Լուրջ կոտրվածքներ են ստացել 14-ամյա մի երեխա ու 63-ամյա տղամարդ:

Սամոսի հիվանդանոցում է գտնվում 7 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այստեղ երկրաշարժի հետեւանքով կան նաեւ զոհեր՝ 15-ամյա պատանի ու 17-ամյա աղջիկ, նրանք անցնելիս են եղել նեղ փողոցով, երբ ցնցումներից փլուզվել է պատը: 

Հունական Նեոն Կառլովասիում երկրաշարժի հետեւանքով փլուզվել է սուրբ Տիրամայր եկեղեցու գմբեթը («Panagia tou Teotoku»): Տեղական Sky հեռուստաընկերությունը հաղորդում է այլ շենք-շինությունների շուրջ վնասների մասին:

Թուրքիայում ու Հունաստանում ցունամիի բարձր վտանգավորության աստիճան է հայտարարվել: Իկարիա, Կոս եւ Հիոս հունական կղզիների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել ափամերձ տարածքները եւ հեռանալ շենքերից, քանի որ նոր ցնցումների մեծ հավանականություն կա:

Հատկանշական է, որ հեռակա հակամարտության մեջ գտնվող երկու երկրների՝ Հունաստանի եւ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարները պատրաստակամություն են հայտնել միմյանց օգնություն ցուցաբերելու:  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Էրդողանին ցավակցություններ է փոխանցել՝ ավերիչ երկրաշարժի համար:

Եվրամիությունից եւս հայտարարել են, որ պատրասը են օգնել 2 երկրներին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով թուրքական հեռուստաընկերության եթերում, հայտարարել է, որ որոնողական աշխատանքներ են տարվում՝ ավերված շինությունների տակ մնացած զոհերի ու վիրավորների հայտնաբերելու ուղղությամբ:

«Տուժածների վնասվածքները բարդ չեն, 5 տուժած վիրահատվում է, 8 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-ասել է նա՝ հավելելով, որ պետական ռեսուրսներն ու ուժերը կենտրոնացվում են տուժած շրջաններում:

Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ երեկոյան,  օրվա մեջ երկրորդ ուժգին երկրաշարժն է գրանցվել՝ 5,1 մագնտիոդ ուժգնությամբ: Էպիկենտորնը գտնվում է Այդին նահանգի Քուշադասի շրջանից 20 կմ հեռավորության վրա, երկրի հարավ-արեւմուտքում: Այս երկրաշարժի հետեւանքով եւս կան ավերածություններ:

Հիշեցնենք, այս տարեսզբին կրկին ուժգին երկրաշարժեր էին գրանցվել Թուրքիայի տարածքում: հունվարի 24-ին, 6.8 մագնիտուդով եւ օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի Էլազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր ինը բալ: Սիվրիջ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել էր առնվազն 20 մարդ: Վիրավորների թիվը գերազանցում էր հազարը: 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը էպիկենտրոնին հարեւան Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներից բացի, զգացվել է նաեւ Սիրիայում եւ Վրաստանում: 

Տպել
3326 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր