Ծախսերի կրճատումը, հատկապես՝ տնտեսական անկման ժամանակահատվածում, հակառակ ազդեցություն է ունենում․ Ջանջուղազյան

Արդեն 5 օր է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները քննարկում են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Այն կշարունակվի մինչեւ նոյեմբերի 9-ը, իսկ արդեն նոյեմբերի 17-ին հարցը կքննարկվի ԱԺ հերթական նիստում։ Նշենք, որ 2021-ի բյուջեով կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ։

Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ Կառավարությունը 2021-ի բյուջեում ծախսերի նվազեցման չի գնում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով դրա պատճառներին՝ նկատեց, որ խնդիր են դրել բոլոր ոլորտներում հասնել նախկին ստանդարտների փոփոխության: Մասնավորապես, նախարարն ընդգծեց, որ օրինակ՝ ասֆալտ անելիս կարեւոր է ոչ միայն սեւացնել ճանապարհը, այլեւ ստանալ ավելի որակյալ եւ ժամանակակից ստանդարտով ճանապարհ։ «Եվ խոսքը միայն ճանապարհին չի վերաբերվում, այլ բոլոր ներդրումներին, բոլոր ենթակառուցվածքներին։ Բոլորս իրար հետ պետք է ջանք գործադրենք, որպեսզի ստանդարտի շեմը փոխվի, հակառակ դեպքում տնտեսական ձեռքբերումների մասին մեր սպասումները պետք է մի քիչ էլ հետաձգենք»,- հավելեց Ջանջուղազյանը:

Բյուջեի նախագիծը կազմող գերատեսչության ղեկավարի հետ մեր զրույցը ստորեւ․

- Պարո՛ն Ջանջուղազյան, 2021-ի բյուջեի նախագծով ակնկալվում է 4.8 տոկոս տնտեսական աճ, այս տարի ակնկալվող շուրջ 7 տոկոս անկումից հետո, արդյո՞ք 4.8 տոկոս աճը վատատեսական չէ։

- Իհարկե, կանխատեսումները շատ տարբեր են, բայց պիտի հաշվի առնենք, որ 2020 թվականի համար մինչեւ 7 տոկոս անկում կանխատեսելու համար հանդիսացած գործոնները շարունակում են մնալ արդիական։ Դեռեւս չկա որեւէ կոնկրետ գնահատական, թե՛ վերականգնման մեկնարկի պահի եւ թե՛ այդ վերականգնման տեւողության վերաբերյալ։ Մենք փորձել ենք ունենալ հավասարակշռված կանխատեսում՝ միեւնույն ժամանակ չբացառելով, որ լավատեսական զարգացումների դեպքում դրանք չհիմնավորված սպասումներ չեն առաջացնի լրացուցիչ հնարավորությունների հետ կապված։ Այդ 4.8 տոկոսը դժվար է որպես վատատեսական գնահատել, որովհետեւ, երբ նախագիծը կազմվել է այդ ժամանակ դեռեւս ռազմական գործողություններ չէին սկսվել եւ հետեւաբար նախագծում դրանք չէին կարող հաշվի առնված լինել ժամանակագրական իմաստով։ Ավելին՝ նույնիսկ այս քննարկումների ժամանակ առաջարկներ եղան, որ գուցե այդ կանխատեսումը գերագնահատված է եւ վերանայման կարիք կա։

- Սովորաբար ֆինանսների նախարարը «առատաձեռնությամբ» չի փայլում հատկացումների ժամանակ, որքանո՞վ են մնացած գերատեսչություններն իրենց կողմից իրականացվելիք ծրագրերի համար անհրաժեշտ ֆինանսներ ստացել քննարկումների ժամանակ։

- Բնականաբար ոչ այն ծավալով ցավոք սրտի, որ կուզենայինք, որովհետեւ գաղափարները եւ ծրագրերը ավելի առաջանցիկ տեմպ են ունենում, քան հնարավորությունները՝ այդ նույն գաղափարները ֆինանսավորելու։ Բայց մեր պատկերացմամբ ստացվել է հավասարակշռված՝ հաշվի առնելով բոլոր կարիքները եւ մեր հնարավորությունները։  

- Ծախսերը կարելի է ասել պահվել են նույն մակարդակի ինչ այս տարի, սակայն ակնկալվող եկամուտները նվազել են։ Հնարավոր չէ՞ր, որոշակի կրճատումների հաշվին ոչ դեֆիցիտային բյուջե ունենալ։

- Ոչ դեֆիցիտային լինելու հնարավորությունը բացառվում է, որովհետեւ եթե զարգացման մասին ենք մտածում, ապա դրա ճանապարհը պարտք ներգրավվելով եւ այդ պարտքը շատ արդյունավետ օգտագործելով, ներդրումներ կատարելով զարգանալն է։ Ինչ վերաբերում է ծախսեր կրճատելուն, ապա այդ հարցին անդրադարձել ենք եւ մեր դիրքորոշումն այն է, որ ծախսերի կրճատումը՝ հատկապես տնտեսական անկման ժամանակահատվածում հակառակ ազդեցություն է ունենում։ Տրամաբանությունը հարկաբյուջետային քաղաքականության հակապարբերաշրջանային լինելու մեջ է, ինչը նշանակում է, որ տնտեսական վերելքի ժամանակահատվածում ենթադրվում է, որ այն պետք է լինի համեմատաբար զսպող, իսկ անկման ժամանակահատվածում՝ ընդլայնվող։ Թեպետ հաջորդ տարվա համար դժվար է գնահատել, որպես ընդլայնվող, բայց այս տարի ինչպես նկատում եք մենք ունենք բոլորովին այլ պատկեր եւ դա ընգրկված է նախագծի մեջ։

- Ամեն տարի այս ժամանակահատվածում բյուջեի նախագծում աչք է «ծակում» պարգեւավճարները։ Բազմիցս նշել եք, որ սա կարելի է վարձատրության մի մաս համարել։ Քննարկվե՞լ է բազային դրույքաչափի փոփոխության միջոցով աշխատավարձը փոքր ինչ բարձրացնելու եւ պարգեւավճարների ֆոնդը նվազեցնելու կամ առհասարակ այն վերացնելու հարցը։

- Բոլոր տարբերակներն էլ դիտարկվել է, բայց պետք է հաշվի առնենք, որ բազային աշխատավարձի բարձրացումը ունենում է հավասարաչափ ազդեցություն։ Մինչդեռ սա որպես միջանկյալ հնարավորություն է դիտարկվել։ Բարեփոխման ավարտին, երբ հնարավոր կլինի արձանագրել աշխատանքի ծանրաբեռնվածության համաչափ լինելը ու դրան համապատասխան ունենալ վարձատրության համարժեք համակարգ, որեւէ այլ լուծում հակառակ ազդեցություն կտար։

Խոսել ամեն ինչի մասին կարելի է, բայց պետք է ուղղակի գտնել ճիշտ լուծումներ։ Վերացնել այս պահին պարգեւատրման ֆոնդը կնշանակի միջինացված ցուցանիշով վարձատրության 30 տոկոսը նվազեցնել։ Եթե համարում ենք, որ վարձատրությունը, որն այդ հատուցմամբ իրականացվում է նպատակ ունի, որոշակի որակ ապահովել, ապա պետք է սպասել, որ վարձատրության նվազեցումը ենթադրվում է, որ կարող է հանգեցնել աշխատանքի որակի նվազեցման։ Ընդ որում՝ ոչ միշտ է, որ կապը գծային է այդ նվազեցման։ Այսինքն՝ ամենեւին փաստ չէ, որ 30 տոկոս նվազեցումը որակի 30 տոկոս նվազեցման է հանգեցնելու։

- 2021-ի բյուջեն ինչպե՞ս կբնութագրեք եւ առհասարակ ի՞նչ սպասել եկող տարի, եթե չլինի այն վիճակը, որն առկա է այժմ։

- Մենք անհամեմատ ավելի լավ սպասումներ ունեինք, քանի դեռ 2020 թվականի զարգացումները չէին եղել։ Այդ սպասումները արտացոլված էին մեր 2020-22 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որտեղ մենք ըստ էության մոտավորապես 20 տոկոսանոց շեմի փոփոխություն էինք ակնկալում տնտեսական արդյունքի տեսակետից։ Մինչդեռ կյանքը մտցրեց իր ճշգրտումները մեր իրականության մեջ։ Այս իրավիճակում՝ մենք նպատակադրել ենք, որպեսզի խորը անկման եւ դեռեւս վերականգնման մեկնարկի ու դրա տեւողության պայմաններում հնարավոր լինի մնալ այն քաղաքականության տրամաբանության մեջ, որը որդեգրվել է տնտեսական քաղաքականության ուղղությամբ։ Մասնավորապես՝ ենթակառուցվածքներում բավարար չափով ներդրումներ իրականացնել, որպեսզի տնտեսական աճի պոտենցիալը չնվազի եւ մյուս կողմից ստանձնած պարտավորությունները բոլոր ծախսային քաղաքականությունների ուղղություններով հնարավոր լինի ապահովել։ Բնական է, որ ներկա փուլում դա միայն հնարավոր է իրականացնել լրացուցիչ պարտք ներգրավվելու ճանապարհով։

- Պարտք տրամադրելու առումով Հայաստանը որպես երկիր որքանո՞վ է ռիսկային դարձել՝ հաշվի առնելով առկա վիճակը։ 2021-ին դրսից միջոցներ ներգրավվելու դեպքում արդյո՞ք արդեն կան կառույցներ, որոնք տոկոսադրույքի փոփոխություն են կատարել մեզ համար։

- Միջազգային ֆինանսական կազմակերպությունները բյուջետային աջակցության վարկեր են տրամադրում Հայաստանին։ 2020 թվականը առաջին տարին էր, երբ բյուջեն նախագծվել էր առանց բյուջետային աջակցության վարկի։ Դեֆիցիտը պետք է ֆինանսավորվեր բացառապես շուկայական պարտքի ներգրավման ճանապարհով։ Մինչդեռ՝ ինչպես նշեցի, կյանքն իր ճշգրտումն է մտցրել եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր ունեցած պահուստային ծրագրի շրջանակում բանակցությունների արդյունքում համաձայնություն ունեցանք ԱՄՀ-ից բյուջետային աջակցության վարկ ստանալ, որն ավելի շատ էր, քան թե ծրագրով կարելի էր ստանալ։ Ինչպես գիտեք ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հեղինակավոր վարկանիշավորող կազմակերպություններից մեկի կողմից Հայաստանի վարկանիշը վերանայվեց, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ ներդրողների համար։ Որովհետեւ վարկանիշը բնորոշում է ներքին կարողությունները եւ դրանից կախված նաեւ գնահատում է այն ռիսկի չափը, որն արդեն որոշակիացնում է պարտքի պայմանները։

Տպել
2329 դիտում

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները