Թրամփը դատական հայցեր կներկայացնի բոլոր նահանգներում, որտեղ հաղթել է Բայդենը. վերջինս դեռ առաջատարն է

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նախագահի հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբից հայտնել են, որ պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան՝ այն բոլոր նահանգների ընտրական արդյունքների ամփոփման հետ կապված, որտեղ հայթանակ է տարել նրա մրցակից Բայդենը:

Իր հերթին նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի թիմից հայտնել են, որ  իրենց փաստաբանական թիմը դատական հայցեր է պատրաստում Նեվադա, Վիսկոնսին, Փենսիլվանյա եւ Միչիգան նահանգներում ընտրական արդյունքների եւ Թրամփի հավաքած ձայների հետ կապված:

Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ինչ վերաբերում է Թրամփի թիմի հայցերին, Բայդենի շտաբն անհանգստացած չէ, քանի որ պատրաստ են եղել նման սցենարի եւ դեռ սեպտեմբերի կեսերից  դեմոկրատները ձեւավորել են փորձառու իրավաբանների խումբ՝ հանրապետականների կողմից ընտրական հաշվարկը դադարեցնելու կամ դրանք վիճարկելու փորձերի համար:

CNN –ը հայտնում է, որ կոնկրետ հայցեր են ներկայացվել Թրամփի թիմից՝ Ջորջիա, Փենսիլվանիա, Միչիգան եւ Նեվադա խոշոր նահանգներում քվեաթերթիկների հաշվարկը դադարեցնելու պահանջով: Ջորջիայում կարող են հանրապետականները արդյունքների վերահաշվարկ պահանջել այն դեպքում, եթե Բայդենը հաղթանակ տանի 0,5 տոկոս առավելությամբ:

Առայժմ առավելությունը Բայդենի օգտին է: Associated Press-ի փոխանցմամբ, նա ունի ռեկորդային թվով քվեներ եւ ընտրիչների 264 ձայն՝ Թրամփի 214 ձայնի փոխարեն: Սակայն պետք է հաշվի առնել, որ վերը նշված նահանգները ամենամեծերից են, այնտեղ հաշվարկը կարող է  մինչեւ անգամ շաբաթից ավելի տեւել եւ որոշիչ լինել, քանի որ ապահովելու է միանգամից 20 կամ տասնյակից ավելի ընտրիչների ձայներ:

Լիարժեք հաղթանակի համար Բայդենին պակասում է 6 ձայն միայն: Նա առաջատար է նաեւ ընտրողների քվեարկությունների արդյունքում. Բայդենը հավաքել է 50,04 տոկոս, Թրամփը՝ 48 տոկոս ձայն:

Նշենք, որ այս ընտրությունները բացառիկ են մի քանի ցուցանիշներով: Նախ, Թրամփը շուրջ 5 միլիոն ավելի ձայն է հավաքել, քան նախորդ ընտրություններում: Բայդենը ավելի շատ ձայն է հավաքել, քան որեւէ նախագահ ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում:

Փոստային ծառայության միջոցով քվեարկությունները եւս ռեկորդային թիվ են կազմում: Դրանց մասնակցել է 100 մլն մարդ:

Տպել
2269 դիտում

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)